TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արսեն Թորոսյան

Սրբուհի Գրիգորյանի՝ կառավարությանն ուղղված հարցը մնաց անպատասխան

18:40 06.03.2019

Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ կառավարությանն ուղղված հարցը մնաց անպատասխան․ հասցեատեր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացակայում էր հարցուպատասխանի նիստից։ Նրա հարցը վերաբերում էր նրան, որ առաջնային առողջության հիմնարկները ունեն գներ գնելու հստակ սահմանափակումներ, որոնց հիման վրա կարող են գնել որոշակի տեսակի դեղամիջոցներ, սակայն բժիշկները հիվանդներին նշանակում են այլ դեղեր, ու գնված դեղերը անպիտան են […]

̰
Արսեն Թորոսյանը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

17:29 06.03.2019

Մարտի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները […]

̰
Շնորհակալություն մեր սահմաններն անառիկ պահելու համար. Արսեն Թորոսյանն Արցախում է

17:08 04.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախում է: Իր ֆեյսբուքյան էջում նախարարը լուսանկար է տեղադրել և կից գրառմամբ նշել. «Արցախը հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ունի։ Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը։ Շնորհակալություն բոլորին, զինվորից մինչև գեներալ՝ մեր սահմաններն անառիկ պահելու համար»: Լուսանկարում երևում է, որ նա Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հետ […]

̰
Գրիգորի Մարտիրոսյանն Արսեն Թորոսյանի հետ քննարկել է բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը

16:15 04.03.2019

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին տեղեկացանք պետնախարարի  ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Այսօր ընդունել եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Կարևորել եմ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ Կարծում եմ՝ վերջինս պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած […]

̰
Արցախին կնվիրաբերվեն շտապօգնության 10 նոր մեքենաներ

15:41 04.03.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ «Հատկապես բժշկական […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի առողջապահության նախարարի հետ

15:22 04.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Արցախի բժիշկների մասնագիտական վերապատրաստման, դեղորայքային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Նախարար Բաղրյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության, ինչպես նաև նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի […]

̰
Փորձարկում ենք պացիենտների տարհանման հյուսիսային ուղղությունը. Արսեն Թորոսյան

14:48 02.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ է տեղադրել ու կից մեկնաբանությամբ գրել. «Փորձարկում ենք պացիենտների տարհանման հյուսիսային ուղղությունը։ Սպասեք ուղիղ եթերի»:

̰
ՊՎԾ բացահայտումների հետ առնչություն ունի նաև Ալեն Սիմոնյանը․ «Ժամանակ»

08:33 01.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, […]

̰
Վանաձորի ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացիների բուժումը չի դադարեցվի. նախարար

13:57 28.02.2019

Վանաձորի ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացիների բուժումը չի դադարեցվի: Այս մասին Facebook-ում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն, և […]

̰
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի զեկույցն այսօր կներկայացվի ԱԺ

12:36 28.02.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության` փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը կառավարությունը ԱԺ է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Գրիգորյանը հայտնեց, […]

̰
Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ. Արսեն Թորոսյան

15:22 26.02.2019

ՍՄՏ Բեսթ ընկերությունը առաջին անգամ Հայաստանում սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի […]

̰
Արսեն Թորոսյանը մարտի վերջին արձակուրդ կգնա, նրան կփոխարինի Արսեն Դավթյանը

14:14 26.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մարտի 25-29-ը ներառյալ: 2. […]

̰
Տեղադրում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված իմ և կնոջս հայտարարագրերը․ Արսեն Թորոսյան

23:15 25.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Որպեսզի առնվազն իմ մասով փակեմ այս թեման, տեղադրում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված իմ հայտարարագրերը և կնոջս հայտարարագիրը։ Իմ հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ http://ethics.am/hy/declarations-registry/id=33132/ Իմ 2018թ. հայտարարագիրը՝ http://ethics.am/hy/declarations-registry/id=35416/ Կնոջս 2018թ. հայտարարագիրը՝ http://ethics.am/hy/declarations-registry/id=35298/»։

̰
Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա․ Արսեն Թորոսյան

09:14 25.02.2019

Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։ «Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

20:31 23.02.2019

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն էին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք […]

̰
Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

19:34 22.02.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ժամանեց»:   Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն […]

̰
Հայտնի է, թե ինչ էին քննարկում Յուրա Մովսիսյանն ու Արսեն Թորոսյանը

14:24 22.02.2019

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ և գրել, որ ֆուտբոլիստի հետ քննարկում են մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` Մովսիսյանը պատրաստվում է Հայաստանում մարզիկների վերականգնողական կենտրոն բացել:

̰
Առողջապահության նախարարությունում քննարկում են ապահովագրության համակարգի մշակումն ու ներդրումը

12:18 22.02.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել են կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար: «Մեր միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել ենք շատ կարևոր կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար։ Մեզ համար կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը […]

̰
Ո՞ր ԲԿ-ներն են իրականացնելու անվճար վիրահատություն չարորակ հիվանդությունների պետպատվերի շրջանակում

11:58 21.02.2019

Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից: Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էին որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է: Այսուհետև չարորակ հիվանդությունների […]

̰
Մյուս շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում ոստիկանապետի հետ. Մակունց

16:33 20.02.2019

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Սա սպասվելիք հանդիպումներից առաջինն էր: Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանն են նախաձեռնության հեղինակները, իսկ նպատակն օրենսդիրի հետ օրակարգային խնդիրները քննարկելն է, պատգամավորներին հետաքրքրող հարցերին պատասխանելը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրել է քննարկված հարցերը: «Նպատակը մի քանիսն էին. առաջինը՝ ներկայացնել խնդիրները, որոնք […]

̰
Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ. Արսեն Թորոսյանի պարզաբանումը

15:43 20.02.2019

Ազգային ժողովի միջանցքներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարց են ուղղել` ինչպե՞ս է կատարվել պետպատվերների բաշխումը: Բացի դրանից՝ նրանք նշել են, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը նախկինի համեմատ ավելի շատ պետպատվեր է ստացել: «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի բյուջեով եղել է մոտ 10 միլիարդ դրամի աճ: Գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018 […]

̰
Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ. Արսեն Թորոսյան

15:21 20.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ. «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ։ Շնորհակալություն բոլոր ներկա պատգամավորներին գալու և կարևոր հարցեր տալու համար։ Վստահ եմ, որ գործադիր և օրենսդիր մարմինների համահունչ աշխատանքը էլ ավելի կարագացնի այն դրական փոփոխությունները, որոնք […]

̰
ԱԺ-ում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը Արսեն Թորոսյանի հետ

13:44 20.02.2019

Խորհրդարանում փակ դռների հետևում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից: Մինչ հանդիպման մեկնարկը լրագրողները Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչու է իրեն պատկանող ԲԿ-ի ֆինանսավորումն ավելացրել: «Ես բժշկական կենտրոն չունեմ»,- հակիրճ պատասխանեց նախարարն ու խոստացավ ավելի մանրամասն խոսել հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, […]

̰
Արսեն Թորոսյանի hանդիպումն «Իմ քայլի» հետ թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

08:50 20.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարևոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների […]

̰
2018-ին առողջապահության ոլորտը 2017-ի համեմատ աճել է 25.7%-ով․ Արսեն Թորոսյան

21:25 19.02.2019

2018թ․-ին առողջապահության ոլորտը 2017թ․-ի համեմատ աճել է 25.7%-ով, ինչը նշանակում է, որ մոտավորապես այդքանով կրճատվել է ստվերային շրջանառությունը մեր ոլորտում, ինչպես նաև ավելացել են շրջանառու միջոցները բնակիչների մոտ և նրանք ավելի հաճախ են օգտվում բժշկական ծառայություններց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Թումանյանական ո՞ր տողերն են ամենից շատ տպավորել Արսեն Թորոսյանին

15:00 19.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միացել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ սկսված ֆլեշմոբին՝  ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով նրա քառյակներից մեկը: «Ամենայն հայոց բանաստեղծից ամենաշատը ինձ մոտ տպավորվել են հենց այս տողերը… Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց, Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց, Նըրա հետ վերցրին լիք բաժակները Բոլոր մեծերը Ու մեզ օրհնեցին.- «Ապրե՛ք, […]

̰
«Արսեն Թորոսյանը սեփական բժշկական հիմնարկ չունի, իսկ պետպատվերի գումարների անհամաչափ բաշխման լուրը կեղծ է». Ալինա Նիկողոսյան

11:29 19.02.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում, որում անդրադարձել է պետպատվերի գումարների անհամաչափ բաշխման մասին տեղեկություններին: Մասնավորապես գրել է. «Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են (http://moh.am/#1/919) բժշկական կազմակերպությունների 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները: Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» […]

̰
Ծննդօգնությունը՝ մանրադիտակի տակ. կատարվել է ծննդատների աշխատանքի օբյեկտիվ գնահատում

13:53 18.02.2019

«Ծննդօգնությունը շատ կարևոր է երկրի առողջապահական ու ժողովրդագրական ցուցանիշների համար»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որը գնահատել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների   ծննդօգնության ծառայությունները: Ուսումնասիրության ընթացքում հաշվի է առնվել բուժհաստատության տեխնիկական հագեցվածության մակարդակն ու տարեկան ընդունվող ծնունդների […]

̰
Արսեն Թորոսյանն ամփոփել է Ստամբուլ կատարած այցը

14:04 16.02.2019

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ստամբուլ կատարած այցի մասին. «Ստամբուլ կատարած այցի շրջանակներում երեկ այցելեցի Պոլսո պատրիարքարան՝ հանդիպելու տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։ Այնուհետև Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլու ուղեկցությամբ այցելեցի հիվանդանոց, ծանոթացա դրա 180-ամյա պատմությանը, այսօրվա պայմաններին և զարգացման ծրագրերին։ Հիվանդանոցը լուրջ […]

̰
Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք. Արսեն Թորոսյանի ելույթը Պոլսո պատրիարքարանում

22:41 15.02.2019

ՀՀ առողջաօահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել. «Այնպես է ստացվել, որ ես կառավարության առաջին անդամն եմ, որ եղել է այստեղ մայիսից հետո, և դա ինձ համար մեծ պատիվ է: Երևի տեղյակ եք, որ Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փսփոխություններ են լինում, և երեկ եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի […]

̰
BACK_TO_TOP