14:47 08.02.2018
«Ներման մասին օրենքի» նախագծի քննարկումը լարված ընթացավ նաև կարծիքների փոխանակության ժամանակ:
09:50 08.02.2018
ԱԺ-ում այսօր քվեարկության են դրվել և ընդունվել նախորդ երկու օրերին քննարկված 10 օրինագծեր, ընդորում դրանցից հինգը ընդունվել են բացառապես կողմ ձայներով: Եվս 4 օրինագծի դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքը:
09:13 07.02.2018
«Այդ միջամտությունը սահմանված չէ Սահմանադրությամբ, ավելին՝ այն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում: Դրա համար մենք դեմ ենք քվերակելու»,- ասել է Զեյնալյանը:
21:54 06.02.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը այսօր կոչ է արել խորհրդարանական մեծամասնությանը ուշադրություն դարձնել ընդդիմության կողմից բարձրացրած խնդիրներին, այլ ոչ թե անտեսել, ինչը կարող է բերել շատ ու շատ խնդիրների նույն հասարակության համար:
14:38 06.02.2018
Արտակ Զենյալայանը, փաստաբան Արա Ղազարյանն ու հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու համար: Այդ հոդվածով սահմանվում էր համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք, ինչը, ըստ ՍԴ դիմողների, այդ գործընթացում բարձացնում էր կոռուպցիոն ռիսկերը:
11:17 06.02.2018
Պատասխանատվություն պետք է կրեն բոլոր դատարանները՝ համաչափորեն ու համամասնորեն, իրենց կատարած խախտման համամասնությամբ: Արտակ Զեյնալյանի հարցին պատասխանել է նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը
11:45 31.01.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Դատական օրենսգրքի փոփոխված նախագծին: Հաջորդ քառօրյայում այն կներկայացվի երկրորդ ընթերցման:
15:12 22.01.2018
Խորհրդարանում 9 մանդատ ունեցող «Ելք» խմբակցությունը մինչ օրս չի հրաժարվել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու իր մոտեցումից:
Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու համար «Ելք»-ին անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն կամ խորհրդարանի ձայների մեկ քառորդը:
08:55 18.01.2018
Հունվարի 17-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
09:57 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։
16:32 16.01.2018
Չնայած մինչ այս պահը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրենց աջակցությունը չեն հայտնել «Ելք» խմբակցության նախաձեռնությանը, որն առաջարկում է ընդդիմության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին, այդուհանդերձ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը դեռ ամեն ինչ կորած չի համարում:
15:30 16.01.2018
Քաղաքացիական հասարակության նկատառումները Դատական և Քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա ևս ելույթ ունեցավ և հիմնականում անդրադարձավ դատավորների թվի սակավությանը և նրանց նկատմամբ կարգապահական տույժեր սահմանելուն:
11:31 11.01.2018
Էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախագիծը հանձնաժողովին պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, սակայն վերջինս քննարկման պահին ներկա չէր:
12:13 14.12.2017
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի ունեցած նիստում խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
15:08 12.12.2017
Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:
Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:
Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:
19:09 14.11.2017
Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն անդրադարձել է այսօր դահլիճում հնչած այն մեղադրանքներին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի դեմ պայքարը համակարգող ՀԿ-ները դրամաշնոր են ստացել միջազգային դոնոր կազմակերպություններից և մասնավորապես Սորոսի հիմնադրամից: Պատգամավորը այդ մեղադրանքը անհիմն է անվանել: