TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Արմեն Սարգսյան

Սարգսյանի՝ Բայդենին տված հարցն արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել

12:26 19.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ ու հրապարակել տեսանյութ։ Արևմտյան լրատվամիջոցներն այդ տեսանյութում հետաքրքիր դրվագ են ֆիքսել։ Սարգսյանը Բայդենի հետ կարճատև զրույցի ընթացքում հարցնում է․ «Դուք առաջադրվելո՞ւ եք»։ Նկատի է առնվում 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր առաջադրումը։ Սակայն Բայդենի պատասխանը չի […]

̰
«Հայաստանի դերը կամուրջներ կառուցելն է, ոչ թե այրելը». Արմեն Սարգսյան

23:50 18.02.2019

Արմեն Սարգսյանի խոսքով՝ հայերը կշարունակեն միմյանց հետ կապել այն ամենն, ինչ իրար հետ համադրելի չէ: 

̰
Ո՞վ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սիրելի կոմպոզիտորը

23:17 18.02.2019

«Իհարկե, չկա միայն մեկ սիրելի կոմպոզիտոր, բայց կա մեկը, որին ես համարում եմ Աստծո ներկայացուցիչ»:

̰
Ինչպիսի՞ն ՀՀ նախագահը կցանկանար տեսնել հայ ազգը. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Մյունխենում

18:31 18.02.2019

Ըստ Արմեն Սարգսյանի Հայաստանը սովորել է ապրել՝ լավ հարաբերություններ պահպանելով 4 հարևաններից միայն 2-ի՝ Վրաստանի և Իրանի հետ:

̰
Հայաստանը ունի մեկ բնական ռեսուրս, և դա մարդկային ռեսուրսն է. Արմեն Սարգսյան

18:21 18.02.2019

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում ամենախոշոր ընկերությունները ոչ թե նավթային ընկերություններն են, հանքարդյունաբերական ընկերություններն են, այլ «startup» ընկերությունները:

̰
Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

17:02 18.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան։ Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ

16:17 18.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր, ով մշտապես հայրենիքի հետ էր իր գործունեությամբ: Լինելով ճարտարագիտական […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

13:22 18.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն և երջանկություն, իսկ Մոլդովայի ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը Մյունխենի անվտանգության համաժողովի կայացման գործում

20:56 17.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ

17:40 17.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարկել հանդիպումից և մակագրել. «Ջերմ զրույց ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ»։ https://www.instagram.com/p/Bt-wDibl8rq/

̰
Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

14:55 17.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։ Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ

21:51 16.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։ Զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։ «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել […]

̰
«Լուսավոր Հայաստանը» հերքում է լուրը, թե նախագահ Սարգսյանը հովանավորում է իրենց

19:01 16.02.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հովանավորում է կուսակցությանը։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այդ մասին հրապարակում է կատարել  ֆեյսբուքյան իր էջում։ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է !!! Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիրի հետ

17:28 16.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։ Արմեն Սարգսյանը […]

̰
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

17:18 16.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։ Զրուցակիցները խոսել են առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել է, […]

̰
Նախագահ Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ. հայտարարություն

16:18 16.02.2019

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը

10:12 16.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կամրապնդվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

23:01 15.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։ Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների`մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Որևէ երկրի կողմից ի նպաստ […]

̰
Նախագահ Սարգսյանը «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ քննարկել է արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

20:18 15.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում […]

̰
Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

19:27 15.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ։  

̰
ԼՂ հակամարտությունը կարող է վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. նախագահ Սարգսյան

17:24 15.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայդելբերգի համալսարանում հանդիպման ժամանակ նշել է՝ մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք, ուժեղ կերպով փոխկապակցված ենք։ «Սա մի ազգ է, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների, կրոնների խաչմերուկում ու կարողացել ենք վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, […]

̰
Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնելու հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր. նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

13:51 15.02.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։ Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Հայդելբերգի […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

11:20 15.02.2019

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների:

̰
Արմեն Սարգսյանը Հայդելբերգի քաղաքապետին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ

23:00 14.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին

20:20 14.02.2019

Փետրվարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։ «Այս ծանր պահին անկեղծ վշտակցության և կարեկցանքի խոսքեր եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է […]

̰
Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

11:01 14.02.2019

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի […]

̰
Գնդեվազի որոշ բնակիչներ պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

17:17 13.02.2019

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը: Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

13:09 13.02.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

20:29 11.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: «Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը և Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

22:43 09.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ: Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։ Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ […]

̰
BACK_TO_TOP