TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Արտակ Զեյնալյան

Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել․ Արտակ Զեյնալյան

14:35 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության 100 օրվա աշխատանքը: Նախարարը ներկայացրել  է փաստ, ըստ որի՝ վարչական համաներման ոլորտում խոշոր համաներում է իրականացվել և շուրջ 120 հազար մարդ ազատվել է պարտավորությունից։ Նախարարը նշել է, որ մեկ միլիոնից ավելի վարույթ պետք է կարճվի։ «Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բռնի կերպով մոլեխաղեր իրականացնելու բացառման միջոցառումներ են […]

̰
Չկա դատապարտյալ, որ չունենա սեփական մահճակալ․ Արտակ Զեյնալյան

13:34 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մամուլի ասուլիսի տեսքով ամփոփել  է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Անդրադառնալով բանտերի ծանրաբեռնված լինելու խնդրին՝ Զեյնալյանը նշել է, որ չկա դատապարտյալ, որ չունենա սեփական մահճակալը։ «Գորիս», «Վարդաշեն» և շատ այլ քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոփոխության, մենք նաև բանտային նոր հիվանդանոցի կարիք ունենք»,- ասել է նախարարը։ Նախարարը խոսել է նաև քրեակատարողական հիմնարկներում մահացության […]

̰
Արտակ Զեյնալյանը գլխավորելու է «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» դաշինքի նախընտրական ցուցակը

13:08 21.08.2018

«Ես գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» դաշինքի նախընտրական ցուցակը։ Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և արձակուրդում եղած պայմաններում կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին և չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ։ Սա մեր 2 կուսակցությունների համատեղ որոշումն է, դաշինքի անվանումը քննարկման փուլում է»,- ասել է արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Խոսելով շանսերի […]

̰
Մանվել Գրիգորյանին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում․ Արտակ Զեյնալյան

13:00 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձել է  Մանվել Գրիգորյանին խցում լուսանկարելուն և նշել, որ դա դատապարտելի երևույթ է։  «Դատապարտյալին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում։ Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունն իրեն լուսանկարելու, ապա ԶԼՄ-ն պետք է մտածի՝ այն հրապարակի՞, թե՞ ոչ։ Ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավորվել, […]

̰
Չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնել․ Արտակ Զեյնալյան

12:32 21.08.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես՝ որպես արդարադատության նախարար, չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ  հարուցել կարգապահական վարույթ։ Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան․ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել»,-ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցին։

̰
Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն սահմանվի․ Արտակ Զեյնալյան

12:27 21.08.2018

«Դատապարտյալների սնունդը բարելավման կարիք ունի, սննդի որակը մշտապես վերահսկվում է։ Դատապարտյալների մեծամասնությունը սնունդն ստանում է բանտերում, մենք հետևում ենք մսի, պահածոների որակին։ Մեզ համար այս հարցը սկզբունքային է»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Նախարարը խոսել է նաև Պրոբացիոն ծառայության մասին․ «Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն […]

̰
Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը․ Արտակ Զեյնալյան

12:20 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության աշխատանքների 100 օրը։ Նա խոսել է անցումային արդարադատության հարցի շուրջ։  «Վարչապետն իր ելույթում նշել է, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը, սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու։ Սա աջակցող գործառույթ է իրականացնելու։ Տեսականորեն հնարավոր է, որ կարող են լինել դատական ժամկետների վերականգնման […]

̰
Բավարարման այսպիսի ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել․ Արտակ Զեյնալյան

11:44 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել  է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռներն իր նախաձեռնությամբ հրապարակվել են միասնական տեղեկատվական հարթակում, հիմնվել է լինցենզավորման էլեկտրոնային միասնական գրանցամատյան, ստեղծվել է inotar անվանումով էլեկտրոնային պայմանագրերի հարթակ։ Նախարարը նաև նշել է, որ ստեղծվել է  դատարանների և հարկադիր կատարողական ծառայության միջև կապն ապահովող էլեկտրոնային հարթակ։  «Մշակվել և […]

̰
Արտակ Զեյնալյանը հանդիպել է Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության անդամների հետ

14:54 20.08.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին իր գրասենյակում ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարարը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների […]

̰
Արտակ Զեյնալյանը այցելել է ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն

14:13 20.08.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «16.08.2018թ շրջայցով գտնվել եմ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին: Շրջայցի ընթացքում խորհրդակցություն եմ […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է «Կարմիր խաչի» հայաստանյան պատվիրակության անդամներին

11:40 16.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների […]

̰
Արտակ Զեյնալյանը ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի քննարկում է անցկացրել

17:59 15.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նախարար Զեյնալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը մշտապես բաց է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Նախարարի խոսքերով՝ […]

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

20:27 08.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության […]

̰
Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին

22:21 07.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված քննադատություններին: «Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս […]

̰
Ոչ նիստ ենք արել, ոչ որոշում կա. ՀՀԿ-ն՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու մասին

13:52 07.08.2018

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե Հանրապետական կուսակցությունը, հնարավոր է, Երևանի ավագանու ապագա ընտրություններին սատարի Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման բան չկա, ես չգիտեմ՝ ինչ հղում են արել և որտեղից են վերցրել այդ լուրը, մենք ոչ նիստ ենք արել, ոչ էլ որոշում կա»,- ասաց նա: Հարցին՝ իսկ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով […]

̰
Հնարավոր է՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն որոշի սատարել Արտակ Զեյնալյանին. «Ժողովուրդ»

08:46 07.08.2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփա­կան թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել […]

̰
Արտակ Զեյնալյանը ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

10:16 06.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և սերտ համագործակցության պատրաստականություն հայտնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: […]

̰
ՀՀ-ում որևէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. Արտակ Զեյնալյան

16:09 30.07.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել […]

̰
Մենք բոլորի համար պարտավոր ենք երաշխավորել արդար դատաքննության իրավունքը. Արտակ Զեյնալյան

12:10 27.07.2018

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից: Նա պատասխանել է այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն: «Մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր […]

̰
Արտակ Զեյնալյանը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ նոր կառավարության առաջնահերթությունները

14:27 18.07.2018

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասի հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գագաթնաժողովը նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ […]

̰
Արտակ Զեյնալյանը՝ Արշակունյաց պողոտայում փլուզումից տուժածների առողջական վիճակի մասին

18:03 16.07.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ում տեղի ունեցած փլուզումից տուժածների առողջական վիճակին: Նա նաև իր ցավն ու զորակցությունն է հայտնել պատահարի հետևանքով զոհված աշխատակցի ընտանիքին: «Խորապես սգում եմ նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Այսօր առավոտյան տեղի ունեցած […]

̰
Ի՞նչ է պայմանավորվել Զեյնալյանը Բուքիքիոյի հետ. «Վենետիկը կարող է մեկ շաբաթում կարծիք տալ»․ «Հրապարակ»

09:30 14.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան։ «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր […]

̰
Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյան

23:35 11.07.2018

Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը՝ հերքելով սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրև թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։ «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն […]

̰
Եթե հնարավոր լինի ավելացնել դատապարտյալների՝ ընտանիքի անդամների հետ հանդիպումների թիվը, կանենք. Արտակ Զեյնալյան

16:40 11.07.2018

Խորհրդարանի արտահերթ նիստում «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նա ասաց, որ ողջունելի է ընտանիքի և արտաքին աշխարհի քանակի ու տևողության ավելացումը, բայց հետաքրքիր է նաև համադրելի պետությունների հետ տեսնել՝ մեր օրենսդրությունն ինչպիսին է՝ լիբերա՞լ է, չափավո՞ր: Արտակ Զեյնալյանը նշեց, որ որևէ չափորոշիչ չկա, […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Արտակ Զեյնալյանին

14:56 10.07.2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումներն արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը: Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան […]

̰
Բակո Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդիպել են

11:31 09.07.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա

17:48 03.07.2018

Հուլիսի 3-ին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա: Աշխատանքային այցի շրջանակում նախարարը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ ծանոթացել է ակադեմիայի շենքային պայմաններին, եղել գրադարանում, հյուրանոցային համալիրում, որը նախատեսված է մարզերում բնակվող և ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրների համար: Նախարարը նաև շրջել է լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, […]

̰
̰
Արտակ Զեյնալյանը հանձնարարել է բարձրացնել նոտարների մատուցած ծառայությունների արդյունավետությունը

19:54 28.06.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է Նոտարական պալատ, հանդիպել Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին, վարչության անդամներին և աշխատակազմի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նախարար Զեյնալյանը նշել է, որ ժողովրդի սպասելիքները ՀՀ կառավարությունից, ինչպես նաև արդարադատություն իրականացնող […]

̰
ՄԻԵԴ վճիռներն ընդգրկված են Հայաստանի իրավական տեղեկատվական միասնական փնտրողական համակարգում. Արտակ Զեյնալյան

21:00 27.06.2018

ՄԻԵԴ վճիռներն ընդգրկված են Հայաստանի իրավական տեղեկատվական միասնական փնտրողական համակարգում՝ բոլոր նորմատիվ իրակական ակտերի, Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների որոշումների հետ միասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ կարճ ժամանակում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ ևս մեկ հարթակի միջոցով հասանելի դարձնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված […]

̰
BACK_TO_TOP