13:04 29.11.2018
Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը: Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագործելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները: «Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, […]
13:27 28.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ նախընտրական քարոզչության շրջանում նկատվում է ագրեսիվության աճ՝ հատկապես համացանցում: «Ես, իհարկե, տեսել եմ ՀՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը, որտեղ իմ ուշադրությունն էին հրավիրում քարոզարշավի ընթացքում հնչող արտահայտությունների վրա: Առանց կենտրոնանալու որևէ մեկի վրա՝ նշեմ, որ այս ոլորտում ունենք վիրավորանքի, խոսքի […]
12:26 28.11.2018
Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, […]
14:33 16.11.2018
«Համաներումը չպետք է ՔԿՀ-ների մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդի: Համաներման մասին այս պատկերացումները, կարծում եմ, ոչ ճիշտ է նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկված մարդկանց հարցերում: Նրանց նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածը»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դատապարտյալների հետ […]
13:54 16.11.2018
«Սամվել Մայրապետյանի հետ առանձնազրույց եմ ունեցել: Դրա արդյունքներով գրավոր փաստաթուղթ է ուղարկվել իրավապահ մարմիններին և պարզաբանում ենք պահանջել»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Արման Թաթոյանը նաև նշեց, որ դեռևս պատասխան չկա, և Մայրապետյանի հետ կապված քննարկման ընթացակարգն սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրային հնչեղությունը: «Կալանքից կարճ […]
13:05 16.11.2018
«Ադրբեջանի կողմից գնդակոծություններն առավելապես տեղի են ունենում այն ժամերին, երբ ակտիվ է քաղաքացիական բնակչությունը, և գնդակոծությունը տեղի է ունենում գյուղերի մանկապարտեզների, դպրոցների ուղղությամբ»,- նոյեմբերի 16-ին ներկայացնելով սահմանամերձ գյուղերում գնդակոծությունների վերաբերյալ զեկույցը՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ-ի կողմից իրականացված արտահերթ զեկույցը կազմվել է սեպտեմբեր ամսվա տվյալների հիման վրա: Փաստահավաք աշխատանքներ են իրականացվել Տավուշի մարզի […]
16:17 06.11.2018
Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի ՄԻՊ աշխատակազմում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ ասվում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի […]
13:35 04.09.2018
Այսօր Երևանում մեկնարկել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովը։ «Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար: Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, […]
14:58 08.06.2018
2017 թվականին ՄԻՊ-ը ստացել է 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է […]
13:50 14.03.2018
Անդրադառնալով խոշտանգումներին՝ նա նշեց, որ հոդվածի ձևակերպումը օրենսգրքում առկա է, և ձևակերպումը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
12:18 14.03.2018
«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել: Ինձ համար ընդունելի չէ, այդ առումով մեր հայտարարության մեջ նշել էինք, որ ինչ կարգավորում էլ լինի, չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտին»,- այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: