TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Արծվիկ Մինասյան

Եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է. նախարարը՝ «Լիդիան Արմենիա»-ի մասին

15:46 03.09.2018

«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման […]

̰
Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ. Արծվիկ Մինասյան

15:30 03.09.2018

«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում […]

̰
Ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ. Արծվիկ Մինասյանը՝ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին

14:53 03.09.2018

«Ես ՀՀ Սահմանադրության կարևոր պաշտպաններից մեկն եմ և համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով սահմանափակված չէ իր այդ իրավունքը»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողի մեկ այլ հարցին […]

̰
Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ շատ լավ են. Արծվիկ Մինասյան

14:12 03.09.2018

«Մեր հարաբերությունները ԵՄ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ շատ լավ են, ունենք դրական առաջընթաց՝ հեճուկս այն վատատեսների, որ ասում են ԵՄ-ի հետ որևէ բան չի ստացվում»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բավական ակտիվ գործողությունների մեջ են. այս պահին երկու նոր՝ առնվազն 50 մլն […]

̰
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով. Արծվիկ Մինասյան

13:07 03.09.2018

«2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստան է  այցելել 685 970 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.2 տոկոս: Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է 610 900 մարդ՝ աճը կազմել է 7.1 տոկոս»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Հայաստան ժամանած և մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 75 […]

̰
Օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 83.3 մլն դոլար. Արծվիկ Մինասյան

12:24 03.09.2018

«2018թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 83.3 մլն ԱՄՆ դոլար»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով իր աշատանքային գործունեության 100-րդ օրը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ներկայացրեց նաև, թե որ երկրներից են ներդրումներ ուղղվել Հայաստան: Այսպիսով, Ջերսիից 42.8 մլն դոլար է ներդրվել, Կանադայից՝ 9.5 մլն դոլար, Միացյալ Թագավորությունից՝ 4.1 մլն դոլար, […]

̰
Արդյունաբերական արտադրանքի 50 տոկոսն արտահանվում է. Արծվիկ Մինասյան

12:03 03.09.2018

«2018 թ.-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ կազմելով 8.3 տոկոս», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը: 2018-ի գրանցված աճին նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է, որը կազմում է 5.3 տոկոս, շինարարությունը՝ 0.5 տոկոս, արդյունաբերությունն […]

̰
BACK_TO_TOP