TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը «Փարոս» հիմնադրամի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

16:28 30.10.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամի (The Paros Foundation) ներկայացուցիչների հետ։ «Հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ ծանոթացել էի մեկ ամիս առաջ՝ Նյու Յորք կատարած այցելության ժամանակ, որտեղ և պայմանավորվել էինք մոտ ժամանակներս հանդիպել Երևանում և խոսել հիմնադրամի հետագա […]

̰
Ի պատասխան Արսեն Թորոսյանի՝ ԵՊԲՀ-ն հայտարարություն է տարածել

22:13 29.10.2018

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Ինչ վերաբերում է ԵՊԲՀ-ի միջադեպին, ասեմ, որ դա ընդամենը ճանճը փիղ սարքելու մի լավ օպերացիա էր։ Այդ ամենը սադրանք է եղել իմ անձի դեմ»,- հայտարարել է նախարարի պաշտոնակատարը: […]

̰
Այս դեղն ամեն օր խմում եմ երիկամային անբավարարության դեմ. Արսեն Թորոսյանը` լրագրողներին

11:54 29.10.2018

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակից շուտ ազատվել ծառայությունից: Թորոսյանը նախ՝ ցույց տվեց իր զինվորական գրքույկը, ապա նշեց, որ անցել է ծառայության 2015 թվականին, երբ 33 տարեկան էր: Ծառայել է մեկ տարի և ազատվել ծառայությունից առողջական վիճակի պատճառով: Թորոսյանը մանրամասնել է, որ ծառայել է որպես բժիշկ-սպա, […]

̰
Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենն ազատվել է աշխատանքից

11:27 29.10.2018

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր գրանցվել հոգեբուժարանում, ՄԻՊ գրասենյակը բացահայտել էր, որ հոգեբուժարանում պահվող անձանցից մեկը գտնվում է տվյալ հաստատությունում ոչ օրինական կերպով: Այնուհետ ՄԻՊ-ի միջնորդությամբ տվյալ անձը դուրս էր բերվել հաստատությունից: Արսեն Թորոսյանը նշեց […]

̰
ՀՀ կառավարությունը կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն. Արսեն Թորոսյանի ելույթը Աստանայի համաժողովում

09:06 27.10.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող համաշխարհային համաժողովին, որը նվիրված էր առողջության առաջնային պահպանման մասին Ալմաթիի հռչակագրի 40 ամյակին։ Ելույթի տեսքստը ներկայացնում ենք ստորև․ Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Շուրջ 40 տարի է` ընդունվել է Ալմաթիի հռչակագիրը, որն առողջապահության ոլորտում 20-րդ դարի խոշոր հեղափոխություն է ճանաչվել. այն, մասնավորապես, առողջության առաջնային […]

̰
Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև գործակցության համաձայնագիր է կնքվել

15:07 26.10.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի` Աստանա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև կնքվել է առողջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը և Ղազախստանի իր գործընկեր Էլժան Բիրտանովը: Հաշվի առնելով երկկողմ շահերը` կողմերն այսպիսով պայմանավորվում են համաձայնագրի շրջանակներում համագործակցել 15 հիմնական ուղղությամբ, մասնավորապես,  բժշկական […]

̰
Առողջապահության ոլորտում Ուզբեկստանի հետ հարաբերությունները զարգացման լավ ներուժ ունեն. Արսեն Թորոսյան

12:07 26.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Առողջապահության ոլորտում Ուզբեկստանի հետ հարաբերությունները զարգացման լավ ներուժ ունեն։ Նախարար Ալիշեր Շադմանովի հետ հանդիպման ժամանակ խոսեցինք հենց դրա մասին։ Նա ինձ հրավիրեց այցելել Տաշկենտ մյուս տարի, ինչը ես սիրով ընդունեցի։ Պայմանավորվեցինք մինչև այցելությունս համատեղ աշխատել միջգերատեսչական համաձայնագրի վրա և ստորագրել այն այցելությանս ընթացքում»,- ասված […]

̰
Տհաճ միջադեպ ԵՊԲՀ-ում․ Նարեկ Վանեսյանը Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում անհարկի ռեպլիկներ է բաց թողել

23:36 24.10.2018

Բաց նամակ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին Մեծարգո պարոն Վարչապետ, Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության […]

̰
Մանկական ու մայրական մահացության ցանկացած դեպք իմ ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան

13:24 23.10.2018

«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։  Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ […]

̰
Արսեն Թորոսյանը քննարկել է հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ապահովման հարցերը

19:59 22.10.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության և բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին և Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող՝ հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն […]

̰
Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման դեպքում կանայք անվճար կվիրահատվեն

16:56 20.10.2018

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Նպատակ կա բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային հետազոտությունների որակը, հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման ու բուժման ուղղությամբ: Հուշագիրը հիմք կդառնա, որ կանանց մոտ հայտնաբերված հիվանդությունների դեպքում անվճար վիրահատություն կատարվի՝ խուսափելով անդառնալի հետևանքներից: «2015 թվականից ի վեր 30-60 […]

̰
«Ծխող մարդիկ անհաջողակ չեն». նախորդի պես չի մտածում, բայց տուգանքների չափն էլ չի նվազեցնում

14:08 18.10.2018

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ծխելու համար նախատեսված տուգանքների շուրջ հասարակության դժգոհություններին: Ըստ նրա՝ տուգանքների նշանակումը գումար հավաքելու համար չէ, այլ կանխարգելելու: «Դու չես ուզում մարդուն տուգանես, ուզում ես, որ նա չխախտի արգելքը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ծխախոտն այն հիմնական […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

13:11 15.10.2018

Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում: «Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից […]

̰
Առողջապահությունը ինտրիգներ և սուտ չի սիրում. Արսեն Թորոսյան

18:32 12.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում մի  գրառում է կատարել, որն անմիջական առնչություն ունի տեղեկատվական  աշխատանքի հետ: «Վերջերս ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես երբեմն դառնում անհիմն մեղադրանքների, և ոչ թե առողջ քննադատության թիրախ: Ուղիղ հարցն ուղիղ էլ պատասխան ունի. պետք է ուղղակի պարզել` ով և ինչ մեդիառեսուրսի, ֆեյքերի ինչ բանակի […]

̰
Առողջապահության նախարարն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն

13:55 10.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Արտաշատի նոր վերանորոգված բժշկական կենտրոն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ այցելում է բժշկական կենտրոն` տեսնելու այստեղ վերջին օրերին ծնված բալիկներին, նաև մարզպետի հետ հիվանդանոցի բացման հետ կապված հարցերի շուրջ պայմանավորվելու: Նախարարն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, այցելել նոր […]

̰
Նախարարն առաջարկել է լսողության և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց արգելել դիվանագիտությամբ զբաղվել. վարչապետը մերժել է

11:55 10.10.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց մանկավարժական և վարչական պաշտոններ զբաղեցնելուն խանգարող հիվանդությունների ցանկը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այդ ցանկը եղել է դեռևս 2017-ին, սակայն հիմա վերահաստատվում է այն: Նախարարի խոսքով՝ մարդկանց մոտ դժգոհություն կա, թե տրամադրության աֆեկտիվ անկումն, օրինակ, ինչով է խանգարում մարդուն զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Արսեն Թորոսյանն ասել է, որ այդպիսի հիվանդությամբ […]

̰
Գերմանական կողմը կաջակցի ՀՀ-ում հակաքաղցկեղային ծրագրերի իրականացմանը

00:49 10.10.2018

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական և հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ և փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս և այլ հարցեր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական […]

̰
Երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս բոլորի առողջապահական ծախսերը փակել․ նախարար

21:44 09.10.2018

«Ինչո՞ւ են սահմանափակ այն քաղաքացիների ցանկերը և կարգավիճակները, որոնց համար պետությունն է վճարում առողջապահական որոշ ծառայութունների դիմաց՝ մի պարզ պատճառով, որ երկրի զարգացվածության մակարդակը, երկրի տնտեսության մակարդակը դեռ թույլ չի տալիս բոլոր քաղաքացիների առողջապահական ծախսերը ծածկել»,– ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա պարզաբանեց, որ այս պայմաններում իրենք առաջնորդվում են՝ առաջնահերթորեն օգնելով […]

̰
Գները որոշվում են մրցակցությամբ. նախարարը՝ առողջապահական ծախսերի բարձր գների մասին

19:50 09.10.2018

Հայաստանում պետությունը չի կարող միջամտել մասնավոր ընկերությունների առաջարկած առողջապահական ծառայությունների գների որոշմանը, գները որոշվում են մրցակցությամբ։ Առողջապահության ծախսերի բարձր գների վերաբերյալ բողոքներին ի պատասխան այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եթե, օրինակ, պարզվի, որ X վիրահատությունը, օրինակ, 500 հազար դրամով շատ թանկ է, և ոչ մեկ չի կարողանում […]

̰
Բողոքում են պոլիկլինիկաների թե՛ բժիշկների վերաբերմունքից, թե՛ սարքերով հագեցվածությունից․ նախարար

19:45 09.10.2018

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացավ, որ հիմա էլ, հետո էլ պետությունն ավելացնելու է պոլիկլինիկաների ֆինանսավորումը, ինչը, նրա համոզմամբ, բերելու է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։ Նախարարը նշեց, թե որոնք են հիմնական բողոքներն այս համակարգից։ «Շատ բողոքում են թե՛ բժիշկների վերաբերմունքի փոփոխության, թե՛ պոլիկլինիկական համակարգի ֆիզիկական պայմանների փոփոխության և թե՛ սարքավորումներով հագեցվածության համար»,- նշեց նախարարը։ […]

̰
Առողջապահության նախարարը պնդում է առողջապահական ապահովագրության կարևորությունը

19:30 09.10.2018

Հայաստանում առողջապահության ծախսերը պետական միջոցներով հնարավոր չէ փակել, ինչի համար պետք է ներդրվի նոր համակարգ, որն էլ կարող է լինել առողջապահության ապահովագրությունը։ Առողջապահության թանկ գների մասին բողոքներին ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելիս այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Երկրի զարգացմանը զուգընթաց ու մեր գործունեությանը զուգընթաց նոր ֆինանսավորման մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ գումարների հավաքագրման, […]

̰
Նախարարը խոստացավ բարձրացնել պոլիկլինիկաներին տրվող գումարները բարձրորակ ծառայություն ունենալու համար

18:54 09.10.2018

Ֆեյսբուքյան ուղիղ կապով ՀՀ առողջապահության նախարարը քիչ առաջ հայտնեց, որ անձամբ ինքը և նախարարությունը հաճախ մեղադրանքներ են լսում այն մասին, թե ինչու բժշկական ծառայությունների գները չեն նվազում։ Նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ որևէ ծառայություն չի կարող լինել անվճար, դրա համար որևէ մեկը պետք է վճարի։ Այլ ոլորտների վրա օրինակով  Թորոսյանը ֆիքսեց, որ ցանկացած ծառայության համար […]

̰
Պացիենտների կարծիքներն ու դժգոհությունները պարզելու համար ԲԿ-ներում տերմինալներ են տեղադրվել․ Արսեն Թորոսյան

22:48 08.10.2018

Բժշկական կենտրոններում տեղադրվել են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքներն ու դժգոհությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս փուլում տերմինալներ տեղադրվել են «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում: Նախաձեռնությունը պիլոտային է, հետագայում այն պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: Տերմինալների համակարգը պետք է ենթարկվի պարբերական մշտադիտարկման և […]

̰
Ամերիկացի բժիշկները նոր սարքավորումներ են նվիրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին

17:05 06.10.2018

Հայաստանում և Արցախում բարդ վիրահատություններ կատարած ամերիկացի բժիշկների խումբն ավարտել է ծրագիրն ու այսօր ամփոփել աշխատանքի արդյունքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ արդեն 4 տարի է՝ Հայաստան է այցելում ամերիկացի բժիշկների խումբը, որը հիմնականում Տավուշի մարզում, մասնավորապես Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրականացնում է բարդ վիրահատություններ, տեղի բժիշկներին ծանոթացնում նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև այդ հիվանդանոցներին նվիրում իրենց հետ […]

̰
Հայկական ինժեներական միտքը փոխելու է նաև համաշխարհային առողջապահությունը. Արսեն Թորոսյան

13:08 05.10.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է «ԴիջիԹեք 2018» և համոզմունք հայտնել, որ հայկական ինժեներական միտքը փոխելու է նաև համաշխարհային առողջապահությունը: «Փորձարկեցի արհեստական ձեռքը, որը շարժվում է նախաբազկի նյարդերից մաշկի միջոցով գրանցվող իմպուլսների միջոցով։ Նաև չափեցինք զարկերակային ճնշումս, որի ցուցանիշները ավտոմատ ուղարկվում են բժշկական կենտրոնի էլեկտրոնային համակարգ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը։

̰
Երեսունից ավելի բժիշկներ մարդասիրական առաքելությամբ Հայաստանում են

10:49 05.10.2018

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրեզնոյից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, ով Հայաստանում է մարդասիրական առաքելությամբ: Նրա գլխավորած պատվիրակությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30-ից ավելի բազմափորձ բժիշկներ, Հանրապետության մարզերում իրականացնում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ: Պերճ Աբգարյանը նշել է, որ մասնագիտական խմբերը (գինեկոլոգներ, մանկաբույժներ, մանկական և ընդհանուր վիրաբույժներ) արդեն այցելել են Շիրակի […]

̰
Մյուս տարվա պետբյուջեում նախատեսում ենք ուռուցքաբանությանը տրամադրվող բյուջեի էական աճ. Արսեն Թորոսյան

20:44 04.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Վարան-Արմենիա» ընկերության հետ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. «Վարան-Արմենիա ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նրանք իրենց ճառագայթային բուժման կենտրոնը կհամալրեն ևս մեկ ամերիկյան Վարիան (Varian, Inc.) ընկերության նորագույն գծային արագացուցիչով, ինչը էապես կբարձրացնի կենտրոնի թողունակությունը և ծառայությունների որակը, որոնք խիստ անհրաժեշտ են […]

̰
Խորը ցավով տեղեկացա Մեծ հայի, մեծանուն մեր հայրենակցի, անկրկնելի արվեստագետի մահվան մասին. Արսեն Թորոսյան

23:25 01.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան մասին: «Խորը ցավով տեղեկացա Մեծ հայի, մեծանուն մեր հայրենակցի, անկրկնելի արվեստագետի մահվան մասին: Մեր Ազնավուրն էր նա… Ամեն հայինը` առանձին, ու ողջ հայությանը` ընդհանուր: Բացառիկ մարդ… Սա համայն հայության կորուստն է»,- գրել  է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 94 տարեկանում մահացել […]

̰
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Լյուվենի համալսարանական կլինիկա

21:04 29.09.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնում է Լյուվենի համալսարանական կլինիկա կատարած այցի ու այդ հաստատության հետ հայ գիտնականների համագործակցության մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Լյուվենի համալսարանական կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունք, որտեղ տեղադրված էին ՊԷՏ/ՀՏ և ՊԷՏ/ՄՌՏ սարքավորումներ։ Համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն և Տիգրան Մահտեսյանը ներկայացրին […]

̰
Առողջապահության նախարարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերահաստատել է տուբերկուլյոզի վերացման հանձնառությունը

11:33 27.09.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում  գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլյոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլյոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլյոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման […]

̰
BACK_TO_TOP