TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Արսեն Թորոսյան

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է

20:54 15.02.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հաջողվել է հասնել «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցի փոխարինմանը։ «Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր […]

̰
Ամեն տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա

13:16 15.02.2019

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների […]

̰
Կրկնակի կբարձրանան պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները

12:02 15.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: «Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի` նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով։ Հրամանի նախագիծը պատրաստվում է։ […]

̰
Հայաստանում սանիտարական ավիացիայի ծառայություն կներդրվի. Արսեն Թորոսյան

20:00 14.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Իր գրառմամբ նախարարը տեղեկացնում է Հայաստանում սանիտարական ավիացիոն ծառայության մատուցման ծրագրերի մասին: «Լավ լուրեր Մարսելից։ Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս»,- մասնավորապես գրել է նա:

̰
Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ստամբուլում է

15:20 14.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի Հանրապետությունում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին: Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և […]

̰
«Մենք արդեն ունենք Երևան քաղաքի փոքր կենտրոնի աղմուկի քարտեզը». Արսեն Թորոսյան

00:13 12.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ արդեն կա Երևան քաղաքի փոքր կենտրոնի աղմուկի քարտեզը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հաճախ ստանում ենք հետևյալ տեսակի մեղադրանքներ՝ «կարևոր գործերը թողած ինչով եք զբաղվում»։ Նման մեղադրանքները հիմնականում ուղղված են լինում մեր այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են հազարավոր մեր քաղաքացիների և հատկապես կանխարգելիչ միջոցառումներին։ […]

̰
Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

15:41 11.02.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, և նշել, որ հիվանդանոցներում տեղ չլինելու խնդրին քաջատեղյակ է ու դրան անդրադարձել է 5 օր առաջ: «Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի այս ահազանգի, հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ […]

̰
Նարգիլե ծխելը կրում է առողջական նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը․ Արսեն Թորոսյան

12:32 10.02.2019

Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար: Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար […]

̰
Տուգանքը գումար հավաքելու միջոց չէ. Թորոսյանը՝ ծխելու դեմ պայքարի մասին

12:00 09.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է ծխելու դեմ պայքարի և դրան վերաբերող օրինագծի մասին: «Օրինագիծը խնդիր ունի լուծելու հանրային և ոչ հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, գովազդի, վաճառքի մասով սահմանափակումներ, համապարփակ լուծում է  տալիս այդ լուրջ առողջապահական խնդրին, որը Հայաստանում հազարավոր քաղաքացիների կյանքեր է խլում»,- ասաց Թորոսյանը: Նա նշեց, որ […]

̰
«Այցելեցի հերթական մաքուր օդով հանրային սննդի հաստատությունը»․ Արսեն Թորոսյան

23:28 08.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ռեստորատորների միության համակարգող Աշոտ Բարսեղյանի հրավերով այցելեցի հերթական մաքուր օդով հանրային սննդի հաստատությունը։ Մյուս շաբաթ նրանց հետ կքննարկենք մեր նոր օրենքի հետ կապված հարցեր, որպեսզի մաքուր օդի քաղաքականությունը առավելագույնս արդյունավետ ներդրվի մեր երկրում»։

̰ ̰
Չեն լինի ֆեյք օգտատերերի ագրեսիվ ռեակցիաները, եթե կառավարությունը տեղեկատվության պակաս չստեղծի. Շուշան Դոյդոյան

19:39 08.02.2019

«Ինչի՞ց են առաջանում կեղծ  լուրերը. տեղեկատվության պակասից: Հանրության մոտ կա հետաքրքրվածություն, իսկ պետության կողմից չի բավարարվում այդ հետաքրքությունը: Պետությունը չի հրապարակում իր մոտ առկա տեղեկությունները, լիարժեք չի իրազեկում հանրությանը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքերով`պետական պաշտոնյաները պետք է հանդուրժող լինեն, սրտին մոտ չընդունեն քննադատությունները և […]

̰
Երբ շտապօգնությանը շտապօգնություն է անհրաժեշտ

16:38 08.02.2019

Կեսգիշերին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Արարատի Ոստան գյուղի բնակչի մարդատար ավտոմեքենան ու շտապօգնության մեքենան։ Մարդատար մեքենայի վարորդը մահացել է։ Շտապօգնության մեքենայի վարորդը, դրա մեջ գտնվող բուժքույրը, ինչպես նաև մարդատար մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Սա եզակի դեպք չէ Հայաստանում։ Շտապօգնության մեքենաները պարբերաբար մասնակից են դառնում նման վթարների՝ երբեմն իրենց, երբեմն այլ վարորդների պատճառով։ Միայն […]

̰
Մեր երկրում քչանում են հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները. Արսեն Թորոսյան

13:12 08.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել սեռով պայմանավորված հղիության ընդհատման երևույթին: Նախարարը նշել է՝ երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։ «Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։ Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ […]

̰
Պալիատիվ բուժօգնությունը` հասարակական խորհրդի օրակարգում

11:19 08.02.2019

Առողջապահության նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էին առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ, պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ 2017-2018 թվականների ընթացքում իրականացված և 2019 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 […]

̰
Այլևս չեմ այցելելու հանրային սննդի որևէ հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը. Արսեն Թորոսյան

13:53 07.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ծխելը թույլատրող սննդի հաստատություններին և նշել, որ նման վայրեր այլևս չի այցելելու: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և […]

̰
Վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառով հոսպիտալացումների մերժման հարցը կլուծվի

20:56 06.02.2019

«Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն՝ այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման […]

̰
Պետք է հասկանալ՝ արտոնություն տալու գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

12:37 06.02.2019

Կառավարությունն այսօր «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց: Ինչպես տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ընկերությունը կատարելու է 7 մլրդ 600 մլն դրամի ներդրում, ստեղծելու է 8 նոր աշխատատեղ՝ յուրաքանչյուրը 75 հազ. դրամ աշխատավարձով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք դիսոնանս չէ՞ 7 մլրդ դրամի ներդրումը և 75 հազ. դրամ աշխատավարձով 8 […]

̰
«Բժիշկներ առանց սահմանների» առաքելության ներկայացուցիչը Արսեն Թորոսյանին ներկայացրել է առողջապահության ոլորտում համատեղ տարվող աշխատանքները

16:45 05.02.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության Հայաստանի առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվության բաժնից: Հյուրը նախարարին է ներկայացրել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցության ուղղությունները, ընթացիկ խնդիրներն ու հետագա անելիքները: Նա նշել է, որ ծրագիրն այս փուլում ավարտվում է, սակայն Հայաստանի հետ շարունակվելու է փոխգործակցությունը, մասնավորապես` նոր […]

̰
Արսեն Թորոսյանը` քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառների ու դրանց կանխարգելման միջոցների մասին

16:15 04.02.2019

Հայաստանում քաղցկեղի տեսակների մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա բնորոշմամբ՝ դա հիմնականում կապված է մեր երկրի բնակիչների շրջանում ծխողների մեծ թվի հետ: Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ է արել աչալուրջ լինել ու օր առաջ գնալ պրոֆիլակտիկ ստուգումների՝ կանխարգելելու հիվանդության գլուխ […]

̰
Հայաստանը Վրաստանին օգնելու նպատակով կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ. նախարար

12:15 02.02.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Վրաստանին օգնելու նպատակով իր հրամանով հայկական կողմը վրացական կողմին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ: Նախարարի խոսքով՝ հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ «Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների […]

̰
Հունվարի 1-ից ևս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում․ Արսեն Թորոսյան

22:56 01.02.2019

Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից։ Այս մասին ֆեյսբուքյան կիր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային […]

̰
Շտապօգնության ծառայության տնօրենն արձագանքել է առողջապահության նախարարի գրառմանը

18:45 01.02.2019

Հունվարի 30-ին SHANTNEWS.am-ը հայտնել էր Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին: Վթարի ժամանակ միմյանց էին  բախվել են BMW 320 մակնիշի ավտոմեքենան և Ginbey մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը: Վթարի արդյունքում ռեանիմոբիլը կողաշրջվել էր: Նույն օրը արտերկրում գործուղման մեջ գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր վթարին ու այսպիսի գրառում […]

̰
Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

18:23 01.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել։ «Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»– գրել է Թորոսյանը: ՀՀ առողջապահության […]

̰
Փոխվարչապետի ու առողջապահության նախարարի երկար հարցուպատասխանը կառավարության նիստի ժամանակ

13:42 31.01.2019

Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է  հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք  է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]

̰
Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից. պարզաբանում է նախարարը

13:16 31.01.2019

Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: «Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող […]

̰
Ովքե՞ր են օգտվելու բժշկական անվճար ծառայություններից. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

12:32 31.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ կառավարության այսօրվա  նիստում որոշվել է, որ նոր բուժօգնության փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ  խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: Որոշման ընդունումից հետո առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ  […]

̰
Կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ

12:16 31.01.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է եղել «ՀՀ կառավարության 2004 թվականի մարի 4-ի 318N որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: «Նախագծի ընդունումով հիմնական երկու փոփոխություններ են նախատեսվում մեր քաղաքացիների համար, ներդրվում է նոր բուժօգնության փաթեթ քաղաքացիների հետևյալ խմբերի համար՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, Հայրենական Մեծ պատերազմի […]

̰
Շնորհավորում եմ կառավարության բոլոր գործընկերներիս և բարի ծառայություն եմ մաղթում նրանց․ Արսեն Թորոսյան

23:07 30.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով կառավարության իր բոլոր գործընկերներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհավորում եմ կառավարության բոլոր գործընկերներիս և բարի ծառայություն եմ մաղթում նրանց։ Ցավոք, նախապես պլանավորված և կարևոր գործուղման պատճառով չկարողացա ներկա լինել այսօրվա երդմնակալության արարողությանը։ Իմ երդմնակալությունը կիրականացվի առանձին ընթացակարգով։ Հ.Գ. այս նկարը նկարողը ես չեմ, չնայած […]

̰
Պետք է ունենալ մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար. Արսեն Թորոսյան

14:09 30.01.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացմանը: Նա հետևյալ գրառումն է արել. «Իմ վերջին երկու արտասահմանյան գործուղումները ցույց տվեցին, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, մեր երկրի չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի […]

̰
BACK_TO_TOP