TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել պոլիկլինիկա

15:42 10.01.2019

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որի տեսագրությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Արսեն Թորոսյանը խոսել է տնօրենի հետ, շրջել սենյակներով և հետաքրքրվել այցելությունների, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ու սուր շնչառական հիվանդություններով այցելողների ակտիվության մասին: Արսեն Թորոսյանին տեղեկացրել են, որ այցելությունների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն իրավիճակը […]

̰
Կոչ եմ անում հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան

18:30 09.01.2019

«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ Վրաստանի գործընկերը տեղեկացրել է, որ այնտեղ արդեն կա հիվանդացության […]

̰
Տարվա մեջ ե՞րբ է անհրաժեշտ պատվաստվել գրիպի դեմ. խորհուրդներ բժիշկից

11:40 09.01.2019

«Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Աստղիկ Բաղդասարյանը կարծում է, որ լավագույնը գրիպի սեզոնից առաջ պատվաստվելն է. «Քանի որ վիրուսը շրջանառվում է ամբողջ սեզոնի ընթացքում, երբեք ուշ չէ պատվաստվելու համար, քանի որ պատվաստումը նվազեցնում է բարդությունների ռիսկը և նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը»: Հոլովակը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան […]

̰
Պետք չէ վախենալ գրիպից, բայց անհանգստանալ արժե. բժիշկ

19:21 08.01.2019

Առողջապահության նախարարության մոնիթորինգի տվյալներով՝ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Հունվարի 5-ի դրությամբ հոսպիտալացվածների թիվը 487 է, հունվարի 6-ին՝ 541: Թվերից երևում է աճի դինամիկան: Դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության 130 կանչ: Երևանյան բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով. վիրուսների ակտիվացման շրջանն է: Բուժաշխատողներն ասում […]

̰
Առողջապահության նախարարության «Թեժ գծին» անցնող շաբաթ դիմել է 566 քաղաքացի

16:36 08.01.2019

Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2019թ. հունվարի 1-ից 8-ը աշխատել է շուրջօրյա` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նշված օրերին նախարարություն է դիմել 566 քաղաքացի: Զանգերի մեծ մասը եղել են տեղեկատվական և կազմակերպչական բնույթի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, տրվել են պարզաբանումներ և լուծումներ, […]

̰
Կանխի՛ր գրիպը և գրիպից առաջացած բարդությունները. Առողջապահության նախարարություն

12:45 08.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել գրիպի պատվաստանյութի արդյունավետության մասին: Հիվանդության վերաբերյալ հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/388677175271041/

̰
Արսեն Թորոսյանը հորդորում է մեքենայի մեջ օգտագործել երեխաների համար նախատեսված նստատեղ

10:49 08.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը սոցիալական հոլովակ է տարածել, որտեղ մի կին պատմում է մեքենայով երեխաների անվտանգ տեղափոխումն անտեսելու հետևանքների մասին: «Գնահատի՛ր կյանքը։ ? Մեքենայի մեջ օգտագործի՛ր երեխաների համար նախատեսված նստատեղ»,- ասված է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/375224656620263/

̰
Ինքնաբացարկ ներկայացրածները, վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են. Հովակիմյան

14:15 07.01.2019

ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով է պայմանավորված 18 թեկնածուների՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը: «Եթե նայենք ինքնաբացարկ ներկայացրածների ցանկը, նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են: Պատճառը պարզ է՝ առաջիկայում նոր խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից պետք է ձևավորվի նաև նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր ինքնաբացարկ ներկայացրածները՝ […]

̰
Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել շնչառական վարակներով 526 հիվանդ

20:04 06.01.2019

Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել շնչառական վարակներով 526 հիվանդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։ Ես եղել եմ Նորք […]

̰
Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայի վարորդը վիրահատվել է, նրա վիճակը կայուն ծանր է

15:44 05.01.2019

Այսօր վթարի է ենթարկվել շտապօգնության ծառայության մեքենա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա: Դանիելյանը մանրամասներ է հայտնել վերջիններիս առողջական վիճակի մասին. Բժիշկ՝ Սեյրանյան Մուշեղ Վարազդատի (25 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, […]

̰
Թբիլիսյան խճուղում շտապօգնության մեքենա է վթարվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

15:02 05.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ շտապօգնության մեքենա է վթարի ենթարկվել Թբիլիսյան խճուղում: «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղում վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։ Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 […]

̰
Սուր շնչառական վարակների ու գրիպի իրավիճակը վերահսկելի է. Արսեն Թորոսյանը կոչ է անում խուճապի չմատնվել

11:43 05.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «հերթական ապատեղեկատվության մասին»: Նա, մասնավորապես, նշել է. «Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին […]

̰
Ովքե՞ր են հրաժարվում պատգամավորական մանդատներից

16:18 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից […]

̰
Որոշեցինք ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորում շտապօգնության հերթապահություն սահմանել. Արսեն Թորոսյան

13:33 03.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ծաղկաձորում ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին շտապօգնության հերթապահություն կսահմանվի: «Երեկ Ծաղկաձոր կատարած այցի ժամանակ տեղում բուժօգնության կազմակերպմանը ծանոթանալուց ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, հաշվի առնելով այցելուների մեծ թիվը, որոշեցինք ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորում շտապօգնության հերթապահություն սահմանել, որպեսզի բուժօգնությունը տրամադրվի առավելագույնս որակյալ և […]

̰
Արսեն Թորոսյանի դուստրը խորհուրդներ է տալիս առողջ ապրելակերպի մասին

11:24 02.01.2019

«Ես ու Նարեն գնում ենք դահուկ վարելու», ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, իսկ դուստրը մի քանի խորհուրդ է տվել։ «Առողջ սնունդ պետք է միշտ ուտել և ոչ միայն նիհարելու համար։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է, քանի որ օրգանիզմն ավելի ամրակազմ է դառնում։ Քաղցրավենիքի քանակը պետք է սահմանափակել, որպեսզի ավելորդ կալորիաներ […]

̰
Հայտնի են «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ հայտնած 18 թեկնածուները․ News.am

17:16 30.12.2018

Պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկ հայտնելու դիմում էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտնել է, թե ովքեր են նրանք, փոխանցում է News.am-ը։ Պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար, […]

̰
Արսեն Թորոսյանի յուրօրինակ շնորհավորանքը

21:14 29.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու առողջ ապրելակերպի կոչով սոցիալական գովազդ-տեսահոլովակ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։

̰
Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ. Արսեն Թորոսյան

16:02 27.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե իր պապիկին «արտոնյալ» պայմաններում են վիրահատել, գրառում է կատարել և կից լուսանկարով տեղադրել իր պապիկի վիրահատության ՀԴՄ կտրոնները. «Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ։ Արդեն որերորդ դեպքն է, երբ մտնում են մարդկանց անձնական կյանքի դաշտ։ Ի պատասխան «հրապարակման»՝ հանրությանն եմ ներկայացնում պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները […]

̰
Աննա Հակոբյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է քաղցկեղի դեմ պայքարի մոտեցումները

19:59 25.12.2018

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ և ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարն այն երեք հիմնական ուղղություններից մեկն […]

̰
Արսեն Թորոսյանի թիմակիցները գրոհ են սկսել Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ. «Ժողովուրդ»

11:02 25.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ: Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին և այլոց: ԿԳՆ ցանկից բժշկական […]

̰
Հիվանդության բուժման քաղաքականությունը փոխարինվում է այն կանխարգելելու քաղաքականությամբ. Փաշինյան

13:08 20.12.2018

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շահառուների ցանկում ներառել առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին: Թորոսյանի խոսքերով` սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել […]

̰
Մատնահարդարները, դիմահարդարներն ու դաջվածքի մասնագետները պետական ֆինանսավորմամբ տարեկան բուժզննում կանցնեն

13:01 20.12.2018

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը: «Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: […]

̰
Ուռուցքաբանության ոլորտում փոփոխություն է կատարվելու. վերացվելու է վիրահատությունների համար տրվող համավճարը

12:55 20.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում հայտարարեց, որ փոփոխություն է կատարվելու ուռուցքաբանության ոլորտում, այն է` վերացնելու է վիրահատությունների համար տրվող համավճարը: Թորոսյանի խոսքերով` մինչ այժմ պետությունը փոքր համավճար էր տալիս, ասում «պետպատվեր», օրինակ` 100 հազար դրամ տալիս էր պետությունը, իսկ 400 հազար դրամ` քաղաքացին, սակայն կոչվում էր պետպատվեր: «Ստացվում էր` մի […]

̰
Դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն Թորոսյան

14:58 18.12.2018

Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,- ասված է գրառման մեջ։

̰
Առողջ մնալու և առողջության մասին հոգ տանելու գիտելիքներն ու հմտությունները փոքրուց պետք է սերմանվեն մեր երեխաների մեջ․ Արսեն Թորոսյան

15:55 17.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել դպրոցականների հետ, որի ընթացքում խոսել է սեփական առողջությունը պահպանելու կարևորագույն նախապայմանների ու միջոցների մասին: Այս մասին տեղեկանում ենք Թորոսյանի ֆեյսբուքյան էջից։ «ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կազմակերպված «Դու պատասխանատու ես քո առողջության համար» կարգախոսով միջոցառմանը հետաքրքիր զրույց ունեցանք դպրոցականների հետ։ Մի քանի հարց այնքան բարդ էին, որ […]

̰
Բոլորս մեր ամենօրյա աշխատանքով կարող ենք նպաստել Հայաստանում իրավունքների և ազատությունների երաշխավորմանը. Արսեն Թորոսյան

17:27 10.12.2018

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դեկտեմբերի 10-ը 70 տարի է, ինչ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների գերակայության մասին են վկայում մեր […]

̰
2400 նոր համակարգիչ կբաժանվի բուժհիմնարկներին. Արսեն Թորոսյան

17:53 07.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ նոր՝ դյուրակիր համակարգիչները բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին։ «Էլեկտրոնային առողջապահության հայկական արտադրության 2.400 դյուրակիր համակարգիչներն արդեն պատրաստ են։ Դրանք բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին»,- գրել է Արսեն Թորոսյանը:

̰
Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հիշողություններ է թողել` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան. Արսեն Թորոսյան

11:02 07.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա: 30 տարի […]

̰
Քաղցկեղը հաղթահարելի չարիք է. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել City of smile-ի բարեգործական համերգին

14:18 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of smile  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և City of smile հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: […]

̰
Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը

17:51 03.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Խոր ցավով տեղեկացա, որ 88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Պետրոսի Անանիկյանը: Մեծանուն բժշկի հարազատներին և մերձավորներին մեր ցավակցությունն եմ […]

̰
BACK_TO_TOP