12:02 25.03.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին. այսօր նա Հանրապետության նախագահի հյուրն էր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
10:50 25.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը:
22:42 22.03.2019
Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է […]
21:59 22.03.2019
Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա այսօր հերթական անակնկալ այցով Գյումրիում էր։ Արմեն Սարգսյանը շրջել է Գյումրիի պատմական փողոցներով և ևս մեկ անգամ նշել, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին Գյումրիում կա, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։ «Ամեն […]
18:37 22.03.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գյումրիի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, այդ մասին գրված է սրճարանի ֆեյսբուքյան էջում. «Գյումրիում նոր ֆիլմ է նկարահանվում, մի փոքր դրվագ էլ՝ «Արեգակ»-ում: Իսկ մեր սիրելի նախագահը մեզ չի մոռանում»:
14:29 22.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ մարտի 21-ին Մոսուլում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնել Իրաքի նախագահին, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել համբերություն և ոգու արիություն:
14:27 22.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել […]
12:19 22.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը: […]
11:34 22.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար: Նախագահ […]
20:14 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
17:07 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։
17:00 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին: Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
13:55 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ […]
13:41 20.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել նախագահական նստավայրի ճաշարանից: Լուսանկարում երևում է՝ նախագահն ընտրում է ներկայացված ճաշացանկից: «Նախագահական նստավայրում ընդմիջման ժամ է…»,- ասվում է լուսանկարին կից գրառման մեջ:
13:09 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Նա Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին:
10:58 20.03.2019
Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև […]
15:18 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: Նախագահը […]
14:57 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական […]
10:16 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:00 18.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է […]
10:46 18.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը: […]
11:55 17.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։ Նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։
23:03 15.03.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այս մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքում: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ […]
19:43 14.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, […]
15:55 13.03.2019
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը: Այս մասին գրառում է կատարվել Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Ողջունելով Վրաստանի նախագահին և շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, […]
19:41 12.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ին ստորագրել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
18:57 12.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։ Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ […]
12:06 12.03.2019
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:
08:43 12.03.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ […]
16:02 08.03.2019
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը երեկ աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: SHANTEWS.am-ը միջադեպի մանրամասները պարզելու համար զրուցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: