TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Արտակ Զեյնալյան

Քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք կտրամադրվի

13:55 25.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ին ընդունեց «ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: Այս անհրաժեշտությունն, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և […]

̰

13:48 25.04.2019

ՀՀ կառավարության՝ ապրիլի 25-ի նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար: Զեյնալյանն ասաց, որ […]

̰
Արդյոք ճիշտ չէր լինի՞ փոխհատուցումների գործընթացն ավարտել, նոր անցնել աջակցությանը. Արմեն Խաչատրյան

14:26 22.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ չէր լինի՞ փոխհատուցումների ծավալը ճշտել, գործընթացն ավարտել, նոր միայն անցնել աջակցությանը: Զեյնալյանը նշեց, որ այդպիսի տեսակետներ էլ են հնչեցվել, սակայն քանի […]

̰
Հայաստանը, լինելով փոքր երկիր, իրավունք է արտահանում, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռներով. Զեյնալյան

14:12 22.04.2019

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէ հիմա փոխհատուցում տալ և ՄԻԵԴ-ում դիմումներ չունենալ: Զեյնալյանը նախ նշեց՝ ՄԻԵԴ վճիռները Հայաստանի մասնակցությամբ Հայաստանին պատժող միջամտություններ չեն, այլ իրավունքի դատարանի կողմից կայացված ակտեր են, որոնք զարգացնում են իրավունքը ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ անմիջական մասնակցությամբ՝ ԵՄ-ում: […]

̰
Սա վնասի հատուցում չէ. Զեյնալյանը՝ Մարտի 1-ի դեպքերից տուժածներին աջակցություն տալու մասին

14:04 22.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունն այս նախագծին դրական եզրակացություն է տվել: Նա անդրադարձավ հնչեցված մի շարք հարցերի: Զեյնալյանն անդրադարձավ այն դեպքերին, երբ մահացել են Մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհվածների ծնողները: Այս դեպքում, ըստ […]

̰
Որպես Սահմանադրական դատարանի թեկնածու, մարդը պիտի պահպանի չեզոքություն և կարողանա համոզել ԱԺ պատգամավորներին իր օգտին քվեարկել. Արտակ Զեյնալյան

23:24 20.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների գործունությանը. «Որպես Սահմանադրական դատարանի թեկնածու, մարդը պիտի պահպանի չեզոքություն և կարողանա համոզել ԱԺ պատգամավորներին իր օգտին քվեարկել: Մենք ներմուծել ենք թեկնածուների ընտրության ավելի մասնագիտական ընթացակարգ, ով անցնելու է մասնագիտական փուլով»: Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՍԴ դատարանի թագավորի թեկնածուն պիտի […]

̰
Սրանից հետո կարելի է ասել «սուպերպատգամավորական» համակարգ, քանի որ պատգամավորները ուժեղ են իրենց գործիքակազմով. Արտակ Զեյնալյան

22:45 20.04.2019

«Չի կարելի քաղաքական հայտարարությունները, ուղերձները նույնականացնել իրավական տերմինաբանության հետ: Մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել, եթե դրա համար կան հիմքեր, չի կարելի քաղաքական լեքսիկոնը, բառապաշարը նույնացնել իրավականի հետ»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով գազալցակայաններում ՀԴՄ կտրոններ չտվողների դեմ գործ հարուցելու վարչապետի հայտարարությանը: Արտակ Զեյնալյանը նշեց, որ […]

̰
Արտակ Զեյնալյանի ԲԴԽ դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ․ «Ժողովուրդ»

09:17 20.04.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ […]

̰
Պետք է նախարարի տեղակալներին ավելի մեծ լիազորություններ տրվեն. Արտակ Զեյնալյան

23:54 19.04.2019

«Ասել, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դուրս են վերահսկողությունից, այն պայմաններում, որ դրա համար պատասխանատու է վարչապետը կամ քաղաքականության ընդունման համար պատասխանատու է լինելու, ամենայն հավանականությամբ, արդարադատության նախարարը, տեղին չէ»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Զեյնալյանը նշեց, որ վերջերս ԱԺ-ում հարցուպատասխանը վերածվել է ասուլիսի: Նախարարի խոսքով՝ ԱԱԾ-ի և […]

̰
Մեզ շատ ավելի կքննադատեին, եթե լիներ մի նախարարություն, որը ներառեր իր մեջ ոստիկանությունը և ԱԱԾ-ն. Արտակ Զեյնալյան

19:54 19.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա խոսել է ուժային կառույցների ենթակայության մասին. «Սա կառուցված է, որ կարող է ունենալ ցանկացած դրսևորում ըստ քաղաքական ուժի նպատակների, առաջնահերթությունների: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է առաջարկել, իր կառուցվածքը: Մեզ քննադատում են, որ պահպանվում է ոստիկանության և ԱԱԾ-ի վարչապետի ենթակայությունը, […]

̰
Առաջնային նպատակը կառավարության արդյունավետության բարձրացումն է. Արտակ Զեյնալյան

16:53 19.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին, կառավարության կառուցվածքի մասին. «Առաջնային նպատակը կառավարության արդյունավետության բարձրացումն է: Ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում բավականին բարդացել է կառավարումը. այս կառուցվածքն առավել օպտիմալ է: Մեր նպատակն ավելի քիչ ռեսուրսներ ներդնելով ավելի մեծ արդյունավետության հասնելն է»: Արտակ Զեյնալյանը նշել է, որ օպտիմալացված գումարները կտնտեսվեն, […]

̰ ̰
Նախատեսվում է բարձրացնել ցմահ ազատազրկների վերասոցիալականացման արդյունավետությունը. Զեյնալյան

19:20 18.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակված օրենքի նախագծերը: Դրանք, ըստ նախարարի, միտված են բարեփոխումներ մտցնելու քրեակատարողական ոլորտում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի՛ ընկերներ Ազգային ժողովի քննարկմանն այսօր ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակված՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումներին միտված օրենքների նախագծերը: Եվ այսպես, 9 ուղղությամբ […]

̰
Սերգեյ Բագրատյանի առաջարկն ընդունվեց միաձայն

13:09 18.04.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նախագիծը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին: Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ նախագծի էությունը կայանում է նրանում, որ հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողից պարտատիրոջ հաշվին գանձվի ոչ ավելի, քան 10 տոկոս գումար: Զեյնալյանը նշեց, որ ԱԺ պատգամավորին առաջարկել են այլընտրանքային […]

̰
Պատրաստ եղեք, որ կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ․ Փաշինյանը՝ Զեյնալյանին

12:12 18.04.2019

Արդարադատության նախարարությունում հիմա մտածում են սննդի կազմակերպումը վերապատվիրակելու (աութսորսինգ) մասին, ինչի համար այդպիսի պիլոտային ծրագիր են իրականացրել Գորիսում և ունեն դրական արձագանքներ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան […]

̰
Երաշխավորո՞ւմ եք, որ նորմալ սնունդ է տրամադրվում կալանավորներին․ Փաշինյանը՝ Զեյնալյանին

11:56 18.04.2019

Էականորեն բարձրացել է Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ու կալանավորներին տրվող սննդի որակը, ինչի արդյունքում զգալի նվազել են նրանց ուղարկվող հանձնուքները։ Այս մասին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանելիս։ «Դուք հիմա երաշխավորո՞ւմ եք, որ էնտեղ նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց»,- հարցրեց Փաշինյանը։ «Ես բազմիցս ինքս նաև համտեսել եմ […]

̰
Քրեակատարողականներում կան մարդիկ, որ արտոնյալ պայմաններում են ապրում, հանձնուքները չեն ստուգվում․ Փաշինյան

11:54 18.04.2019

Քրեակատարողական ծառայության հաստիքները չեն լրացվում, քանի որ ոչ լեգալ փող աշխատելու հնարավորությունները փակվել են, ու այդ աշխատատեղերն այլևս հրապուրիչ չեն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդ հնարավորություններն ամբողջությամբ չեն փակվել։ «Եվ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, և այլն, և […]

̰
Քրեակատարողականը հավելյալ 30 աշխատակից չի ստանա. առանց այդ էլ հաստիքները թափուր են

11:48 18.04.2019

Կառավարության այսօրվա նիստում չընդունվեց որոշումը, որով քրեակատարողական ծառայության աշխատակիցների թիվը պետք է ավելացվեր 30-ով, որպեսզի հնարավոր լիներ ապահովել դատապարտյալների (կալանավորների) փախուստները կամ նրանց արգելված իրերի փոխանցումները։ Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք այս աշխատակիցներին ուղարկելու են բուժհաստատությունները հսկելու, քանի որ այս պահին այնտեղ հսկողություն իրականացնող ծառայողները չեն բավարարում անհրաժեշտ քանակը։ Նախարարն օրինակ […]

̰
Կառավարության նիստի ժամանակ «լույսերը գնացին»

11:40 18.04.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի քննարկման ժամանակ դահլիճի լույսերը պատահաբար անջատվեցին։ Միջադեպը, սակայն, մնաց անարձագանք, կառավարության որևէ անդամ չշարժվեց տեղից։

̰
Մշակույթի և գյուղնախարարությանը վերաբերվում եք որպես կոստյումի կոճակների՞. Զեյնալյանը՝ Մարուքյանին

10:32 18.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 18-ին խորհրդարանում ելույթ ունենալիս հանդես եկավ, իր իսկ գնահատմամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ոճով: «Ես կխնդրեի պարոն Մարուքյանին՝ ինձ տրամադրել վահանակները, որ կազմել եք: Չե՞ք կարող տալ, շատ փող եք ծախսել,  դրա համա՞ր: Դրանք ընթեռնելի չէին, բայց դիզայնի համար կարևոր են, կուզեի ունենալ իմ ձեռքի տակ ձեր […]

̰
2018թ. ՃՈ փոստային առաքումների վրա ծախսվել է 2 մլն դոլար․ քննարկում ԱԺ-ում

19:23 17.04.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն էր, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ ՃՈ և վարչական դատարանի համապատասխան որոշումները քաղաքացիներին հասցնելու համար 2018 թվականին ծախսվել է մոտ 2 մլն դոլար։ Նա հարցրեց՝ հնարավոր չէ՞ այդ ամենը կազմակերպել էլեկտրոնային եղանակով։ Հարցին պատասխանելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք […]

̰
Արդարադատության նախարարը տեղյակ չէր Էդգար Ծատինյանի մահվան դեպքից

17:19 17.04.2019

Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսեց ոստիկանական բաժանմունքներում հնարավոր խոշտանգումների մասին. «Երկրում կան լրջագույն խնդիրներ, որ օրենսդրական կարգավորման և իրավակիրառական պրակտիկայի կարիք ունեն՝ խոշտանգումների կարգավորման նպատակով: Եվրոպական դատարանի առաջին վճիռները, որոնք կայացված էին Հայաստանի Հանրապետության դեմ, և արձանագրված էին փաստեր, այսօրվա երիտասարդ իրավաբանների մոտ զարմանք են առաջացնում, որ […]

̰
Զեյնալյանի ասածները, թե կառավարությունը որոշել է, որ սա լավագույն տարբերակն է, ինձ էլ են մտահոգում․ Հայրապետյան

14:06 17.04.2019

Կառավարության կառուցվածքի փոփոխություններին «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կողմ է քվեարկելու, քանի որ ծանոթ է 8 ամիս տևած քննարկումներին, բայց մտահոգություններ ունի այդ նախագծի՝ Ազգային ժողովում ներկայացված ոճի հետ կապված։ «Ես կիսում եմ իմ թե՛ թիմակիցների և թե՛ ընդդիմադիր գործընկերների այն մտահոգությունը, որ հարցերին պատասխանելիս նախարարը (Արտակ Զեյնալյանը – խմբ) հաճախ ասում էր՝ դե, որ […]

̰
Էս ի՞նչ մոլուցք է, ով ինչ խոսի, ամեն նախադասությանն արձագանքում եք. Մելքումյանը՝ «Իմ քայլ»-ին

13:42 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ քննարկումների ժամանակ, ելույթ ունենալով խմբակցության անունից, նշեց. «Ցավում եմ, որ բովանդակային քննարկում չկայացավ, իսկ քաղաքական մեծամասնությունը, փոխանակ բովանդակային առավելությունը ներկայացնելու, վերցնում էր ընդդիմության թեզերը, կառուցվածքից դուրս քաղաքական փաթեթավորումներ տալիս: Էս ի՞նչ մոլուցք է, որ ով ինչ խոսի, ամեն նախադասության հետ կապված արձագանքում եք, […]

̰
Այս կառավարությունը նպատակ չունի նախարարական պորտֆելներ տալ մերձավորներին. Նազելի Բաղդասարյան

13:39 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախ ողջունեց նախարարությունների թվի կրճատման որոշումը, ապա բովանդակային պարզաբանում խնդրեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից: «Դուք նշեցիք, որ  քննարկվել է կառավարության կառուցվածքի մոտ 20 տարբերակ՝ ընդհուպ նախարարությունների կրճատումը մինչև 7-ի: Ուզում եմ […]

̰
Սկսել ենք բուռ-բուռ հող լցնել մշակույթի գերեզմանափոսի վրա. Սոֆիա Հովսեփյան

13:24 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանն ԱԺ ապրիլի 17-ի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկման ժամանակ նշեց՝ խոսելու է ոչ թե այս փոփոխության ճիշտ կամ սխալ լինելու մասին, որը բավականաչափ քննարկված է, այլ իր զգացումների մասին: Նա դիմեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Պարոն Զեյնալյան ջան, չէի կարող լսել Ձեր պատասխանները, որոնցից […]

̰
Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում. Գևորգ Գորգիսյան

12:20 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց. «Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում»: Նա հիշեցրեց՝ մեկ տարի առաջ նույն ամբիոնից արդարադատության նախկին նախարարն էր ասում՝ մեծամասնություն են, «կառավարությունը գիտի՝ ինչ է անում, գործ չունեք», ապա նշեց՝ հիմա նույն […]

̰
Գյուղատնտեսության մեջ զբաղվածներին ոչ ճիշտ ուղերձ ենք հղում. Էդգար Առաքելյան

11:58 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ առաջարկությամբ դիմեց  զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Հիմնավորման մեջ նշված է, որ եվրոպական երկրներից մեկը՝ Նիդերլանդները, ունեցել է այսպիսի փորձ, երբ «գյուղատնտեսություն» անունը նշված չի եղել, բայց 2 տարի առաջ նրանք հրաժարվել […]

̰
Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ ի՞նչ գումար ենք տնտեսում. Արտյոմ Ծառուկյան

11:24 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հետաքրքրվեց՝ երբ նախարարն ասում է, որ այս փոփոխությամբ տնտեսում են անում, ի՞նչ գումարի մասին է խոսքը: «Կառուցվածքային փոփոխությամբ ի՞նչ գումար ենք տնտեսում»,- հարցրեց նա: […]

̰
Ես գիտեի, որ ժամանակը հասնելու է ինձ ու կրճատվի. Արթուր Գրիգորյան

11:23 17.04.2019

«Ես այդպես էլ գիտեի, որ ժամանակը հասնելու է ինձ ու կրճատվի»,- խորհրդարանում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը՝ ժամանակի կրճատման մասին նախազգուշացումը լսելուց հետո: Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին խնդրեց հստակ երկու հարցի պատասխանել՝ ո՞րն է նպատակը այս նախագծի՝ արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե՞ ֆինանսական […]

̰
BACK_TO_TOP