TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Արսեն Թորոսյան

Բժշկական կազմակերպության կողմից լիցենզիա ստանալու կարգը պարզեցվում է. Արսեն Թորոսյան

11:57 11.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության ապրիլի 11-ի նիստում ներկայացրեց «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Թորոսյանը նշեց՝ խոսքը փաստաթղթում առկա որոշ դրույթների մասին է, մասնավորապես՝ բժշկական կազմակերպության կողմից լիցենզիա ստանալու մասին. պարզեցվում են պահանջները, հանվում են պահանջները՝ կապված այնպիսի բժշկական պարագաների հետ, որոնք […]

̰
Կինս ստացավ մարդու պապիլոմավիրուսի պատվաստումը, ես նույնպես կստանամ. Արսեն Թորոսյան

11:08 10.04.2019

«Կինս ստացավ իր ՄՊՎ պատվաստումը, ես նույնպես այն կստանամ մոտ ժամանակներս, իսկ աղջիկս այն կստանա 13 տարեկանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/905658889620377

̰
ՊՎԾ պաշտոնյայի կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ

17:08 06.04.2019

Պետական վերահսկողական ծառայության  կալանավորված պաշտոնյաներից մեկի՝  գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և […]

̰
Արդյո՞ք պատվաստանյութի դեմ «պայքարողները» պատասխան կտան չփրկված կյանքերի համար. Արսեն Թորոսյան

13:26 06.04.2019

Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ մեկ կին մահանում է դրանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա գրել է, որ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը` ապահովելով հիվանդության արդյունավետ […]

̰
Քայլ ընդդեմ վիրուսային հեպատիտների. դրանք տարեկան 1 մլն մարդու կյանք են խլում

17:17 04.04.2019

Վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը մեր առողջապահական համակարգի առաջնային հարցերից մեկն է: Այդ ուղղությամբ էական քայլեր ենք ձեռնարկում` թեթևացնելու բեռը դեղորայքի հասանելիության առումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից հրապարակել տեսանյութ: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/266591907554508/  

̰
Ստեղծվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ` վարչապետի գլխավորությամբ

15:31 04.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: 2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են՝ փոխվարչապետ Տիգրան […]

̰
Միկրոավտոբուսի և Chevrolet-ի բախման հետևանքով հայ ուղևորներից մեկը թեթև վնասվածք է ստացել

17:13 02.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարի մասին: «Ապրիլի 1-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` Chevrolet Cruze մակնիշի և Mercedes Sprinter 311 CDI մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Mercedes Sprinter միկրոավտոբուսում եղել է […]

̰
Թորոսյանը եղել է Ապրիլյանի մասնակից ռազմական բժիշկների շարքում․ նա գրառմամբ հիշել է այդ օրը

10:43 02.04.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեք տարի առաջ այս օրերին ծառայություն է իրականացրել Պաշտպանության բանակի շտաբում ու հենց այնտեղից է միացել Ապրիլյան ռազմական գործողություններին՝ որպես ռազմական բժիշկ։ Նա գիշերը՝ 4։00-ին, հիշել է 2016 թվականի ապրիլի 2-ի այդ ժամի ու հաջորդող իրադարձությունների մասին։ «3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը […]

̰
«Ես կուզենամ տեսնել պատվաստումներին դեմ մարդկանց, երբ Հայաստանում գրանցվի կարմրուկից երեխայի մահվան դեպք». Արսեն Թորոսյան

22:13 01.04.2019

«Մենք կոչ ենք անում պատվաստումներին լուրջ վերաբերվել, որպեսզի չլինի համաճարակ: Հետաքրքիր է, որ այս ամենը համակարգում են այն օգտատերերը, որոնք Հայաստանում չեն էլ ապրում»,- ասել է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով հանքերի գործունեությանը, որոնք մարդկանց առողջությանը վնաս են պատճառում: Նախարարը նշեց, որ մենք մեր իմունիզացիայի շնորհիվ դեռ կոլեկտիվ պաշտպանված […]

̰
ԱՀԿ-ն դատապարտում է ծխախոտային ինդուստրիաների հետ ֆինանսական համագործակցությունը. Արսեն Թորոսյան

