TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Արտակ Զեյնալյան

Խնդիրը գերբեռնվածությունը չէ, այլ պայմանները. Ավետիք Իշխանյանը հակադարձում է Արտակ Զեյնալյանին

14:29 17.10.2018

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այսօր գերբեռնվածության խնդիր չկա: Անդրադառնալով ասվածին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այն համոզմունքն է  հայտնել, որ լավ է, որ քիչ է, բայց դա էլ է շատ պայմանական։ «Եթե դուք տեսնեք, թե քրեակատարողական հիմնարկներում, մի փոքր սրահում, քանի դատապարտյալ կա […]

̰
Ամենածավալուն համաներումն է լինելու. Զեյնալյան

14:14 13.10.2018

Դատապարտյալների համաներման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի հոկտեմբերի 23-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը շեշտել է, որ լինելու է ամենածավալուն համաներումը: Նա նաև տեղեկացրել է, որ մինչև խորհրդարանում նախագծի ներկայացումը, քննարկումները փակ են:

̰
Թեա Ցուլուկիանին Արտակ Զեյնալյանին հրավիրել է Ախալքալաք` մասնակցելու Արդարադատության տան բացմանը

16:05 11.10.2018

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է հայ գործընկերոջը` Արտակ Զեյնալյանին: Ցուլուկիանին նրան հրավիրել է Ախալքալաք Արդարադատության տան բացմանը ներկա գտնվելու համար: Հանդիպմանը երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերությունների ավանդույթներն, ինչպես նաև հետագա հարաբերություններին առնչվող հարցեր: «Մենք համաձայնել ենք, որ ստեղծվելու են աշխատանքային խմբեր այս ոլորտներում […]

̰
Արտակ Զեյնալյանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ քննարկել է տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր

20:45 10.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է […]

̰
Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հավանության է արժանացել․ Արտակ Զեյնալյան

21:49 04.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համաներում հայտարարելու մասին․ «Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի […]

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ

11:13 03.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ: Նախարարությունից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից […]

̰
Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարակա՞ն ներկայացնել. «Հրապարակ»

08:37 02.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, […]

̰
Ընթացիկ տարվա 5 ամիսներին անազատության մեջ պահվող անձանց թվի նվազումը 1.5 անգամ գերազանցում է նախորդ 3 տարվա ցուցանիշը. Զեյնալյան

21:03 30.09.2018

2018 թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գրառման մեջ ասված է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած […]

̰
Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է ավագանու մանդատից. Դավիթ Խաժակյան

17:24 24.09.2018

«Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է ավագանու մանդատից: ShantNews.am-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը: «Մենք դեռևս չենք ավարտել այդ հարցի քննարկումը, բայց օրվա մեջ կարծում եմ՝ կհստակեցնենք, բայց Արտակ Զեյնալյանը ավագանում չի լինի»,- մանրամասնել է Դավիթ Խաժակյանը: Խոսելով ընտրությունների մասին՝ նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ ու […]

̰
Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ

01:09 24.09.2018

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Հրապարակված արդյունքներից դատելով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն այցելել […]

̰
Հայաստանում չպետք է մերժվածներ լինեն. Արտակ Զեյնալյան

13:12 23.09.2018

Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկությունից հետո շփվել է լրագրողների հետ: «Իմ հնչեցրած տեսակետները կարող են ազդել ընտրությունների վրա, ուստի այս պահին որևէ տեսակետ չեմ հայտնի: Քվեարկության ավարտից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- ասել է նա: Այն հարցին, թե հնարավո՞ր է կոալիցիոն համաձայնության գալ ավագանիում, Զեյնալյանը պատասխանել է, որ կսպասի քվեարկության արդյունքներին, ինչից հետո կարծիք […]

̰
Հուսանք՝ մյուս քարոզարշավին բացասական էլեմենտները կհարթենք. Զեյնալյան

14:44 21.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ու նրա թիմը լուսաբացը դիմավորել են Հաղթանակի զբոսայգում, այնուհետև շարժվել են Եռաբլուր՝ «Կանգնած ենք անկախության ակունքներում և պատասխանատվություն ունենք սերունդների առջև» կարգախոսով: «Եկել ենք Եռաբլուր՝ մեր եղբայրների, մեր ընկերների շիրիմին, շնորհավորելու նրանց տոնը»,- ասաց Արտակ Զեյնալյանը; Ըստ Զեյնալյանի՝ քարոզարշավը մրցակցային էր, բայց, ըստ նրա, կային որոշ […]

̰
Ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել. Արտակ Զեյնալյանը` քարոզարշավի մասին

15:28 20.09.2018

Քարոզարշավն «արդյունավետ», իսկ ավագանու առաջիկա ընտրությունները «աննախադեպ» որակեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը: Աննախադեպ, որովհետև առաջին ընտրություններն են հեղափոխությունից հետո, հետաքրքրությունն ու պատասխանատվությունը մեծ է: Քարոզարշավն էլ արդյունավետ էր, որովհետև դրա ընթացքում ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել՝ համակարգված ընտրակաշառքներ, վարչական լծակների օգտագործում, դպրոց մանկապարտեզների ներգրավում գործընթացում չի եղել: «Տեղյակ եմ 2 քրեական գործ հարուցելու մասին, […]

̰
Ես վախենում եմ մահից ու նրանցից, ովքեր չեն վախենում մահից. Արտակ Զեյնալյան

19:42 14.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն` Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջադրվելուց հետո հանրությանը կերպարային ինչ-ինչ փոփոխություններով ներկայանալուն: Նա խոստովանեց` իր հիմնական ժամանակը տրամադրում է աշխատանքին, սակայն ընկերներն իրեն նաև ճանաչում են որպես լավ պարողի: Հարցին` պատերա՞զմն է արդյոք իրեն փոխել, դարձրել սակավախոս, Զեյնալյանը պատասխանեց. «Բոլորովին: Մինչև պատերազմն էլ եմ այդպես […]

̰
Մեզ համարում ենք այս հեղափոխության պահապաններ. Արտակ Զեյնալյան

17:27 14.09.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձավ դիտարկմանը, թե Հայաստանում լայնորեն տարածում է գտել խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու պրակտիկան, նշելով. «Մարդիկ պետք է հասկանան, որ կալանքը պատժատեսակ չէ, հայցի, վճռի ապահովման միջոց չէ: Հայաստանում կալանքների վիճակը չափազանց վատ էր, ինչը քննադատում էի և՛ որպես իրավապաշտպան, և՛ որպես պատգամավոր: Հայաստանն […]

̰
Այլևս չկան խցեր, որ չեն կարող խուզարկվել. Արտակ Զեյնալյան

17:08 14.09.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին ու իր՝ իբրև նախարար կատարած աշխատանքներին: Նախարարն ասաց, որ դատապարտյալներն այլևս խցի համար չեն վճարում, չխաղալու փրկագին կամ տուրք դադարել են հավաքել, մեկ դատապարտյալին բաժին է ընկնում մեկ մահճակալ: «Իմ պաշտոնավարման օրոք հասել ենք դրան, որ խտրականությունը վերացել […]

̰
Զեյնալյանը քարոզարշավի վայրից հեռացավ թիվ 5 երթուղայինով

16:59 13.09.2018

Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն այսօր «Լույս» դաշինիքի ցուցակում ընդգրկված այլ թեկնածուների հետ շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում։ Թեկնածուն շփվել է բնակիչների ու խանութների վաճառողների հետ, թռուցիկներ բաժանել՝ խորհուրդ տալով մասնակցել ընտրություններին։ Բազմության ուղեկցությամբ հասնելով կանգառ՝ նա նստել է թիվ 5 երթուղային միկրոավտոբուսն ու հեռացել:

̰
Արդյո՞ք արժի, որ մենք գտնվենք վախի մթնոլորտում. Արտակ Զեյնալյանը՝ գաղտնալսումների մասին

