TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի հանրահայտ Chanel-ի սեփականատերերից Ժերար Վերթհայմերը

11:24 08.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան կժամանի համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձևության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը: Ժերար Վերթհայմերն առաջին անգամ է այցելում Հայաստան: Այցը, որը ճանաչողական բնույթ ունի, հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին ու պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաև ուսումնասիրելու մեր երկրի թեթև արդյունաբերության ոլորտը, ներդրումային ներուժն ու համագործակցության հնարավոր […]

̰
Նախագահ Սարգսյանը ՎԶԵԲ նախագահի հետ հանդիպմանը առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը

20:29 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, […]

̰
Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են, որ հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, գործարարներ, այլև՝ լավագույն հետախույզները. Արմեն Սարգսյան

13:13 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։ «Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,- իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: – «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես […]

̰
Հանրահայտ հետախույզները սովորել և ավարտել են Բրյուսովի անվան համալսարանը. Արմեն Սարգսյան

11:12 07.03.2019

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր՝ մարտի 7-ին, բացվել է լեգենդար հետախույզներ, խորհրդային հերոսներ  Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանը: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գևորգ և Գոհար Վարդանյաններ լեգենդար հետախույզները հանդես են եկել Անիտա և Անրի կեղծանուններով, իրականացրել են մի շարք հետախուզական աշխատանքներ, որոնց մեծ մասը […]

̰
Արմեն Սարգսյանը մասնակցել է Բրյուսովի անվան համալսարանում Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանի բացմանը

10:43 07.03.2019

Շփումներս Բրյուսովի համալսարանի հետ սկսվել են դեռևս այն ժամանակվանից, երբ ուսանող էի: Բրյուսովի համալսարանը ՀՀ ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով ու սկզբունքներով: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանի բացումից հետո ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագահը նշել է, որ նրանք էլ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

16:06 06.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի: Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքերով՝ տնտեսական աճը, […]

̰
Նա գիտեր իր խաչի զորությունը, որը միշտ ծառայեցրեց իր երկրին ու ժողովրդին. նախագահ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

21:32 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հանդես եկել ելույթով. Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի Արմեն Սարգսյան, Սիրելի Արամ Սարգսյան, գիտեմ, որ Արամն այսօր Արցախում է և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը, Պարոնայք […]

̰
Արմեն Սարգսյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության խնդիրները

16:26 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ:

̰
Անգամ իր 70, 80, 90, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ. նախագահը` Վազգեն Սարգսյանի մասին

13:30 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև […]

̰
Նա միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը. ՀՀ նախագահ

12:08 05.03.2019

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի և ոգեկոչման արարողություն էր կազմակերպվել, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է հայեցի կրթություն: Եթե եղել եք նրանց տանը, […]

̰
Ծնունդդ շնորհավո´ր, Վազգե´ն. Արմեն Սարգսյանն արխիվային լուսանկար է հրապարակել

11:42 05.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում Վազգեն Սարգսյանի հետ արխիվային լուսանկար է հրապարակել: Լուսանկարում նրանք պատկերված են թենիսի կորտում: «Ծնունդդ շնորհավո´ր, Վազգե´ն»,- ասված է լուսանկարին կից գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` այսօր ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ փոխնախագահների հետ

16:41 04.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

12:46 03.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ շնորհավորելով նրան և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Ազատագրման օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր ավանդույթների վրա:

̰
Արմեն Սարգսյանի նախագահության 1 տարվա հիշարժան պահերն ու դրվագները

17:56 02.03.2019

Մեկ տարի առաջ այս օրը՝ մարտի 2-ին, Արմեն Սարգսյանը ընտրվեց ՀՀ նախագահ: Այս մեկ տարվա ընթացքում նախագահի գրաֆիկը չափազանց հագեցած էր: Արմեն Սարգսյանը Հայաստանում հյուրընկալեց համաշխարհային ճանաչում վայելող հյուրերի, նշանավոր քաղաքական գործիչների, աշխատանքային այցեր կատարեց մի շարք երկրներ, մասնակցեց համաժողովների, միջազգային հայտնի պարբերականների հարցազրույցներ տվեց և այլն: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարվա […]

̰
Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

14:01 02.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,- ասված է հրամանագրում:

̰
Արմեն Սարգսյանը «Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին» հրամանագիր է ստորագրել

13:53 02.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին»: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ձյունիկ Ֆրունզեի Աղաջանյանին՝ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում. Արմեն Սարգսյանը տեղափոխվում է

13:36 02.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեի նստավայրում: Այս մասին տեղեկացանք նախագահի Instagram-ի էջից: «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»,- ասվում է լուսանկարին կից արված գրառման մեջ: https://www.instagram.com/p/Buf1nYUF0Ry/?utm_source=ig_embed  

̰
2018թ. մարտի 2-ին Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ

13:25 02.03.2019

2018թ. մարտի 2-ին Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ: «Աշխատելու եմ և փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, աշխատելու եմ անկեղծությամբ և ազնվությամբ: Լինելու եմ մեկը, ով ոչ միայն Հանրապետության նախագահի պարտականություններն է կատարելու, այլև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն պարտականությունը»: «Այն, ինչ լսեցի պարզ մարդկանցից, շատ արժեքավոր է, որևէ տեղեկատվություն […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

18:06 01.03.2019

Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքյան էջը։ https://www.facebook.com/Armpresident/posts/324018358247441

̰
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին

16:15 01.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին: Բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաև Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր […]

̰
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

10:58 01.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով  2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ողբերգության զոհերի հիշատակին

16:13 28.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: «Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար […]

̰
«Մենք հավատացած ենք, որ նորարար ենք». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է THALES ընկերության փոխնախագահին

13:51 27.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Thales-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի […]

̰
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սվետլանա Նավասարդյանի համերգին

20:42 26.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ հայ-պորտուգալական հարաբերություններն ունեն հիանալի ապագա

17:06 26.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման: Ընդգծելով հայ-պորտուգալական սերտ պատմական […]

̰
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանը

13:19 26.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, […]

̰
Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

11:49 26.02.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 21-ի ԲԴԽ-12-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյուզաննա Ուլիխանյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին

19:14 25.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և գործակցային ոգին ամուր հիմք են երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

12:08 24.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։

̰
Մեր մայրենի լեզուն ազգային և պետական կարևոր արժեք ու հիմնասյուն է․ Արմեն Սարգսյան

16:47 21.02.2019

Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: Այս մասին գրառում է հրապարակել ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջն ու կցել հատված դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Արմեն Սարգսյանի՝ 2018 թվականի մարտի 1-ի ելույթից․ «Մեր մայրենի լեզուն ազգային և պետական կարևոր արժեք ու հիմնասյուն է: Այն բացառիկ դեր ու նշանակություն ունի հայեցի մտածողության և աշխարհըմբռնման ձևավորման […]

̰
BACK_TO_TOP