13:00 29.10.2018
2018թ. հոկտեմբերի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:
14:42 03.10.2018
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.-ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. […]
00:48 03.10.2018
Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել․ «Ազնավուրը բացառիկ տաղանդ ունեցող անհատականություն էր։ Նա ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, այլ նաև վառ անհատականություն։ Հայկական, ֆրանսիական, համաշխարհային մշակույթը միախառնելով` նա մի նոր բարձունքի է հասցրել մարդկության մշակութային նվաճումները։ Ազնավուրը ոչ միայն լավ երգիչ, մարդ ու հայրենասեր էր, այլ նաև […]
12:23 02.10.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Չինաստանի դեսպանի հետ հանդիպման մասին. «Երեկ ընդունեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Թիեն Ըրլոնգին։ Դեսպան Ըրլոնգի հետ քննարկեցինք միջգերատեսչական, միջպետական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մինսկի խմբի […]
16:21 01.10.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսին: Այս մասին տեղեկացանք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսին։ Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից՝ քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին […]
18:26 22.09.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։ «Հարգելի պարոն Շամխանի, ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում […]
11:40 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ Անկախության տարեդարձը: «Սիրելի հայրենակիցներ, մեծ ակնածանքով և խորին հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի […]
16:05 10.09.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպումից: «2018թ. սեպտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում ունեցա Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցինք ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ […]
13:09 08.09.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին տեղեկացանք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էինք՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով: Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը […]
18:57 05.09.2018
Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շնորհավորական ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն Գրիգորյան Շնորհավորում եմ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, բարեկամ երկիր Հայաստանի կառավարությանը և ժողովրդին անվտանգություն, հաջողություններ և բարգավաճում»:
09:43 05.09.2018
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված` սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց, կարծես, նոր կադրային տեղաշարժեր են սպասվում: Համենայն դեպս, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնանկության է պատրաստվում նաև […]
13:49 02.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք։
16:23 01.09.2018
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում սեպտեմբերի 1-ին ունեցած ելույթը: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի պարոն ռեկտոր, մեծարգո պարոն դեսպան, հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ոգևորությամբ է արժևորում այս օրը, որովհետև գիտությունը և […]
15:29 29.08.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզ կատարած այցից: «Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։ Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման […]
13:09 22.08.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 21-ին այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ […]
19:11 20.08.2018
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ղազախական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևին: «Քննարկեցինք ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը՝ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարում: Ընդգծեցի մեր երկու երկրների […]
19:17 20.07.2018
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱԽ գրասենյակում հանդիպում է ունեցել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, ռուսական Զարգացման և աջակցման «Վալդայ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրիգորյանը տեղեկացրել է, որ Սուշենցովը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու The Armenian Interest վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, […]
17:01 10.07.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել է, որ այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: «Դեսպան Ֆարնուորթը կարևորեց անվտանգության խորհրդի դերը երկրի կայուն զարգացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցել […]
09:10 10.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմական հանդիպում ունեցավ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Պատմական՝ քանի որ Գրիգորյանի անձի հետ կապված՝ ռուսական կողմը վերապահում ունի՝ որպես ակնհայտ արևմտամետի։ Սակայն հանդիպումը, ինչպես տեղեկացանք, հարթ չի ընթացել։ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը […]
19:29 09.07.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում գտնվելու ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին Գրիգորյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը մեզ ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղությունները, որոնք միտված են հասարակական դիվանագիտության միջոցով հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության ծրագրերում Ռուսաստանի հայ համայնքի ներուժի ընդգրկմանը: Հանդիպման ներկա էին նաև […]
21:45 06.07.2018
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկարներ է տեղադրել իր ռուս գործընկերոջ՝ Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումից: Լուսանկարներին կից նա հետևյալ գրառումն է արել. «Այսօր հանդիպեցի իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։ Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական […]
08:36 06.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմացիայի փոխանցման հարցում։ Լավատեղյակ աղբյուրների խոսքով՝ քանի որ ռուսական անվտանգության շրջանակները չեն վստահում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը, հիշեցնենք, «Պուտին fuce» ակցիաների, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ջատագովներից էր, ԱԱԾ-ին, ՊՆ-ին, Գլխավոր շտաբին տրամադրված գաղտնի ինֆորմացիայի […]
17:17 05.07.2018
Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաքում: «Մոսկովյան հանդիպումներիս օրակարգը հագեցած է: Այս պահին մասնակցում եմ ռուսաստանցի քաղաքագետների հրավիրած ոչ պաշտոնական ճաշին: Քննարկում ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
19:14 04.07.2018
Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ այսօր ընդունել է ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան-ինստիտուտի տնօրեն Արեգ Միքայելյանին: «Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, թե ինչպես եմ վերաբերվում աստղագիտությանը: Տիեզերքի հանդեպ ունեցածս հետաքրքրությունն ու այն ուսումնասիրող գիտությունը նույնպես կապում եմ անվտանգությանն առնչվող մի քանի ուղղությունների հետ: Այդ […]
19:21 20.06.2018
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության արդյունքում բացահայտումների վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան հասարակության մեջ, սակայն դրանց պատասխան կտրվի միայն հետաքննությամբ: Հունիսի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ ովքե՞ր կարող էին տեղյակ լինել այդ թալանից, նա պատասխանեց. «Դա ավելի շատ հետաքննությունը պետք է պարզի՝ […]
19:00 20.06.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը դիմեցին հարցով, թե Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված ինչո՞ւ նաև Ռուսաստանին մտահոգություն չի հայտնել: Օգտատերերին հետաքրքրում էր նաև՝ արդյո՞ք ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չի տեսնում: Գրիգորյանն արձագանքեց, որ արտաքին քաղաքական կուրսի մասին բազմիցս հայտարարվել է, նաև նշվել է, որ փոփոխություն չի լինելու: «Ամբողջ հեղափոխության […]
17:55 20.06.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ արտագաղթը Հայաստանում մեծ ծավալների էր հասնում վերջին տարիներին: Հունվարի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Գրիգորյանը նշեց, որ վերջին 10 տարում Հայաստանից 370 հազար քաղաքացի է արտագաղթել: «Լուրջ մարտահրավեր ունենք, դա ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր է, սա բազմաշերտ խնդիր է, և տարբեր լուծումներ պետք է փնտրել: Մի բաղադրիչը տնտեսական […]
17:43 20.06.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած ծանրաբեռնվածությանը, ցանկանում է շարունակել դասավանդել Սլավոնական համալսարանում: Հունիսի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա ասաց, որ հրաշալի ուսանողներ ունի, և վերջիններս այն հիմնական մոտիվացիան էին իր համար, որ գնում էր համալսարան՝ դասախոսության: «Շատ եմ ցանկանում ինչ-որ ձևաչափով պահել իմ դասախոսությունները, որովհետև դրանք միայն իմ գիտելիքը փոխանցելու համար չեն, […]
16:56 20.06.2018
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Կոմերսանտ» պարբերականի այն տեղեկությանը, թե մոտ ապագայում Հայաստանի ՀՕՊ զինանոցը համալրվելու է ռուսաստանյան արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչով: «Ընդհանրապես, նոր իշխանությունները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը իրենց առջև այդպիսի նպատակ ունեն՝ զարգացնել ավիացիան և այդ նպատակը իրացնելու համար տարբեր ճանապարհներ են քննարկում»,- ասաց նա: Գրիգորյանը […]
18:41 14.06.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում, որտեղ հայտնել է, որ այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին և դեսպանին փոխանցել մտահոգություն, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/798065343732271