15:02 13.09.2018

«Եթե մենք օգտվենք պահանջարկից, ապա այդ իրավախախտումների առաջարկը կտրուկ կշատանա: Միջամտություն է տեղի ունեցել հաղորդակցության գաղտնիության իրավունքի նկատմամբ, նամակագրության, հեռախոսային գաղտնիության նկատմամբ և միջամտություն է տեղի ունեցել անձնական կյանքի հարգանքի իրավունքի կատմամբ, օգտագործել են միջոցներ, որոնք բացառապես թույլատրելի են միայն պետության կողմից, դատարանի որոշմամբ, համապատասխան երաշխիքների ապահովման: Բայց սա պետական մարմինները չէ, որ արել են, […]

̰
Ով էլ ընտրվի Երևանի քաղաքապետ, առանց լեգիտիմության բարձր ցուցանիշի չի կարողանալու կառավարում իրականացնել. Արտակ Զեյնալյան

14:08 13.09.2018

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից կուսակցություն պետք է շահագրգռված լինի, որպեսզի ոչ միայն օրինական անցկացվեն այս ընտրությունները, այլ նաև տեսանելի լինի, որ օրինական անցկացվել է: Ով էլ ընտրվի Երևանի քաղաքապետ, առանց այդ համախմբման, առանց լեգիտիմության բարձր ցուցանիշի չի կարողանալու կառավարում իրականացնել»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է «Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու […]

̰
Այժմ երկու «Սանիթեք» է զբաղվում աղբահանությամբ. Արտակ Զեյնալյան

14:03 13.09.2018

«Հեշտ է մեղադրել մարդկանց: Երկու տարի տեսել ենք, որ պատշաճ աղբահանություն են արել, և աղբահանության խնդիրը նախորդ ավագանու ընտրություններում 8-րդ տեղում էր, իսկ հիմա հասել է առաջին տեղ: Պետք է հասկանալ, թե ինչու կազմակերպությունը չի կարող իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, պետք է հասկանալ, թե ինչու են պայմանագրից հանվել այնպիսի դրույթները, որոնք կնպաստեին իրավագիտակցության բարձրացմանը: Կարծում […]

̰
Պետք է այնպես անել, որ հանկարծ այն ժամանակները չվերադառնան. Արտակ Զեյնալյան

13:42 13.09.2018

«Մարդիկ վախեցած են, երկար տարիներ եղել են ազդեցության տակ և մտածում են, որ կարող է հանկարծ այդ ժամանակները վերադառնան, երբ ընտրությունները կեղծվում էին: Մարդիկ չէին հավատում իշխանությանը, որը ձևավորել էին գործադիր մարմինները և մարդիկ վախենում են դրանից: Կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ հանկարծ այն ժամանակները չվերադառնան՝ անկախ նրանից, թե ինչ անվանում կունենա այդ […]

̰
̰
Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

18:58 06.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ: 2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

15:37 04.09.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս […]

̰
Արտակ Զեյնալյանը ՔՀԿ-ների պետերի փոփոխություն է կատարել

14:18 04.09.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:  […]

̰
Գիտելիքը թանկ կապիտալ է, որը կարելի է թանկ «վաճառել». Արտակ Զեյնալյան

17:21 01.09.2018

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոց և բաց դաս վարել աշակերտների համար։ Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն աշակերտներին նրանց խորհուրդ է տվել երազել, ունենալ նպատակ, հասնել դրանց իրականացմանը, լինել հարգված, սիրված, արժեքավոր քաղաքացի ու չվախենալ սխալվելուց։ «Չպետք է […]

̰
Արտակ Զեյնալյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների հետ

16:28 30.08.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 29-ին հանդիպել եմ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Կարևորել եմ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը և ընդգծել, որ խմբի […]

̰
Արտակ Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում դիտորդական խմբի դերը

21:50 29.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու է ՀՀ ներկայացուցիչը. Արտակ Զեյնալյան

13:19 28.08.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: «Բոլոր իրավաբան, իրավապաշտպան, լրագրող ընկերներիս. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է, և այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով հորդորում եմ պաշտոնին համապատասխանող […]

̰
Արտակ Զեյնալյանն ԱՄՆ դեսպանի հետ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

10:40 24.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար […]

̰
BACK_TO_TOP