TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Ամման

15:23 05.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամման։ Նախագահ Սարգսյանն ապրիլի 6-ին այստեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպմանը, որին հրավիրված է որպես բանախոս:  

̰
Մեծ հաճույքով ժամանակ կանցկացնեի Երևանից դուրս` մարզերում․ Արմեն Սարգսյան

14:41 05.04.2019

«Ցավոք սրտի, Երևանը հարաբերական իմաստով մեծ քաղաք է դարձել, շատ մեծ՝ հանրապետության համար, և ամեն ինչ կենտրոնացված է Երևանում։ Հետևաբար, մեծ հաճույքով ես ժամանակ կանցկացնեի Երևանից դուրս` տարբեր մարզերում»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ Գյումրիի վերաբերյալ հարցին պատասխանելիս նախագահը նշեց բոլոր մարզերի զարգացման անհրաժեշտությունը, սակայն առանձնացրեց նրանցից երկուսը, որտեղ հիմա հաճախ […]

̰
Կուզենայի Բաղրամյան 26-ը ծառայեցնել ժողովրդին․ Արմեն Սարգսյան

14:16 05.04.2019

Հայաստանի նախագահի կարծիքով՝ նախագահի նստավայրը պետք է փոխի իր հասցեն՝ Բաղրամյան 26-ից դառնա «Բաղրամյան պողոտա Հանրապետության տուն», քանի որ այստեղ բնակվում է պետականության սիմվոլներից մեկը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ «Ես կուզենայի Հանրապետության տունը կամ այս շենքը ծառայեցնել ընդհանրապես ժողովրդին, որովհետև ուղղակի եթե դարպասները բացում ենք, լավ, մարդիկ գալիս […]

̰
Արտերկրում հանդիպումներն ինքնանպատակ չեն․ փորձում եմ Հայաստանը ներկայացնել, գրավել մեծ ընկերություններին․ Սարգսյան

14:06 05.04.2019

Տարբեր առիթներով արտասահմանում գտնվելիս նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մասնավոր խոշոր ընկերությունների, գիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, և այդ ամենն ինքնանպատակ չէ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ «Սրանք ինքնանպատակ չեն։ Ես փորձում եմ Հայաստանը նախ` ներկայացնել, որովհետև նախագահի գործերից մեկը իր երկիրը ներկայացնելն է․ ներկայացնել լավ իմաստով՝ շեշտելով, որ […]

̰
Հայաստանի ՏՏ, ծրագրավորման զարգացման ուղին արհեստից արվեստ դառնալն է․ Արմեն Սարգսյան

13:19 05.04.2019

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, և առաջին լավ հաջողությունները կան։ Բայց եթե խոսքը պարզ ծրագրավորման մասին է, ապա Հայաստանը չի կարող մրցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, քանի որ, օրինակ, վերջինն ունի հարյուր հազարավոր ծրագրավորողներ, որոնք վատ չեն անում իրենց գործը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ՏՏ հնարավորությունների մասին ասել է […]

̰
Նո՞ր, թե՞ երիտասարդ Հայաստան․ Արմեն Սարգսյանը կիսվել է իր պատկերացումներով

12:40 05.04.2019

Եթե Հայաստանին հին կամ նոր բնորոշում տալու անհրաժեշտություն կա, ապա ՀՀ նախագահը նախընտրում է տալ երիտասարդ ածականը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Նա ասաց, որ երիտասարդությունն ապրելաձև ու հոգեվիճակ է, ոչ թե կապված է տարիքի հետ։ «Էնպես որ, ես կարծում եմ՝ երիտասարդ Հայաստանն ավելի հարազատ է ինձ։ Եվ ընդհանրապես, […]

̰
Ամեն հաջողակ կնոջ կողքին կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյան

11:39 05.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը 5-12 տարեկան երեխաների համար է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

10:17 05.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, […]

̰
Արմեն Սարգսյանը որոշել է ազատվել Բաղրամյան 26-ի ոսկեզօծ ինտերիերից․ «Հրապարակ»

08:39 05.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից […]

̰
̰
«Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը նախագահ Արմեն Սարգսյանի հետ

22:10 04.04.2019

Հաղորդավար Արամ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է ունեցել։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, իսկ ամբողջական տարբերակը կարող եք դիտել այսօր՝ ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի և «Շանթնյուզ»-ի եթերում։  

̰
«Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի»․ Արմեն Սարգսյան

20:43 04.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

17:05 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

̰
ՀՀԿ ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «Եռաբլուրում» են

16:52 02.04.2019

Քիչ առաջ «Եռաբլուր» պանթեոն են այցելել նաև ՀՀԿ անդամները՝  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան զոհերի հիշատակին, խոսել հերոսների կատարած սխրանքների մասին, լրագրողների հետ զրույցներում հանրապետականները կոչ են արել այս օրը զերծ պահել քաղաքական շահարկումներից: «Եռաբլուր» պանթեոնում են ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Մենուա Հարությունյանը, […]

̰
Թալիշն իսկական հայկականության սիմվոլն է․ Արմեն Սարգսյան

10:53 02.04.2019

«Թալիշն իսկական հայկականության սիմվոլն է։ Սիմվոլ է, որ այն, ինչ մերն է պատմականորեն, կապված է մեր ժողովրդի, մեր մշակույթի, մեր ոգու հետ, միշտ մեր հետ է լինելու»,- Թալիշում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի […]

̰
«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով». Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

00:13 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

13:54 01.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ

13:13 01.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ես պաշտպանում եմ Օրբելյանին, որովհետև սխալ վերաբերմունք կա միջազգային արտիստի նկատմամբ. Արմեն Սարգսյան

11:07 01.04.2019

Արմեն Սարգսյանը, որի անունը դիտարկվում էր Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում, միացել է բողոքի ակցիային: Նա ևս սատարում է Կոնստանտին Օրբելյանին, այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում: «Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել էր արտիստների կողմից այլ թատրոնի համար, պետական որևէ առաջարկ չի եղել, ես ասել եմ, որ Օրբելյանի հետ պետք է […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության ներկայացուցիչների հետ

11:05 01.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու […]

̰
Ուզում եմ հերքեմ այն ստերը, որ «վերևներից» ինձ են տեսնում Օրբելյանի պաշտոնում, որ ես Նազենի Ղարիբյանի մտերիմն եմ․ Արմեն Սարգսյան

16:46 31.03.2019

Դերասան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր շարունակ հետևեցի Օպերային թատրնի շուրջ զարգացող իրադարձություններին, որտեղ գլխավոր դերում հայտնվեցի նաև ես: Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես: Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի […]

̰
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում

11:33 30.03.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Շարժայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը կիսեց միավորը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ: Այժմ Սարգսյանն ունի 6,5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով: Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 […]

̰
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին

16:29 29.03.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է  2016թ. Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը: Շնորհակալություն հայտնելով նրանց հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. […]

̰
Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների

09:24 29.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը  և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, […]

̰
Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը

22:50 27.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել […]

̰
Հատուկ մարդ մեր ընտանիքում. Արմեն Սարգսյանը շնորհավորել է կնոջ ծննդյան տարեդարձը

16:44 26.03.2019

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգսյանի ծննդյան օրն է: Նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Նունե Սարգսյանի լուսանկարը և մակագրել. «Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում»:   View this post on Instagram   Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում #nounehsarkissian #happybirthday A post shared by Armen Sarkissian (@president_armensarkissian) on Mar […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

12:41 26.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է PwC ընկերության ներկայացուցիչներին

18:05 25.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին: […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ

16:39 25.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հանրապետության նախագահն այսօր հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ […]

̰
Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է. Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը Պանթեոնում են

13:18 25.03.2019

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլք այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: ՀՀ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանն […]

̰
BACK_TO_TOP