TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Արմեն Սարգսյան

Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը, և Հայաստանն այստեղ շատ լավ դիրքերում է. Արմեն Սարգսյան

22:28 08.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։ Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է […]

̰
Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր. Արմեն Սարգսյան

16:58 08.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում […]

̰
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի ղեկավար կազմի հետ

15:25 08.02.2019

Մեկնարկել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: Քննարկումների առանցքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են և համագործակցության հնարավորությունները։

̰
Նախագահ լինելն աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին

12:10 08.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ: – 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին: – Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի և երաժշտության, […]

̰
Այլընտրանքային էներգետիկան հեռանկարային ոլորտ է մեր երկրի համար. նախագահ Սարգսյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների հետ

09:54 07.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։ Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի […]

̰
Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

20:12 06.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում ։ Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետին

11:49 06.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ: Նախագահը Փաթսի Րեդիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

̰
Նախագահ Սարգսյանը օգնական է նշանակել

14:48 04.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն իր օգնականի պաշտոնում է նշանակել Սաթենիկ Աբգարյանին, ինչի մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Սաթենիկ Աբգարյանին 2019 թվականի փետրվարի 1-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- […]

̰
Որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք. Արմեն Սարգսյան

12:19 02.02.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը մեջբերել է նախագահ Արմեն Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, […]

̰
Տիգրան Սարգսյանն առաջարկում է ԵԱՏՄ թվային նախագծերը կառավարող մարմին ստեղծել

14:57 01.02.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանն Ալմաթիում ունեցած ելույթներից մեկի ժամանակ առաջարկել է ԵՏՄ կազմում ստեղծել հատուկ մարմին, որը կզբաղվի կազմակերպության թվային կերպարանափոխման նախագծերի համակարգմամբ։ «Բայց արդեն ակներև է, որ թվային գրասենյակը պետք է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետև նախագծերի թվաքանակն արդեն հսկայական է, և դա արդեն գործունեության առանձին ոլորտ է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ

18:14 31.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, […]

̰
Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են

13:14 30.01.2019

ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի Facebook-ի էջից: «Մեր այցը Գերմանիա մեկնարկեց Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կենտրոնական գրասենյակից։ Նախատեսված օրակարգն ընդգրկում է ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- գրել է Աշոտյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10217464284497161&set=a.2050363016830&type=3&theater&ifg=1

̰
Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն

13:18 29.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն: Նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:  

̰
Հայության մեջ պետք է սկզբունք որդեգրենք, որ նույնիսկ մեկ մահն ազգային հսկայական ողբերգություն է. Արմեն Սարգսյան

17:22 28.01.2019

Իրավապաշտպանները բավականին մտահոգիչ են համարում այն, որ 2018 թվականին՝ մեկ տարվա ընթացքում մահվան 63 դեպք է գրանցվել հայկական բանակում. այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո լրագրողներն այս մասին հիշեցրել են ՀՀ նախագահին՝ հավելելով, դեպքերը վերջին տարիներին գնալով ավելացել են. «Տեղյակ եմ, և երբ որ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, քննարկում եմ, ավելի ճշգրիտ թվեր […]

̰
Բանակը պետք է լինի անբիծ և անբասիր, իսկ բանակում ծառայելը ոչ միայն պարտականություն, այլև մեծ պատիվ. Արմեն Սարգսյանի ելույթը

14:14 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է հայկական բանակի կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը: ՀՀ նախագահից պարգևներ են ստացել ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորականները: Որոշ զինվորականների պարգևներ են շնորհվել հետմահու: Պարգևատրվածների թվում նաև ազատամարտիկներ կան: «Հպարտության խորին զգացումով այսօր մասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այն, ինչ […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած ՀՀ օրենքը

13:40 28.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ պետբյուջեի մասին օրենքը

13:32 28.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

̰
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումներն առաջին անգամ եմ լսում. Արմեն Սարգսյան

23:48 26.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ լսել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումները: Հայ և արտասահմանյան  դասականների հայտնի ստեղծագործությունները սելու համար արժեր Գյումրի գալ: Այս կարծիքն է հայտնել նախագահը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյա հոբելյանական համերգից հետո լրագրողների հետ զրույցում: «Առաջին անգամ նվագախմբին  կենդանի կատարմամբ լսեցի, մինչ այս՝ ձայնագրություններով էի լսել: Սա ինձ ու տիկնոջս համար […]

̰
Նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և աջակցել որևէ կուսակցության. Արմեն Սարգսյան

19:08 26.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր իր հետ կապ ունեցող կուսակցություն է ստեղծվում: Մասնավորապես, լրագրողներից մեկն ասել է, որ խոսքը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կողմից հայտարարված քաղաքական ուժի մասին է: Լրագրողի ճշող հարցին՝ արդյո՞ք նախագահը մտադրություն ունի ինչ-որ կուսակցություն հիմնել կամ հիմնավո՞ր են այն խոսակցությունները, թե նախագահը կապ […]

̰
Ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ. Արմեն Սարգսյան

19:04 26.01.2019

Լիովին կարողանում եմ իմ պարտականությունները կատարել այս Սահմանադրության և այս օրենքների շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նոր իրավիճակում պետք է նախագահին տրվող լիազորություններն ավելացվեն: «Եթե դրա կարիքը լինի փոփոխությունների, դա իմ ցանկությամբ չէ. հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ և նախագահի […]

̰
Հնարավորությունները տեսնում եմ՝ շատ մեծ են. նախագահը` հայ-իտալական գիտական գործակցության վերաբերյալ

18:04 26.01.2019

Հայ-իտալական գիտական կապերը զարգացման նոր մակարդակում են: Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի գիտական կապերի զարգացմանը նվիրված գիտաժողով, որի ընթացքում զեկույցներ են կարդացվել մասնավորպես քվանտային ֆիզիկայի վերաբերյալ: Գիտաժողովին ներկա է եղել նաև հանրապետության նախագահը. Արմեն Սարգսյանը ևս զեկույց է կարդացել, իսկ մինչ այդ էլ ողջույնի խոսքով է հանդես եկել: «Հնարավորությունները տեսնում […]

̰
Նախագահի գործը չէ վարչապետի՝ արտաքին քաղաքանության ոլորտում որոշակի հանդիպումներ մեկնաբանելը. Արմեն Սարգսյան

17:02 26.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր լրագրողները ԳԱԱ-ում խնդրել են մեկնաբանել Դավոսի միջազգային համաժողովում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչին ի պատասխան, նախագահը նշել է, որ ինքը չի կարող մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: «Ես չեմ պատարստվում մեկնաբանել Հանրապետության վարչապետի և պարոն նախագահի հանդիպումները մի քանի պատճառով: Նախևառաջ, բանն այն է, որ այդ հանդիպումների մանրամասներին տեղյակ […]

̰
Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան

15:05 26.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային […]

̰
Տան անդամ եմ դարձել. մի ոտքս Գյումրիում է, մյուս ոտքս՝ Երևանում. Արմեն Սարգսյան

11:57 26.01.2019

«Մշակութային քաղաք Գյումրիին համերգասրահ է պետք»,- SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը բազմիցս բարձրաձայնել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի տնօրինությունը:  Նախագահ Արմեն Սարգսյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե երբ կքննարկվի Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը: Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Ես ձեզ […]

̰
Արմեն Սարգսյանն ու Տիգրան Մանսուրյանը ներկա են եղել Գյումրիում պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանին

22:15 25.01.2019

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր նշել է հիմնադրման 25-ամյակը: Գյումրիի դրամատիկական թատրոնում նվագախումբը դասական երաժշտության համերգային երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Հայաստանի նախագահը SHANTNEWS.ам -ի թղթակցի հետ զրույցում խոսել է մշակութային քաղաք Գյումրիի հետ իր սերտ կապի ու հետագայում իր այցելությունների […]

̰
Արմեն Սարգսյանը` Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25 ամյակին նվիրված հոբելյանական համերգին

19:49 25.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մասնակցել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25 ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

̰
Նախագահ Սարգսյանը և Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

16:05 25.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական […]

̰
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպանի հետ

15:00 25.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, որն ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, […]

̰
Նունե Սարգսյանը երկու հաջողակ հաշմանդամների պատմություն է պատմել

14:12 24.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցումն ապահովվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ: Այցի ժամանակ, կարևորելով սոցիալական խնդիրներ ու հաշմանդամություն […]

̰
Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից. Արմեն Սարգսյան

15:37 23.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին: Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով: Պագուոշի համաժողովները և դրա […]

̰
BACK_TO_TOP