10:00 25.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր […]
17:15 24.09.2018
«Երեկ վարչապետի հետ հայ համայնքի հանդիպման ժամանակ անձամբ ծանոթացա Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ, ով շուտով ժամանելու է Հայաստան մեծ բժշկական առաքելությամբ»,- այս բովանդակությամբ գրառում է արել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/795769530609314/?type=3&theater&ifg=1 Պերճ Աբգարյանը եղել է «Community Medical Centers» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, իսկ 2014 թվականին նշանակվել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս։ […]
14:20 22.09.2018
Արթուր Վանեցյանը գրեթե միաձայն րոպեներ առաջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: ՀՖՖ արտահերթ ժողովում հաստատվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը։ Այսպես՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն […]
12:04 21.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է քաղաքացիներին Հայաստանի անկախության տարեդարձի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը հատուկ խորհուրդ կրող այն օրն է, երբ մեծ վստահությամբ կարող ենք հայտարարել՝ մենք ենք մեր ներկայի ու գալիքի պատասխանատուն: Այդ վստահությունն այսօր, այո, ավելի քան ամուր հիմքերի վրա է, որովհետև հայ ազգն […]
10:22 20.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Հակածխախոտային պայքարի անվան տակ նախարար Թորոսյանը արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ, որի արդյունքում ընկերության ղեկավարությունը պատրաստվում է չեղարկել Հայաստանում իրականացվելիք շուրջ 10 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը: Բանն այն է, որ շվեյցարական «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանի […]
15:25 19.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հաղորդելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպումից: «Երեկ երեկոյան ոչ պաշտոնական հանդիպում ունեցա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբի հետ։ Պայմանավորվեցինք, որ ԱՀԿ-ն կսկսի ավելի ակտիվ աջակցել Հայաստանին առողջապահական ոլորտում սպասվող փոփոխությունների գործում։ Տիկին Յակաբին հրավիրեցի այցելել Հայաստան և հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն […]
11:10 17.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: Նիստի նախնական օրակարգով նախատեսված է Եվրոպայում առողջապահության ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցի ներկայացում: Կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը միտված «Առողջություն 2020» ծրագրով նախատեսված անելիքները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության […]
14:20 15.09.2018
Առաջիկայում նախատեսվում է շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնել Արցախի քաղաքային ու շրջանային բուժհաստատությունների աշխատակիցների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Իմ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և […]
10:31 14.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ […]
17:30 13.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունը առաջադրված է, որպես ՀՖՖ գործկոմի անդամ: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ Գործկոմի անդամի […]
13:11 13.09.2018
Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որոնց ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: ՀՖՖ ԻԱՄ անդամների կողմից առաջադրված ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործկոմի թեկնածուները: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է առաջադրված թեկնածուների ցանկը և կենսագրությունները: 1. Արթուր Վանեցյան – կենսագրություն 2. Արմեն Նիկողոսյան – կենսագրություն 3. Արմեն […]
14:46 06.09.2018
Երևանում սեպտեմբերի 6-7-ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, […]
20:50 05.09.2018
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաև ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող և առողջապահական այլ հարցեր են: Համաժողովի անցկացման մասին […]
14:58 02.09.2018
Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից երկուսին մոտ օրերս կտեղափոխեն Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։ Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում […]
14:08 31.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հորդորում է զարգացնել տեղական բրենդները: «Շուտով 2400 այսպիսի համակարգիչ կհամալրեն մեր երկրի բուժհիմնարկները՝ էլեկտրոնային առողջապահական համակարգը ներդնելու և զարգացնելու նպատակով։ Հ.Գ. զարգացնում ենք տեղական բրենդերը»,- գրել է նախարարը:
16:28 30.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նշում է, որ առաջիկայում կլուծեն նաև ուղղաթիռներով էվակուացիայի հարցը. «Շտապօգնության մեքենաների հարցը լուծելուց հետո անցնում ենք ուղղաթիռներով էվակուացիայի հարցի լուծմանը։ Հուսով եմ՝ կստացվի»,- գրել է նախարարը:
11:33 30.08.2018
Չինաստանը Հայաստանին է նվիրում շտապօգնության 200 մեքենա, որոնք ընդունելու մասին որոշումն այսօր հաստատեց ՀՀ կառավարությունը։ Առողջապահության նախարարը դժվարացավ տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ որքան շտապօգնության մեքենա կա Հայաստանում, սակայն նշեց, որ անհրաժեշտ պաշարը համալրվելու է։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Երևանում շտապօգնության մեքենաների թիվը 39-ից հասնելու է 50-ի։ Համալրումներ կլինեն նաև մյուս համայնքներում։ Մեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից […]
14:09 29.08.2018
Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման ոլորտում հայ-ռուսական գործակցությանը նոր խթան կհաղորդվի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս առումով երկկողմ ծրագրեր են քննարկվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի`Մոսկվա այցի ընթացքում` ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (РОСПОТРЕБНАДЗОР) ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ընթացքում: Քննարկման օրակարգում էին «Ռոսպոտրեբնադզորի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում միջազգային […]
13:28 29.08.2018
Մոսկվա այցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (РОСПОТРЕБНАДЗОР) ղեկավար Աննա Պոպովայի հետ քննարկել է սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման ոլորտում հայ-ռուսական գործակցությանը վերաբերող ծրագրեր: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության տեղեկատվության վարչությունից: Քննարկման օրակարգում եղել են «Ռոսպոտրեբնադզորի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրմանը, ժանտախտի […]
14:36 28.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում այդ երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: «ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման […]
22:33 27.08.2018
Բուժհաստատությունները կազատվեն ավելորդ թղթաբանությունից, աշխատանքները կարվեն էլեկտրոնային տարբերակով: Բուժհիմնարկների համար պատվիրվել է մոտ 2400 համակարգիչ: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Բուժհաստատություններին թղթաբանությունից ազատելու հարցն ինձ մտահոգել է դեռ 10 տարի առաջվանից: Մենք արդեն պատվիրել ենք 2400 համակարգիչ Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունների համար: Դրանք Հայաստանում կլինեն մոտ 2 […]
17:54 27.08.2018
«Արմավիրի մարզում կլինի շտապօգնության 7 մեքենա և 2 ռեանիմոբիլ: Հավանաբար, բաշխումը կվերջացնենք մինչև սեպտեմբերի 1-ը և անխտիր բոլոր մարզերում կլինեն, այսինքն՝ մենք շտապօգնությունների և ռեանիմոբիլների պակաս ՀՀ-ում չենք ունենա»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում: Նախարարը շեշտել է, որ մինչ օրս շատ վատ է կանոնակարգված եղել, թե որ դեպքերում […]
17:50 27.08.2018
«Պարտադիր բժշկական ապահովագրության վրա մենք աշխատում ենք: Ես հստակ տարի չեմ կարող նշել, բայց կարող եմ նշել դրա անցման ճանապարհը: Երբ շատ մեծ թվով քաղաքացիների արդեն պետական միջոցների հաշվին կտանք ապահովագրություն, հստակ կկարողանանք ֆիքսել, որ այդ մեխանիզմն աշխատում է և արդեն կկարողանանք անցում կատարել պետական պարտադիր բժշկական ապահովագրության»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը […]
17:12 27.08.2018
«Գումարները մինչ այս ճիշտ չէին բաշխվում հիվանդանոցների միջև և հիվանդանոցների ներսում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Նախարարը նշել է, որ մեծ ջանքեր են թափում, որ ոլորտին ավելի շատ ուշադրություն դարձնեն, և հույս է հայտնել, որ բոլոր այդ կոչերն ու հորդորները չեն մնա օդում, կստանան համապատասխան արձագանք: «Ու արդեն […]
16:33 27.08.2018
«Ինձ համար միշտ դժվար է առանձնացնել ամենաները և չեմ կարող առանձնացնել անցած 100 օրից ամենակարևոր գործերը, որ արել ենք: Սա դեռ սկիզբն է, առաջիկայում շատ կարևոր բաներ ունենք անելու: Ես կարող եմ ասել՝ մեր հիմնական ուղղություններից մեկն է առողջության առաջնային պահպանման դերի բարձրացումը, մենք ձգտելու ենք հիվանդանոցից բժշկությունը տեղափոխել դեպի առաջին օղակ, հիվանդաբուժությունից անցնել կանխարգելիչ […]
13:55 27.08.2018
Մեծապես կարևորելով հանրապետության մարզերում առողջապահական ոլորտում առկա խնդիրներին ու ձեռքբերումներին տեղում ծանոթանալը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մարզային այցերը: Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին նախարար Թորոսյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ այցելել է Մեղրիի, Քաջարանի և Կապանի ԲԿ-ներ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ։ […]
12:58 27.08.2018
Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ընդունել է ԱՀ իր գործընկեր Արայիկ Բաղրյանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հայկ Սայադյանը, քննարկվել են ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ հարցեր, այդ թվում` Արցախի բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կադրային ապահովման […]
20:49 25.08.2018
Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: Այդ մասին տեղկացնում է Սյունիքի մարզպետարանը: Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարը նախ եղել է Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռևս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական […]
13:51 24.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
19:13 22.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Ծաղկահովիտի ԱԿ, Ապարանի ԲԿ, Արագածի ԱԿ, Աշտարակի ԲԿ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից: Նա իր գրառման մեջ նշել է, որ Ծաղկահովիտի ԱԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման, վերազինման և օպտիմալացման։ «Համայնքապետի և մարզպետի հետ քննարկեցինք համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում և համայնքապետը նախնական համաձայնություն տվեց դրան։ Ապարանի […]