22:48 19.09.2019
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է այն հարցին, թե որն է լինելու իր անելիքը առաջիկայում. «Անկախ նրանից՝ ես որտեղ կլինեմ և ինչ կարգավիճակ կունենամ՝ ֆորմալ իմաստով, ես շարունակելու եմ կառուցել ՀՀ՝ որպես իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասել է Զեյնալյանը՝ հավելելով, որ իրեն որևէ առաջարկ չի եղել պետական պաշտոն ստանձնելու:
13:57 19.09.2019
Ունի՞ արդյոք իրավասություն խորհրդարանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու. այս հարցին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: «ՍԴ-ն ունի դրա իրավասությունը՝ դիմումի հիման վրա: Ես դեռևս ամբողջությամբ չեմ պատկերացնում այս ընթացակարգը և դրա տակտիկական ու ստրատեգիական հեռանկարը, ուստի, ձեռնպահ կմնամ դրան գնահատականներ տալուց՝ որքանով է այս պրոցեսն արդյունավետ»,- ասել է […]
13:46 19.09.2019
«Ես համաձայն չեմ, որ հիմա հետապնդումն իրականացվում է «նախկին» լինելու հատկանիշով պայմանավորված: Պետք է իշխանություններն ամեն ջանք գործադրեն, որպեսզի այդպիսի տպավորություն չստեղծվի: ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում է նաև օպերատիվ-հետախուզական ծառայությունների իրականացումը: Թե որքանով դա առնչություն ունի ԱԱԾ տնօրենի հրաժարականը դրա հետ, հրապարակային տեղեկություն չէ և ես էլ, բնականաբար, այդ մասին իմանալ չեմ կարող»,- «Հեռանկար»-ի տաղավարում […]
13:00 19.09.2019
«Այն ձևակերպումները, որոնք տրվել են հրաժարականիս ժամանակ իմ կողմից ու վարչապետի կողմից, դրանց որևէ նոր բան չեմ ավելացնի՝ աշխատաոճերի և ձեռագրերի տարբերություն: Ընդունենք այսքանը»: «Հեռանկար»-ի տաղավարում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախին նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարաձայնություններ է ունեցել կառավարության ու վարչապետի հետ: Հիշեցմանը, թե հրաժարականի ժամանակ ասվել է, որ տարբեր են […]
08:27 11.07.2019
Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակ Զեյնալյանը։ «Սիրելի և հարգելի ազգականեր, հարազատներ, ընկերներ Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում հայրս՝ Հայկազ Թովմասի Զեյնալյանն, այսօր հեռացավ կյանքից։ Հայրիկիս հոգեհանգիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի)։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 13-ին՝ […]
17:00 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
11:11 13.06.2019
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջին նիստն է, որ անցկացնում են առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Վարչապետը վերջինիս շնորհակալություն հայտնեց կատարած համատեղ աշխատանքի համար: «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում, արժե այդ ավանդույթն էլ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- ասաց […]
17:36 10.06.2019
Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնավարումը Արտակ Զեյնալյանը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրա հրաժարականը չի ընդունվել, ու նախագահի հրամանագիրը չի ստորագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զեյնալյանը։ Նա ասաց, որ ընդունել է քաղաքական որոշում, որն անակնկալ չի եղել վարչապետի համար։ Ինչ վերաբերում է իր հետագա քաղաքական գործունեությանը, Զեյնալյանը մանրամասներ չներկայացրեց։ Միայն ասաց, որ […]
16:51 10.06.2019
Հայաստանում մշակվել է «Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենք, որն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Միջոցներ են ձեռնարկվում դատավորների վճիռները հրապարակային դարձնելու և դրանով հայեցողական մոտեցումները բացառելու ուղղությամբ։ Այս բարեփոխումների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարի խոսքերով՝ սրանք զուգահեռ իրականացվող գործողություններ են, որոնք թույլ են տալու գնահատումներ իրականացնել […]
16:20 10.06.2019
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել իր հրաժարականը։ Նախարարը չասաց՝ ինքը նախապես խոսե՞լ է վարչապետի հետ, թե՞ ոչ։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք միայն դժգոհությունն ու տեղեկատվական հոսքերն են եղել հրաժարականի պատճառները, թե՞ նաև թերացումներ են եղել, Զեյլանյանը պատասխանեց ընդհանուր խոսքերով։ Նա ասաց, […]
16:14 10.06.2019
Այն ժամանակ, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ չի տեսնում հրաժարականի հիմքեր, այդ պահի դրությամբ դա էր ճշմարտությունը։ Այլ է եղել ճշմարտությունը դրանից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարն ասաց, որ հրաժարական տալիս առաջնորդվել է տեղեկատվական հոսքերով։ Պատճառների մասին մանրամասնելիս Զեյնալյանն ասաց․ «Այն ամենը, ինչ գիտեք, […]
14:30 10.06.2019
«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով ու ոչ մեդիայով` այդպիսի որոշում եմ կայացրել»,- իր հրաժարականի մասին ասել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանը նշեց, որ ինքը հաշվի է առել բոլոր տեղեկատվական հոսքերը: Արդարադատության նախարարն այլ մանրամասներ չասաց, քանի որ շտապում էր դատական նիստի:
19:39 07.06.2019
Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ Սահմանադրական դատարանին գնահատելու մեխանիզմներ չկան: «Դրան անդրադառնալ կարելի է թերևս հանրաքվեով ընդունվելիք հնարավոր Սահմանադրությամբ»: Թեպետ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, բայց անդամներին ընտրում են քաղաքական գործիչները` պատգամավորները, հետևաբար, քաղաքական մեծամասնությունը կարող է ընտրել իր համախոհ թեկնածուին` ապաքաղաքական թեկնածուներին կտրելով քննությունից: […]
16:28 07.06.2019
«Անկեղծ, չգիտեմ՝ դրդապատճառը որն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցեատերը հենց պարոն Զեյնալյանն է»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը նաև հերքեց, որ նախորդ օրը խմբակցության նիստի ժամանակ քննարկվել է Զեյնալյանի հրաժարականի հարցը: Միևնույն ժամանակ, Լիլիթ Մակունցը նշեց, որ արդարադատության ոլորտի ու տարվող […]
15:41 07.06.2019
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 30-ին, Արտակ Զեյնալյանը «Հեռանկարի» տաղավարում նշել էր, որ դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն. «Դատական իշխանության հանդեպ եղել է շատ մեծ անվստահություն, և այն կուտակվել է: Եվ մենք այսօր կարիք ունենք, որ […]
15:31 07.06.2019
Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ օրինական կամ վստահելի դատավորը կարող է ընդունել որոշումներ, որոնք բոլորին դուր չեն գա, և դա անկախության գրավականներից մեկն է: «Միշտ չէ, որ դատական ակտը հաճելի է իշխանության մյուս թևերին կամ նույնիսկ հասարակությանը: Նաև անկախ դատարանը պետք է զերծ լինի հասարակական […]
13:23 07.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն […]
15:33 04.06.2019
Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հարցերից մեկը վերաբերել է նրա աշխատանքից ազատվելուն: Վերջերս մամուլում հայտնված լուրերի համաձայն` նա հրաժեշտ է տալու իր պաշտոնին: «Եթե ես հիմա աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետևաբար` կառավարությունը գոհ է իմ աշխատանքից: Այն աշխատանքը, որ կատարվել է, իր որակական ու քանակական հատկանիշներով գերազանցում է […]
14:28 04.06.2019
Հայաստանում ԴԱՀԿ ծանուցումներ տեղ հասցնելու համար 2017 թվականին ծախսվել է 207 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ԴԱՀԿ ծառայության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններն էր ներկայացնում Ազգային ժողովին։ Զեյնալյանն ասաց, որ մասնավորապես այս նախագծով առաջարկվում է մեծացնել էլեկտրոնային ծանուցումների բաժինը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել զգալի միջոցներ։ Մասնավորապես իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, […]
13:36 04.06.2019
ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները: Նախարարի պաշտոնը պահպանել են. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս […]
12:36 04.06.2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք: Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում և կարևորել ռազմավարական, […]
19:36 03.06.2019
Հանրային խորհրդի անդամներն այսօր հանդիպելու էին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ անցումային արդարադատության և վեթինգի մասին հարցեր քննարկելու համար: Հանդիպումը հետաձգվել է, քանի որ նախարարն ԱԺ-ում այլ քննարկման էր: Անցումային արդարադատության և վեթինգի մասին Հանրային խորհուրդն ընդհանուր կարծիք կհայտնի նախարարի հետ հանդիպումից հետո, բայց մինչ այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր մտահոգություններն է հայտնել […]
23:59 01.06.2019
Մենք պետք է վերականգնենք կամ ձեռք բերենք ոչ թե դատական համակարգի, այլ դատական իշխանության հանդեպ վստահությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը հստակեցրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա արձանագրել է, որ դատական իշխանության հանդեպ անցած տարիներին «չափազանց մեծ անվստահություն է եղել», որը կուտակվել է: Միևնույն ժամանակ, նախարարը խոսել է դատական իշխանության իրականացրած […]
13:19 30.05.2019
Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ու անհետաձգելի ճանաչվեց: Արդյունքում կբարելավվի Հայաստանի դիրքը Doing business վարկանշային ցանկում, կբարձրացվի սնանկության ոլորտի կարգավորման արդյունավետությունն ու սնանկության կառավարիչների հաշվետվողականությունը, կապահովվի սնանկության վարույթի թափանցիկությունը, սնանկության վարույթում կներդրվեն էլեկտրոնային կառավարման մեխանիզմներ և այլն: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային ցանկում Հայաստանի ցածր դիրքը […]
17:16 29.05.2019
Հայաստանի արդարադատության նախարարության թվային օրակարգի շրջանակներում նախատեսվում է ներդնել դատապարտյալներին այցելելու համար նախապես էլեկտրոնային գրանցում անցնելու հնարավորություն։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց նախարար Արտակ Զեյնալյանը։ Հանձնուքների մասին խոսելիս նա ասաց, որ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ սննդի որակը կալանավայրերում այնքան բարձրանա, որ մարդիկ իրենց մտերիմներին հանձնուքներ չուղարկեն։ Իսկ տեսակցությունների մասով Զեյնալյանը […]
22:55 21.05.2019
Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ […]
21:13 21.05.2019
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատև փակ նիստ անցկացրեց և բավականին բուռն քննարկումների մեջ էր: Այնքան թեժ և բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու և անցումային արդարադատության հետ: Այս մասին հայտնում է aravot.am-ը: Պատգամավորներից մեկը, որի անունը չեն հրապարկել, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ […]
17:50 21.05.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան: Արդարադատության նախարարի խոսքերով՝ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին։ «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն […]