18:17 20.12.2018
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ […]
14:37 18.12.2018
«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել […]
09:56 18.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում: Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տեղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին խնդրել է ապահովել […]
19:53 15.12.2018
Այսօր՝ Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ, նաև ֆիլմ է ներկայացվել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների մասին: Ֆիլմում նշվում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ դա վերաբերում է և՛ ազատությանը, և՛ նրան, որ մարդիկ այլևս ապօրինի կերպով չեմ դատապարտվում կամ ամիսներով պահվում։ Լրագրողներից […]
19:35 15.12.2018
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն հարցում, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը։ Նրա կարծիքով` այդ ազատումը կապված չէ Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարության ու դրա մեկնաբանության հետ։ Այս մասին Վանեցյանն ասել է այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Վանեցյանի խոսքով` զինված ուժերում և այլ […]
19:24 15.12.2018
Այսօր, պտասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղել է իրեն՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ոչ թե կաշառքով, այլ ապօրինի ձեռք բերված միջոցներով։ Վանեցյանի խոսքով՝ նախկինում ինքը սխալ է ասել, երբ խոսել է կաշառքի մասին։ Հիմա ասում է՝ ապօրինի ձեռք բերված գումարով է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը: ԱԱԾ […]
19:22 15.12.2018
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները: Ինքն անձամբ դեմ է բացելուն, քանի որ պետությունը նույնն է, պետությունը չի փոխվել։ Նրա խոսքով` լյուստրացիայի տեսակներից մեկն արխիվները բացելն է, մյուսը՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանց նոր իշխանության մեջ տեղ ունենալուց զրկելը։ […]
19:08 15.12.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թեև ունի վստահության բարձր վարկանիշ, բայց ուշադրություն չի դարձնում դրան, քանի որ դա ոչ թե իր անձի, այլ ԱԱԾ ընդհանուր վարկանիշն է։ Այդ վարկանիշը, ըստ Վանեցյանի, պայմանավորված է հեղափոխությամբ, քանի որ դրանից հետո ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այսինքն, ըստ Վանեցյանի, առանց վարչապետի, ինքը երբեք չէր ունենա այդ վստահությունը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը, […]
19:06 15.12.2018
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է նաև այն մասին, թե որքանով է օգնել կամ խանգարել հեղափոխությանը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ն ո՛չ օգնել է Հայաստանում հեղափոխության իրականացմանը, ո՛չ էլ խանգարել է դրան։ ԱԱԾ տնօրենը նաև ասել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է հարսանիքի ժամանակ և դրանից հետո […]
19:00 15.12.2018
Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է թմրանյութի միջազգային տարանցման ամբողջ ուղին` երեք դեպքով։ Պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ այդ շղթայում չկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսպիսով, ըստ պաշտոնյայի, բացահայտվել է ամբողջ շղթան։ Իսկ առհասարակ, տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն։ Նա մանրամասնեց, որ թմրանյութի […]
18:48 15.12.2018
216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ այժմ քննություն է իրականացվում, քանի որ կասկած կա դրանց վերաբերյալ։ Այս գումարի մեծ մասն ապօրինի է և վերադարձվելու է պետբյուջե։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով` դեկտեմբերի 4-ի տվյալներով՝ շուրջ 19 միլիարդ դրամի չարաշահումների փաստն արդեն հաստատվել է և դրանից 13 միլիարդ դրամն արդեն […]
18:37 15.12.2018
«Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»,- այս խոսքերով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց իր ընտանիքի օֆշորային ընկերությունների մասին հարցին։ Նրա խոսքով՝ իր եղբորն է պատկանում այն ընկերությունը, որ գրված է հորեղբոր կնոջ` Զեմֆիրա Վանեցյանի անունով։ Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է […]
18:34 15.12.2018
Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։ Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով […]
18:24 15.12.2018
«Ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր, հայտնի չէ, բայց Ինտերպոլի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է նրան հայտնաբերել Չեխիայում։ Նրան հայտնաբերել են տեսանյութի հրապարակումից մեկ, գուցե երկու օր առաջ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և հույս հայտնեց, որ շուտով կլուծվի նաև արտահանձնման հարցը։ ԱԱԾ տնօրենը նաև հաստատել […]
18:12 15.12.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՀՀ ԱԱԾ տնօրենը բոլոր պաշտպանական թիմերի դեպքում նորմալ է համարում, որ պաշտպանները պետք է փորձեն այդ քայլին դիմել: Վանեցյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը նույնպես շահագրգիռ […]
17:53 15.12.2018
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում մեկնարկել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ Վանեցյանի առաջին ասուլիսը եղել է նշանակումից օրեր անց և այդ ասուլիսին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի թափանցիկ է աշխատելու: «Ավագ գործընկերներն առաջին հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ ԱԱԾ պետը հանդիպում կազմակերպի լրագրողների հետ, բայց այդ անգամ […]
09:12 11.12.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Իսկ վերջինիս այդ պաշտոնում կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի հետ բավական մերված ու ջերմ հարաբերություններ ստեղծած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր պաշտոնը զիջելով ՀՀԿ-ի հետ […]
13:05 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` ԱԱԾ հրավիրվելուն և չներկայանալուն: Նա նշեց, որ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ` իր կողմից արված առերևույթ հայտարարության համար պարզաբանումներ տալու, սակայն չի ներկայացել, չի ներկայացրել իր հայտարարությունը հիմնավորող որևէ փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական […]
12:41 09.12.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գաղտնալսման երկրորդ մասին: «Ինչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ, տեքստը բոլորդ լսել եք, գիտեք: Ասեմ, որ մասամբ մոնտաժված է, այսինքն` մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որ ձեռք չեն տալիս, հանված են»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, որ եթե ԱԱԾ տնօրենը վարչապետին […]
12:23 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Վանեցյանին հիշեցրին` երկրորդ նախագահի կալանավորումն ամենատարբեր գնահատականների, քննադատության արժանացավ, դա համարվեց անձնական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, […]
12:13 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր քվեարկել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը: Դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Վանեցյանը: «Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ […]
21:10 07.12.2018
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն […]
13:34 06.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գաղտնալսված ու հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, և դրան […]
18:04 05.12.2018
Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]
20:03 04.12.2018
Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ […]
17:30 28.11.2018
ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հոկտեմբերի 27-ին գործադիրի շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու մասին: «Այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Քննության ընթացքում նա ասել է, որ «աշխատանք էի ուզում, աշխատանք չեն տալիս, ուզում էի այդկերպ ուշադրություն հրավիրեի իմ վրա»: Ինքը դիմել է նաև […]
14:12 28.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվել է անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից […]
20:39 22.11.2018
«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` որդու հետ: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հաղորդվում է, որ Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: Նա վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին: Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 […]
18:15 19.11.2018
ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ԱԺ պատգամավորներից մեկի կողմից իրականացված կոռուպցիոն գործողություն, ինչը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր դեպքն է: Պատգամավորի անունը, սակայն, վարչապետը չբարձրաձայնեց: Նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին` ո՞վ է այդ պատգամավորը, ե՞րբ է […]
17:17 19.11.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսմանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործի ընթացքին: «Գաղտնալսման մասով բան չեմ կարող ասել, Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություններ են նշանակված, Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա առաջիկայում, չգիտեմ երբ, բայց կարծում եմ` կտա»,- ասաց նա: Երկրորդ նախագահի գործի […]