21:48 01.04.2019

«Հասկանալի է, որ մենք ուզենք թե չուզենք մեր վարկանիշը այս ամենից հետո ընկնելու է: Ես հայտարարում եմ, որ մեր նախարարությունում կոռուպցիոն պիրամիդա չկա, իսկ եթե կա, ապա թող մեր իրավապահ մարմինները բացահայտեն և բոլորին, ըստ արժանվույն, պատժեն»,- ասել է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում։ Արսեն Թորոսյանը նշել է, որ համաշխարհային […]

̰
Այս տարի ՀՀ բուժհիմնարկների 99%-ի բյուջեն բարձրացվել է. Արսեն Թորոսյան

21:29 01.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Նա նշել է, որ իրենք չեն պաշտպանում հիվանդանոցի գոյությունը և ՀՀ բժշկական հիմնարկների 99%-ի բյուջեն բարձրացվել է, մյուսներինը՝ համահարթեցման սկզբունքով հավասարեցվել, իսկ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բյուջեն նվազեցվել է, քանի որ, նախարարի խոսքերով՝ այն նախորդ տարիներին էականորեն ուռճացված է եղել. […]

̰
Ես ընդհանրապես հաց չեմ ուտում. Արսեն Թորոսյան

21:10 01.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է կառավարության նիստերի ընթացքում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ծավալվող բանավեճերին. «Իմ և վարչապետի մոտեցումները տարբեր են, ես իմ կարծիքն եմ արտահայտում, որը հիմնված է ապացուցողական փաստերի վրա և ոչ թե ենթադրությունների: Բազմաթիվ երկրներում անցել են այդ էտապները՝ […]

̰
Ծխելուց Հայաստանում շատ ավելի շատ մարդ է մահանում, քան հանքերի տված վնասից. Արսեն Թորոսյան

20:41 01.04.2019

«Մեր ազգաբնակչության մոտ թյուր կարծիք կա, որ հանքարդյունաբերությունը ավելի վնաս է, քան ծխելը, բայց իրականում հակառակն է: Ծխելուց Հայաստանում շատ ավելի շատ մարդ է մահանում, քան հանքերի տված վնասից»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հանքերի գործունեությանը, որոնք մարդկանց առողջությանը վնաս են պատճառում: Նախարարը նշեց, որ վարքագծային գործոնները […]

̰
Որևէ բժշկական կենտրոնին գումար տրամադրելը պայմանավորված չի լինելու անձերով. Արսեն Թորոսյան

20:14 01.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին. «Որևէ բժշկական կենտրոնին գումար տրամադրելը պայմանավորված չի լինելու անձերով, դա պայմանավորված չի լինելու այդ կենտրոնների սեփականատերերով, կամ այդ հաստատաության պետական կամ սեփական լինելով: Դա միայն պայմանավորված է լինելու մատուցվող ծառայությունների ծավալով, իսկ ապագայում՝ միայն ընդունված հիվանդների թվով»: Արսեն Թորոսյանն անդրադարձավ օրեր […]

̰
Կոլեկտիվը երբեք չէր պատկերացնի, որ կարող էր նման բան տեղի ունենալ. նախարարը՝ իր տեղակալի ձերբակալության մասին

19:20 01.04.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալ Արսեն Դավթյանի ձերբակալությանը: «Սա մեզ համար ցավալի իրողություն է, ամբողջ կոլեկտիվը երբեք չէր պատկերացնի, որ կարող էր նման բան տեղի ունենալ, սակայն, եթե ապացուցվի իր մեղքը: Ես չեմ ուզում խախտել մարդու անմեղության կանխավարկածը: Տեղի […]

̰
Այս գործում մենք ընկերներ, բարեկամներ չունենք. Արսեն Թորոսյանը՝ իր տեղակալի ձերբակալության մասին

19:13 01.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալ Արսեն Դավթյանին ձերբակալելու մասին տեղեկությանը: «Գործի մասին իմացել եմ, երբ Հայաստանում չեմ եղել, ոչ ոքի ոչինչ չեմ հայտնել, սակայն, եթե իմանայի, կհայտնեի: Ցանկացած իրավախախտման դեպքում ես կհայտնեի իրավապահ մարմիններին, իսկ հակառակը կհամարեի […]

̰
Ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար. Արսեն Թորոսյանը` փոխնախարարի ձերբակալության մասին

16:35 01.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ԱԱԾ հայտարարության հետ: «Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը՝ ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել […]

̰
Ձերբակալված փոխնախարարի անունը հայտնի է

20:34 30.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում […]

̰
Ծխախոտի արտադրությունն աճել է 15 տոկոսով, Արսենը ստեղ չի, չէ՞․ կատակում է Փաշինյանը

11:25 27.03.2019

Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներ առանձնացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց նորից կատակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ իր անհամաձայնությունների թեմայով։ «Ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 17 տոկոսով։ Արսենը ստեղ չի, չէ՞», – կատակեց Փաշինյանը։ Նա ներկայացրեց նաև հունվար-փետրվարին այլ նեղ ճյուղերում աճի տեմպերը․ Սննդամթերք – 25 տոկոս, Խմիչքներ – 30 տոկոս, հիմնականում ի հաշիվ կոնյակի, Հագուստի […]

̰
Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

20:19 26.03.2019

Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։ Տիկին […]

̰
Ապրիլի 6-ին տեղի կունենա սանավիացիայի ծառայության շնորհանդեսը. Արսեն Թորոսյան

13:00 26.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ապրիլի 6-ին տեղի է ունենալու սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը: «Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ՝ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- գրել է նախարարը՝ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը

22:22 25.03.2019

Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս Եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին […]

̰
Նվագախմբի հետ կապված՝ տրամադրություն բարձրացնող իրավիճակ Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի ժամանակ

21:14 23.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արարողությանը տոնական տրամադրություն հաղորդելու համար հրավիրված է եղել նաև նվագախումբ, որի հետ կապված մի ուրախ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն […]

̰
Ծխախոտի գինը բարձրանալու է, տեմպի մասին է խոսքը․ Փաշինյանը` իր և Թորոսյանի անհամաձայնության մասին

11:50 23.03.2019

Համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակում ծխախոտի մնացորդները հավաքելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ հիմա Արսեն Թորոսյանն ուղիղ եթերով նայում և ասում է՝ դե հավաքի, որ չես ուզում թանկացնել ծխախոտը։ SHANTNEWS.am-ի հարցին ավելի լուրջ պատասխանելիս նա արդեն ասաց, որ ծխախոտը միանշանակ թանկանալու է, բայց անհամաձայնությունը թանկացման տեմպի հարցում է։ «Էսքան պիտի ընդհանուր առմամբ բարձրանա։ Մեր հարգելի […]

̰
Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյանը կատակեց ծխուկները հավաքելիս

11:24 23.03.2019

«Այ հիմա Արսենը Թորոսյանը, որ էդքան ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում է՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում»,- ժպիտը դեմքին այս խոսքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ հավաքում էր շինհրապարակում կուտակված ծխախոտի մնացորդները։ SHANTNEWS.am-ի հարցին արդեն լուրջ պատասխանելիս նա ասաց, որ դեմ չէ ծխախոտի գնի […]

̰
Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Փաշինյան

17:30 22.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական […]

̰
Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը. Թորոսյան

17:05 22.03.2019

Սևան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, իսկ 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այդպիսով Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաև Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզպետարանը»,- ասված […]

̰
Բուժհաստատություններում օրինական եկամուտների աճ է գրանցվել. Արսեն Թորոսյան

16:11 22.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է անցած 1 տարում հանրապետության բուժհաստատություններում գրանցված հաջողություններին: Որպես օրինակ՝ նա հրապարակել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գնացուցակն ու արձանագրված արդյունքները: Նախարարի խոսքերով՝ անցած ամիսների ընթացքում բուժհաստատություններում գրանցված հաջողություններն առաջիկայում անդրադարձ կունենան նաև Հայաստանի բյուջեի վրա: «Մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել մեր ենթակա բուժհիմնարկներից մեկից, որպեսզի […]

̰
Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան

12:35 22.03.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին: Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով: Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է և արդեն երեք երեխա լույս աշխարհ է […]

̰
Հայաստանում թվային առողջապահություն կներդրվի. Արսեն Թորոսյան

20:16 21.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկություններ է հաղորդել Հայաստանում թվային առողջապահության զարգացման գործընթացում ընթացող աշխատանքներից: Նա հայտնել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում համակարգի ներդրման հարցերի շուրջ: «WHISE Embleema միջազգային կոնսորցիումի պատասխանատուներ Ալեքսիս Նորմանդի և Վահան Սիմոնյանի հետ քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները։ Նրանք ինձ տեղեկացրին, որ արդեն սկսել են WHISE Armenia հիմնադրամի […]

̰
BACK_TO_TOP