TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԶՈւ-ն ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու. Արծրուն Հովհաննիսյան

16:40 05.03.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել մամուլում տարածված այն լուրերի վերաբերյալ, որ ՊՆ-ն թաքցնում է զինծառայողների մահվան լուրերը: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է. «Նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, […]

̰
Պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ․ Արծրուն Հովհաննիսյան

09:41 28.02.2019

Կարծում էի պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ հակառակորդի խոսքն […]

̰
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում․ Արծրուն Հովհաննիսյան

14:03 24.02.2019

Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2142900955745501

̰
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային ՀՀ-ն միացել է դեռևս 1996թ․-ին․ Արծրուն Հովհաննիսյան

23:44 14.02.2019

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային ՀՀ-ն միացել է դեռևս 1996 թ․-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Մեր գործընկերներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի 23.10.1996թ. թիվ Ն-131-I որոշմամբ ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային։ Միջազգային պայմանագրերի մասին 2000թ. […]

̰
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերին

18:51 10.02.2019

ՀՀ կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի […]

̰
Հայտնի է դարձել Շիրակի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղի» ձայնային կարդիոգրամմայի արդյունքների մի մասը. Արծրուն Հովհաննիսյան

13:19 02.02.2019

ՀՀ ՊՆ են ուղարկվել դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի տարածքում կործանված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի «սև արկղի» ձայնային կարդիոգրամմայի արդյունքները։ Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, «սև արկղի» փորձաքննությունն իրականացվելու էր ՌԴ-ում: Այսօր արդեն ռուս մասնագետները որոշ տեղեկություններ ունեն, որոնք, սակայն, «սև արկղի» ամբողջական պարունակության շատ քիչ մասն են կազմում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց […]

̰
Գիշերային տեսախցիկների կողքին Ձեզ կոնսերվայի բանկաները ոչնչով չեն խանգարելու. Արծրուն Հովհաննիսյան

23:24 28.01.2019

«1980-ականների զենքով կռվել և կռվում է ամբողջ աշխարհը և կկռվի մինչև 2050-ականները, քանի որ այս զենքերն աշխարհում դոմինանտ են: Ամերիկյան բանակի զինանոցների մեծ մասը 1980-ականների զենքեր են: Բահերով կռվելը միֆ էր, իսկ կոնսերվայի բանկաները միֆ չեն և դեռ շատ երկար կլինեն: Գիշերային տեսախցիկների կողքին Ձեզ կոնսերվայի բանկաները ոչնչով չեն խանգարելու»,- այս մասին ասել է ՀՀ […]

̰
Այսօր բանակում սննդի սիստեմատիկ խնդիրներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

21:57 28.01.2019

ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է պաշտպանության բանակի ավտոպարկը նորացնելու հարցին. «Զինված ուժերը ունեն չափազանց մեծ քանակի ավտոտեխնիկա և այն մինչև վերջին հատիկը նորացնելու հնարավորություն մենք, ցավոք, չունենք: Մենք տարեկան ստանում ենք մոտ 1000-1200 նոր մեքենա, արդեն 3-4 տարի է` […]

̰
Ես այս ծրագիրը ողջունում եմ, քանի որ այս ծրագրի դեպքում զինակոչիկը ընտրության հնարավորություն ունի. Արծրուն Հովհաննիսյանը` «Ես եմ» ծրագրի մասին

21:28 28.01.2019

ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով քառօրյա պատերազմերի մասնակիցների գրքույկներում նշում կատարելու հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՊԲ-ն արդեն այդ հարցը լուծել է և ինքն է որոշել, թե ում գրքույկում ինչ կարգավիճակով գրանցել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև խոսել է «Ես եմ» […]

̰
Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար. Արծրուն Հովհաննիսյան

20:47 28.01.2019

«Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար, շեշտադրումը եղել է առաջնագծի ծառայողներին, առաջին հերթին սպաներին: Շեշտադրումը եղել է որպես խրախուսանքի միջոց, շեշտադրումը եղել է, որ պարգևատրումը չգերազանցի մեկ աշխատավարձը»,- այս մասին ասել է ՀՀ ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների […]

̰
Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացներ. Արծրուն Հովհաննիսյան

19:47 28.01.2019

ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է բանակում անպատժելիության մթնոլորտի մասին. «Եթե մի մարդն ասում է անպատժելիության մթնոլորտ, ես արդեն լուրջ չեմ վերաբերվում այդ խոսակցությանը: Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացները: Եթե ասվեր բանակում շարունակում են տեղի ունենալ որոշ […]

̰
«Շատ սիրուն նկար՝ շատ հուզիչ պատմությամբ». Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել

17:46 09.01.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դա «Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ»: «Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ: Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր՝ թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, […]

̰
ՌՈ է ներկայացրել զորակոչիկների ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ևս մեկը. Արծրուն Հովհաննիսյան

15:47 09.01.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ՌՈ ներկայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը։ 2019թ-ի հունվարի 8-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ […]

̰
Արծրուն Հովհաննսիյանը զինվորների ուրախ ժամանցի տեսանյութ է հրապարակել

20:43 09.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորների մի մեծ խումբ ուրախ ժամանակ է անցկացնում բարձր երաժշտության ուղեկցությամբ: Տեսանյութը մակագրված է այսպես. «Ընտրության հետ կապ չունի, ուղղակի զինվորներն ուրախանում են»:

̰
Ցավոք, ավիացիան այդպիսին է, կորուստներ լինում են. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին

16:00 08.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուղարկավորությունից հետո լրագրողները ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցեր են ուղղել […]

̰
Ասում են՝ օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու էլ հետ չեն գալիս. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին

15:31 08.12.2018

ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում: «Արմեն Բաբայանը ծագումով Հադրութից է, չնայած ծնվել է Երևանում: Արցախյան պատերազմի ժամանակ հոր հետ ջոկատով, դեռ անչափահաս տղա, մարտերին մասնակցել է: Հետո ընդունվել […]

̰
Զինվորները նախորդից որակապես տարբերվող նոր ներքնազգեստ են ստանում․ Արծրուն Հովհաննիսյան

10:11 08.12.2018

Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Զորամասերում ստեծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկը այն բանի համար է, որ ամեն մեկը իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,- ասված […]

̰
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագիծը համալրած «Կորդ» գնդացիրների լուսանկարներ է հրապարակել

15:11 07.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Կորդ» գնդացիրների լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարի մակագրության մեջ նա շատ պատկերավոր ներկայացնում է զենքի հնարավորությունները: «Կորդն» ու լույսը Ծանոթացեք՝ ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը՝ նրա ավագ եղբայր ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի ա՜յ այսպիսի շինություններ։ Կրակող զինվորն ասում […]

̰
Մի օր է մնացել հերթափոխին, իսկ սննդամթերքը տեսնում եք ինքներդ. Արծրուն Հովհաննիսյան

12:18 07.12.2018

ՀՀ պաշտպանության նախաարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտական դիրքերից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Նա ներկայացրել է հերթապահության ավարտին մեկ օր մնացած մարտական դիրքի զինվորների սննդի առատությունը. «Մարտական դիրքերի առօրյան։ Վառարան, կրակակետ և եռագույն։ Մի օր է մնացել հերթափոխին, իսկ սննդամթերքը տեսնում եք ինքներդ»:

̰
Արծրուն Հովհաննիսյանը զինվորների համար նախատեսված նոր կոշիկների լուսանկարներն է հրապարակել

18:02 05.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված են զինվորների համար նախատեսված նոր կոշիկները: «Այսպիսին է լինելու մեր զինվորի համար նոր կոշիկը։ Բարի ծառայություն»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել էր զինվորական նոր ճտքակոշիկները:  

̰
Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին․ Արծրուն Հովհաննիսյան

22:53 04.12.2018

Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Միայն մի կարճ տեղեկանք. ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի […]

̰
Սա մեծ կորուստ է բոլորիս համար․ Արծրուն Հովհաննիսյան

22:12 04.12.2018

«Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու: Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն: Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, […]

̰
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան

11:24 29.11.2018

Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակը։ «Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ […]

̰
Գյուղացին չի կարող իր արտադրանքը մեր ասած ժամկետում իր տրանսպորտով հասցնել մեր ասած զորամասը. Արծրուն Հովհաննիսյանը՝ միջնորդներից կարտոֆիլ գնելու մասին

17:23 28.11.2018

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝   ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին: SHANTNEWS.AM-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ. «Պաշտպանության նախարարությունը կատարում է գնումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության Գնումների մասին օրենքների: Նա, ըստ այդ օրենքների, չի կարող վերահսկել, թե […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարից տուժած զինծառայողների վիճակի մասին

21:13 07.11.2018

Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն […]

̰
«Ռազմագերիների» մասին թվերը ծիծաղ են առաջացնում. Արծրուն Հովհաննիսյան

20:22 02.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հայաստանում պահվող ադրբեջանական հարյուրավոր «ռազմագերիների» մասին հայտարարություններին: «Ճիշտ է, Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, […]

̰
Սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը. Արծրուն Հովհաննիսյան

14:20 15.10.2018

Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերված  սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ը Ազգային անվտանգության ծառայությունից փորձեց մանրամասներ պարզել, թե ի՞նչ ազգության է եղել սահմանախախտն ու ի՞նչ նպատակներ է ունեցել սահմանը հատելիս, սակայն ԱԱԾ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել […]

̰
Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը․ Արծրուն Հովհաննիսյան

01:35 26.09.2018

Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ահա և վերջապես հայտնաբերեցինք այն ինքնաթիռը, որը, ըստ էության, փնտրում էինք շատ երկար։ Այս ինքնաթիռի մասին գիտեինք շուրջ 15 տարի։ Ըստ ամենայնի՝ ամերիկյան DC-3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կամ դրա հիման […]

̰
Սիրիայում հայկական հումանիտար առաքելության մասին մեկնաբանություններում համատեղությունը հակասության հետ չխառնեք. Արծրուն Հովհաննիսյանի կոչը

15:03 15.09.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող մեկնաբանություններին՝ կապված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար առաքելության համար Հայաստանից Սիրիա մեկնող անձնակազմի մեջ կմտնեն Հայաստանի զինված ուժերի՝ հումանիտար ոլորտի մասնագետներ` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ և նրանց […]

̰
«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը. Արծրուն Հովհաննիսյան

15:23 10.09.2018

«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը և գրեթե բոլոր պետական կառույցները, և պետական համակարգը խաղաղից կբերվի ռազմական վիճակի: Նախատեսված ու անակնկալ գործողությունների միջոցով կփորձարկվի պատերազմական սցենարին պետական համակարգի ունակությունները պատերազմ վարելու հարցում: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արցախն այս զորավարժությանը չի մասնակցի, քանի որ իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չէ: Զորքերի համադրման […]

̰
BACK_TO_TOP