TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

Արթուր Վանեցյան

Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն այցելել են արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված

10:49 28.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` […]

̰
Արթուր Վանեցյանը՝ Գևորգ Կոստանյանին իր տեղակալ նշանակելու մասին. «Ժողովուրդ»

10:10 23.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները: «Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին […]

̰
Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ. ՍԱՏՄ-ն պատրաստ է գործակցել ԱԱԾ և իրավապահների հետ

19:20 21.02.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա իրենք պատրաստ են համագործակցելու Ազգային անվտանգության ծառայության […]

̰
Սպառնալիքների մակարդակը երբեմն բարձրանում, երբեմն իջնում է, բայց դրանք միշտ կան. Արթուր Վանեցյան

17:05 21.02.2019

«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները: Հիշեցնենք, որ այս մասին Արթուր […]

̰
Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու պահը չի հասունացել. Արթուր Վանեցյան

16:45 21.02.2019

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացքին: