TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին

14:03 08.09.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է համացանցում քննարկման թեմա դարձած զինծառայողների աշխատավարձերի կրճատմանը: Մամուլի խոսնակը մասնավորապես գրել է. «Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների մասին է, […]

̰
Կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է. Արծրուն Հովհաննիսյան

18:18 06.09.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է: «Ստորաբաժանումը նույնիսկ տասնհինգօրյա մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծում և դրսևորել գերազանց պատրաստություն: Այժմ հղկում են ունակությունները՝ խաղաղապահ առաքելությունում ընդգրկվելու համար»,- գրել է նա:  

̰
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել

14:24 06.09.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել` պարզաբանելով ՊՆ տեղակալի` Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի հետ կապված խոսքի հետ կապված թյուրըմբռնմանը: «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է: Առաջարկի իրավականությունը […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կաշառքի և խարդախության դեպք է բացահայտել. Արծրուն Հովհաննիսյան

12:31 28.08.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, տեղեկացնում է […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Հայաստանի՝ հնդկական հրթիռային համակարգով հետաքրքրվելու մասին լուրերը

15:47 25.08.2018

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով: «Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- գրել է նա: Ավելի վաղ PanArmenian.net-ը, հղում անելով […]

̰
Ադրբեջանական սադրանքներին հայկական ԶՈՒ-ն պատասխանել է կրակով. Արծրուն Հովհաննիսյան

13:02 13.08.2018

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին լուրերին: «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/1872489612786638

̰
Արծրուն Հովհաննիսյանը հերքել է հիվանդ տղային բանակ զորակոչելու մասին լուրերը

21:05 08.08.2018

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե առողջական մի շարք խնդիրներ ունեցող քաղաքացին համարվել է ծառայության համար պիտանի։ Հաղորդվել էր, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի։ […]

̰
Վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից. Հովհաննիսյան

16:12 01.08.2018

Օգոստոսի 1-ից ՀՀ Զինված ուժերում վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Միայն մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կարող են օգտվել հասանելիք սննդից: Իսկ զորամասի ներքին վերակարգն այլևս չի կարող ճաշարանում սնվել»,- ասաց նա: Օրենքով այդ զինծառայողները սննդային հավելավճար են ստանում: […]

̰
Կանխվել են հնարավոր մի շարք ծանր հանցագործություններ. Արծրուն Հովհաննիսյան

14:54 28.07.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` […]

̰
Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան

22:40 18.07.2018

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Փանիկում կայացած զորավարժությունները ոչ թե մարտական, այլ անգնդակ փամփուշտներով են եղել»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցում:

̰
Առաջին բանակային կորպուսի զորամասերում ստուգումներ են սկսվելու․ Արծրուն Հովհաննիսյան

10:20 06.07.2018

Առաջին բանակային կորպուսի զորամասերում ստուգումներ են սկսվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ ՊՆ-ը թիկունքային ապահովման հարցերի համար ստուգումներ է սկսում 1-ին ԲԿ-ի ենթակա զորամասերում»,- ասված  է գրառման մեջ։ https://www.facebook.com/arcrun/posts/1810281462340787

̰
Գիշերամիզությամբ զորակոչվող զինծառայողները չեն գնալու ընդհանուր ստորաբաժանումներ․ Արծրուն Հովհաննիսյան

18:59 05.07.2018

Զորքերում մշտապես եղել է մտահոգությունը՝ կապված գիշերամիզություն ունեցող զինապարտների հետ, քանի որ միշտ էլ եղել է այդ խնդիրը, երբ հայտնվել են մարդիկ, որոնք թաքցրել են, ամաչել են հայտնել իրենց գիշերամիզության մասին, կամ բժիշկները չեն հայտնաբերել դա, և այդ մարդիկ հայտնվել են զորքերում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսօր հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

̰
ՊՆ-ն տարեկան մեծ թվով պարենամթերք, հանդերձանք և այլ օժանդակ նյութեր է տվել ԵԿՄ-ին․ Արծրուն Հովհաննիսյան

18:21 05.07.2018

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությամբ հայտնաբերված զինամթերքի, մեքենաների, պարենամթերքի ու հանդերձանքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը միշտ չէ, որ կարող էր տեղյակ լինել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնեց, որ, օրինակ, հայտնաբերված շտապօգնության մեքենան ՊՆ-ում որևէ փաստաթղթավորում չի անցել, քանի որ բարերարների տրամադրածն է։ «Պաշտպանության նախարարությունը տարեկան մեծ թվով պարենամթերք, հանդերձանք և այլ […]

̰
Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված զինատեսակների մի մասը ոչ մի կերպ չէր կարող օրինական լինել․ ՊՆ խոսնակ

17:55 05.07.2018

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զինատեսակների մի մասը ոչ մի կերպ չէր կարող օրինական լինել։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խոսքը վերաբերում է գնդացրի զինամթերքին, նռնականետերին՝ չնայած որ տեսականի, որ ցույց տրվեց այդ նույն տեսանյութում, մեծ մասով կարող է լինել օրինական։ […]

̰
Չենք բացառում, որ ցանկացած րոպեի կարող է լինել պատերազմ․ Արծրուն Հովհաննիսյան

17:46 05.07.2018

Նախիջևանում ադրբեջանական բանակի գործողություններին հայկական կողմի արձագանքը խուճապ համարել չի կարելի, սակայն անհանգստություն կա, և դա բնական է, մանավանդ զինվորականների շրջանում, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեն։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սահմանների երկու կողմից էլ ուժերն ու միջոցները խիտ դասավորված են, և ըստ խոսնակի՝ նախարարությունը պետք […]

̰
Հիփոթեքայինից բացի, կլինեն սպաներին բնակարաններով ապահովման նաև այլ ծրագրեր. Արծրուն Հովհաննիսյան

17:40 05.07.2018

10 և ավելի տարի ծառայած սպաները ներկայումս խնդիր ունեն բնակարան ձեռք բերելու հարցում, քանի որ ՀՀ ՊՆ առաջարկած արտոնյալ հիփոթեքային վարկավորման տարբերակը նրանց ձեռնտու չէ։ Դրա համար հիմա մշակվում են նաև այլ ծրագրեր։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Խոսնակի կարծիքով՝ այս հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է, այդ մասին […]

̰
Մոտ 30 տեղամասում հակառակորդը կարող է դիտարկել մեր որևէ ճանապարհ, 50 տեղամասում՝ մենք նրանը․ Արծրուն Հովհաննիսյան

17:37 05.07.2018

Նախիջևանի սահմանին ադրբեջանական բանակի վերադիրքավորումների արդյունքում հակառակորդի հնչեցրած «վերահսկել» և նման բառերը գեղարվեստական խոսքեր են ընդամենը։ Այլ է հարցը մշտապես դիտարկելու հարցում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագոտու երկարության վրա այդպիսի տեղամասեր կան մոտավորապես 30-ին մոտ, որտեղ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել մեր որևէ ճանապարհ։ […]

̰
Զինկոմիսարիատների աշխատակիցների կրճատման հին տարբերակը չի լինելու, այլընտրանք է առաջարկվելու

16:58 05.07.2018

Մեկ ամիս առաջ զինկոմիսարիատների աշխատակիցները ցույցեր էին նախաձեռնել ու պահանջում էին դադարեցնել իրենց կրճատումները։ Այն ժամանակ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը որոշեց հետաձգել կրճատումները մեկ ամիս, մինչև լուծումներ գտնեն։ Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հին տարբերակով կրճատումներ չեն լինելու։ Լինելու է օպտիմալացում, և այն աշխատողներին, որոնց կազատեն իրենց […]

̰
Ռազմական ոստիկանությունում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է. Արծրուն Հովհաննիսյան

18:03 03.07.2018

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Ս.-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք): Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ.-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն: Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը

10:44 02.07.2018

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել […]

̰
Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

09:59 02.07.2018

Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ զինված […]

̰
Նախիջևանի ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը. հայ զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

18:22 01.07.2018

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է […]

̰
Ադրբեջանական կողմի առաջխաղացումը հենց նրանց է վատ վիճակի մեջ դրել. Արծրուն Հովհաննիսյան

17:47 26.06.2018

Մայիսի ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժեր են նկատվել Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում: Խոսքը չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, և հայկական որևէ դիրքի կորուստ չկա: Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ը հիմնականում առաջացել են Արենի գյուղի այգիների ուղղությամբ: Սա լրատվամիջոցներին առավել տեսանելի դարձնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը այց է կազմակերպել դեպի նախիջևանյան դիրքեր: SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ առաջին հայացքից տպավորություն է, որ […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ամերիկյան «Բելլ 412»-ի ձեռքբերման մասին լուրերին

15:10 22.06.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից ամերիկյան «Բելլ 412»-ի ձեռքբերման մասին լուրերին, նշել է, որ մինչև խնդիրը խորքային չուսումնասիրվի, ոչինչ ասել չի կարելի: Արծրուն Հովհաննիսյանը նաև հավելել է, որ խնդիրն ուսումնասիրելուց հետո էլ ՊՆ-ի կամ գուցե պետական այլ խողովակներով արձագանք լինի, բայց կարող է նաև արձագանք չլինել: Հավելենք, որ միջազգայնագետ […]

̰
Ադրբեջանի հայտարարություններն արդեն քանի տարի է՝ նույնն են. Արծրուն Հովհաննիսյան

20:28 21.06.2018

«Ինձ համար այդ հայտարարությունների մեջ ոչ մի նոր բան չկա, այդ հայտարարությունները նույնն են արդեն շուրջ քանի տարի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ պատերազմ սանձազերծելու մասին հայտարարությանը: Հովհաննիսյանն անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին: Հարցին՝ արդյո՞ք կուտակումները շարունակվում են, նա նշեց, որ ադրբեջանական կողմից […]

̰
Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը Զաքիր Հասանովին

14:00 20.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոսքին: «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կիլոմետրեր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական […]

̰
ԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները. Արծրուն Հովհաննիսյան

23:23 18.06.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ավելի վաղ արած հայտարարության վերաբերյալ, թե նախարարությունը կարիքների համար նախատեսված սնունդն և այլ պարագաները օրինական է փոխանցել Երկրապահ կամավորականների միությանը: Պարզաբանումը զետեղված է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում. «Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված […]

̰
Կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական լինել չէին կարող. Արծրուն Հովհաննիսյան

14:46 18.06.2018

ԵԿՄ առաջնորդ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի տանն ԱԱԾ-ն խուզարկությամբ զենք-զինամթերքի մեծ խմբաքանակ էր հայտնաբերել: Իսկ ինչպե՞ս կարելի էր ձեռք բերել այդ զենք-զինամթերքը, արդյո՞ք օրինական ճանապարհով դա հնարավոր է: Այս հարցին արձագանքելով՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, բայց նշեց, որ այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը

09:50 12.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը։ «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել […]

̰
Մեկ մարտական դիրքով կամ բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունը. Արծրուն Հովհաննիսյան

12:57 30.05.2018

Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դիրքային փոփոխություններին անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ խոսնակը նշել է․ «ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական […]

̰
BACK_TO_TOP