13:14 30.01.2019
ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի Facebook-ի էջից: «Մեր այցը Գերմանիա մեկնարկեց Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կենտրոնական գրասենյակից։ Նախատեսված օրակարգն ընդգրկում է ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- գրել է Աշոտյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10217464284497161&set=a.2050363016830&type=3&theater&ifg=1
16:55 26.11.2018
«Քանի որ իրավիճակը Հայաստանում դասական չէ, քարոզարշավը չի կարող դասական լինել»,- նոյեմբերի 26-ին, ազդարարելով քարոզարշավի մեկնարկը, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով՝ իրենք օգտագործելու են քարոզարշավի բոլոր հնարավորությունները, իսկ շատ բան մնալու է կադրից դուրս:
16:53 26.11.2018
«Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- նոյեմբերի 26-ին կայացած և քարոզարշավի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությանը, ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: Առաջին փոխվարչապետին էլ արձագանքեց Արմեն Աշոտյանը՝ ասելով. «Զարմանալի է, որ Միրզոյանը գաղջը գույն է դիտում»: Հիշեցնենք, որ վարչապետի […]
16:04 26.11.2018
«Մենք այն եզակի քաղաքական ուժերի թվին ենք դասվում, որ ունակ է ստեղծել քաղաքական բովանդակություն»,- նոյեմբերի 26-ին ՀՀԿ մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Նախընտրական ծրագիրն ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսի մեջ՝ «Եթե մտահոգ ես…»: Արմեն Աշոտյանը թվարկեց ՀՀ քաղաքացու համար մտահոգության առիթները՝ ՀՀ անվտանգություն, Արցախի ապագա, բանակի մարտունակություն, սահմանի ամրություն, նոր թանկացումներ, […]
12:31 08.11.2018
ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է […]
12:34 30.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր […]
12:52 19.10.2018
Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]
16:20 16.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: Պատգամավորը հարցն անպատասխան է թողել: Նա պարզապես տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ այսօր խմբակցության անդամները հանդիպում են ունենալու փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը նշել է՝ իր համար անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում խորհրդարանը […]
12:33 03.10.2018
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ցանկանում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Աշոտյանը նշել է, որ իրենք երեկ տեղի ունեցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության չեն եկել որևէ հարցի շուրջ: «Խոսել պայմանավորվածությունների մասին, ավելի քան […]
21:37 26.06.2018
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ կարևոր հարցերի: Այս մասին տեղեկանում ենք […]
20:30 07.06.2018
ԱԺ-ում այսօր՝ հունիսի 7-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանը կոշտ քննադատություն էր հնչեցրել ծրագրի հասցեին՝ ասելով, որ դա օգնություն է իրենց կողմից: Այդ քննադատություններին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Աշոտյանն իրեն հատուկ բացառիկ արտիստիզմով հնչեցրեց որոշ դրույթներ, որոնք չկարողացան ամբողջությամբ երևալ արտիստիզմի ներքո, և եթե ավելի սթափ դատողությամբ քննարկենք ասածների […]