TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Արսեն Թորոսյան

Փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

14:07 30.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և արյունաբանության գիտագործնական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները շրջել են փոխպատվաստման մասնագիտացված կենտրոնում, ծանոթացել գործունեությանը: Կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոն ներկայացրել է մարդու օրգանների փոխպատվաստման բելառուսական փորձը։ Նշենք, որ Բելառուսն այս հարցում […]

̰
Շտապօգնության մեքենայի վթարի արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է․ Արսեն Թորոսյան

09:28 30.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության […]

̰
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Բելառուսի բժշկական կրթության համակարգին

19:44 29.01.2019

Այսօր Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարներն այցելել են Բելառուսի պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել են հաստատության ռեկտորի, միջազգային հարցերով պրոռեկտորի, ինչպես նաև Բելառուսի բժշկական հետդիպլոմային ակադեմիայի ռեկտորի հետ։ Արսեն Թորոսյանը և Վալերի Մալաշկոն շրջել են համալսարանի տարածքում, ծանոթացել սիմուլյացիոն կենտրոնի հնարավորություններին, մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում գործող 3D մոդելավորման սարքի գործունեությանը։ Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է նաև […]

̰
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

13:50 28.01.2019

Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության […]

̰
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ

11:49 28.01.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ. «27 տարի առաջ ձևավորվեց անկախ Հայաստանի Ազգային բանակը: Դա ազդարարեց մեր պետականության կայունությունը: Այդ տարիներին Հայոց բանակն ապացուցեց իր մարտունակությունը, երբ երկիրը պատերազմական գործողությունների մեջ էր, որից հաղթանակած դուրս եկանք: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես ուժ ու եռանդ մաղթել այս պահին առաջնագծում […]

̰
Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից. ԱՀԿ տեղեկագիր

12:50 26.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում համառոտ տեղեկագիր է ներկայացրել «Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի անդամ երկրներում (այդ թվում և Հայաստանում) վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից մահացությունն աճել է 2-3 անգամ: Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից: Մահվան հիմնական պատճառներն […]

̰
Առերևույթ չարաշահումներ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել երեք անձի

17:24 25.01.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: 2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության […]

̰
«Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ. առողջապահության նախարարություն

13:34 24.01.2019

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից մեկին, ըստ որի` Սիսիանում հակաքաղցկեղային դեղամիջոց է բաժանվել խոցելի խմբերին: «Օրեր առաջ sisian.info կայքը տարածել էր տեղեկատվություն «ԷՍԿՈԶԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերնագրով: Ըստ տեղեկատվության, «Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունը, որ գործում է Սիսիան քաղաքում, որպես «հակաքաղցկեղային» միջոց «Էսկոզին» կոչվող պրեպարատը բաժանել է Սիսիանի սոցիալապես առավել […]

̰
Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են

12:06 24.01.2019

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին: Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: […]

̰
Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Առողջապահության նախարարությունում ևս կրճատումներ լինեն

20:25 23.01.2019

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց է ուղղվել, թե արդյոք օպտիմալացման աշխատանքներ կիրականացվեն նաև առողջապահության ոլորտում։ «Մեր նախարարության ենթակա հիմնարկների մասով, այսպես ասած, «դուպլիկատ» ֆունկցիաներով հիմնարկներ մենք չենք ունեցել, այսինքն՝ մեր մի քանի ՊՈԱԿ-ները սպեցիֆիկ, կոնկրետ ռազմավարական ֆունկցիա կատարող ՊՈԱԿ-ներ են: Օրինակ՝ նույն «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ը, Դեղերի փորձագիտական կենտրոնը։ […]

̰
Շտապօգնության մեքենաների փոխարեն բժիշկները թեթև մարդատարով կժամանեն. ԱՆ ոլորտում ծրագրվող փոփոխությունների մասին

17:51 23.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, ասել է, որ շտապօգնության ոլորտում փոփոխությունների ծրագրեր ունեն. «Մեր շտապօգնության կանչերի ճնշող մեծամասնությունը շտապ օգնության կանչ չէ, պարզապես բժշկի կանչ է տուն ու այդպես չպետք է լինի: Շտապօգնության մեքենաները ծանր վիճակում գտնվող հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են աշխարհում, բայց մենք ունենք հակառակ վիճակը, երբ հոսպիտալիզացիայով ավարտվում է կանչերի […]

̰
Արսեն Թորոսյանը դժվարացել է նշել, թե որքան պարգևավճար է տրվել իր ղեկավարած նախարարությունում

17:00 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հարց են ուղղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարգևավճարների վերաբերյալ՝ արդյո՞ք ԱՆ-ն ևս տվել է պարգևավճարներ. «Իմ առաջին քայլերից մեկն է եղել բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելը, և այդ պրոցեսը շարունակական է լինելու նաև հիմա: Ես համարում եմ, որ Հայաստանում, ընդհանրապես, միջին աշխատավարձը պետք է աստիճանաբար աճի  եղած ռեսուրսների շրջանակներում և նոր՝ […]

̰
Էպիդեմիայի շեմից Հայաստանը շատ հեռու է. Արսեն Թորոսյան

16:21 23.01.2019

«Մենք ունեցել ենք մահվան դեպք՝ քրոնիկ, ծանր հիվանդություն ունեցող անձի, որն ունեցել է նաև H1N1 վիրուս, բայց մենք ունեցել են ախտորոշված բազմաթիվ դեպքեր, երբ հայտնաբերվել է H1N1, բայց բուժվել, գնացել է: H1N1-ն ընդամենը վիրուսի մի շտամ է, որը հիմա շրջանառվում է, բայց նաև շրջանառվում են այլ շտամներ, օրինակ՝ H3N2, որը, այո՛, մի քիչ ավելի թեթև […]

̰
Ստվերային պայմանավորվածությունները պետք է բացահայտի ոչ թե ԱՆ-ն, այլ ՏՄՊՊՀ-ն. Արսեն Թորոսյան

15:34 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է նաև դեղերի գների մասին: Մասնավորապես անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով պետք է ԱՆ-ն զբաղվի ստվերային տնտեսության դեմ պայքարով։ «Ես կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ն պետք է զբաղվի անառողջ մրցակցությամբ, ոչ թե առողջապահության նախարարությունը, ԱՆ-ն միայն քաղաքականության մշակման ֆունկցիա ունի: Այո՛, զուգահեռ, ներմուծումների նախկին կարգում […]

̰
Հայաստանում շուտով կստենտավորեն նաև գլխուղեղի փակված անոթները. Արսեն Թորոսյան

15:09 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ Հայաստանում շուտով նաև գլխուղեղի ստենտավորում կլինի. «Ստենտավորման նման մի ծրագիր էլ էս տարի ներդրվում է գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելուն: Այսինքն՝ մենք հիմա ուզում ենք նաև գլխուղեղի փակված անոթները բացենք, ինչպես որ բացում ենք սրտի փակված անոթները: Հույս ունեմ, որ փետրվարի մեկին […]

̰
Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս տարի էլ ստենտների գների իջեցում կլինի

14:57 23.01.2019

«Շուկայական տնտեսությունում որևէ ծառայության գին սահմանելու մեխանիզմ, եթե դա գնվում է ոչ պետության կողմից, իհարկե, չկա, և չի էլ կարող լինել: Նաև ես ուզում եմ էդ առիթն օգտագործել, նաև հղում անել դեղերի գների մասով: Պետությունը վճարովի ծառայությունների գին սահմանելու ֆունկցիա չունի, և իմ կարծիքով՝ չպետք է ունենա: Գինը պետք է ձևավորվի շուկայում՝ հարաբերականորեն արդար մրցակցության […]

̰
210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

14:12 23.01.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև վերարտադրողական առողջության հարցերին. «Նման ծրագիր ժամանակին եղել է, բայց ոչ օբյեկտիվ է գործել: Դրա մասին հայտարարություն է եղել նաև ԱԺ-ում՝ նախկին կառավարության ժամանակ, 50 միլիոնի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում: Մենք էս տարի դրա համար 210 միլիոն դրամ ենք նախատեսել, կոչվում է […]

̰
Քարսիթների օգտագործման ներդրումը միտված է միայն մանկական տրավմատիզմի և մահացության նվազեցմանը. Արսեն Թորոսյան

12:28 23.01.2019

«Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարևոր է մեր կյանքի ու առողջության համար»,- հունվարի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք նոր օրինագիծը, որը պարտադիր կդարձնի քարսիթների օգտագործումը, կարող է շահավետ բիզնեսի առիթ դառնալ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հստակեցրեց, որ օրենքը նախատեսում է մինչև 7 տարեկան […]

̰
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում

12:03 23.01.2019

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հունվարի 23-ին, առողջապահության նախարարի հրավիրած ասուլիսի ժամանակ: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս տարի 700 մլն դրամի աճ է գրանցվել ուռուցքաբանական ծառայությունների համար, և դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Քննարկումների արդյունքում նախարարությունում եկել են այն համոզման, որ պետք […]

̰
2021թ. նախատեսվում է ներդնել պարտադիր առողջական ապահովագրություն գրանցված աշխատողների համար. Արսեն Թորոսյան

11:38 23.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր 2021-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության ներդրման մասին: Այսօր՝ հունվարի 23-ին, նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարը մանրամասներ ներկայացրեց այդ ծրագրից: Մասնավորապես, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատողները: «Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, […]

̰
Նոր դրոշմապիտակներն անվտանգ կլինեն երեխաների համար․ նախարար

21:48 21.01.2019

«Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին, և արդեն քայլեր […]

̰
Սուր-շնչառական վարակներով հիվանդ երեխաների թիվը հիվանդանոցներում ստաբիլ անկում է ապրում. նախարար

18:42 21.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն  է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար. «Իրավիճակն արտառոց չէ, քան կարող էր լինել որևէ այլ ձմեռ: Մենք 617 դիմում ենք ունեցել, որից 402-ը սուր շնչառական վարակներով, մարդիկ գնացել են պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց: Հիվանդանոցներում երեխաների […]

̰
Արսեն Թորոսյանը ներկայացրել է բժշկական ապահովագրության հետ կապված կառավարության մոտեցման մոդելը

14:55 21.01.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության մոտեցումը բժշկական ապահովագրության հարցում. «ԲԺշկական ապահովագրության նպատակներն են օգնության սպասարկման որակի բարձրացումը, նոր մեխանիզմների ներդրումը: Սկզբունքներից են առողջապահության ոլորտում համերաշխության և արդարության ձևավորումը, բնակչության տարբեր խմբերի ռիսկերի համախմբումը, մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը»: Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունը ցանկանում է լուծել բոլորի խնդիրները: […]

̰
Արսեն Թորոսյանը վերանշանակվեց առողջապահության նախարարի պաշտոնում

12:17 19.01.2019

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նախագահի ստորագրած հրամանագրով այսօր նորից նշանակվեց Արսեն Թորոսյանը։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», – ասված է հրամանագրում։

̰
ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում.  Արսեն Թորոսյան

23:20 18.01.2019

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԿ), «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման նպատակով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով՝ ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցերի շուրջ: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր

17:15 18.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը […]

̰
Ամբուլատոր պոլիկլինիկաներում այս շաբաթ-կիրակի կլինի հերթապահություն. Արսեն Թորոսյան

22:55 16.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղերձով քաղաքացիներին ներկայացրել է սուր շնչառական վարակների մասին տեղեկատվություն. «Դպրոցներում ունենք 2․4 % բացակայություններ: Հիվանդանոցներում եղած հիվանդների քանակի անկում ունենք, որոշ հիվանդանոցներում մեծ տոկոսով: Ունենք 50 երեխայով պակաս հոսպիտալացված, նույն միտումը կա նաև մեծերի մոտ: Ավելի շատ ունենք դուրս գրումներ, քան ընդունվողներ: Վերակենդանացման բաժանմունքում, շտապօգնության կանչերի, պոլիկլինիկա դիմողների […]

̰
Սուր շնչառական վարակների իրավիճակն այս պահին․ Արսեն Թորոսյան

00:20 16.01.2019

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով ներկայացրել է սուր շնչառական վարակների մասին ցուցանիշները: Արսեն Թորոսյանը նշել է, որ իրավիճակը կայունանում է և հիվանդացության անկում է նկատվում: Այս պահին դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական վարակներով երեխաների բացակայությունը ամբողջ հանրապետությունում 2.4% է կազմում: Սուր շնչառական վարակներով շտապօգնության կանչերի իջեցում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Դեմքդ ծանոթ ա»․ Ուզում եմ ունենանք հենց այդպիսի առողջապահություն, որ առանց նախարարի միջամտության լավ աշխատի․ Արսեն Թորոսյան

16:37 13.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր անակնկալ այց է կատարել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներից մեկը, չճանաչելով նախարարին, ասել էր․ «Դեմքդ ծանոթ ա»։ «Չէին սպասում Արմավիրի ԲԿ-ում ? Հ.Գ. ինձ իրոք պետք չի ճանաչել դեմքով։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդպիսի առողջապահություն ունենանք, որ առանց նախարարի միջամտության այն լավ աշխատի։ Վստահ […]

̰
Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել Արմավիրի ԲԿ

14:59 13.01.2019

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել Արմավիրի ԲԿ՝ տեսնելու համար, թե ինչպես են մարզային բժշկական կենտրոններն աշխատում հանգստյան օրերին, ծանոթանալու հիվանդացության մակարդակին։ Նա հանդիպել է բուժանձնակազմի հետ։ Սա նախարարի երկրորդ այցն է Արմավիրի ԲԿ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP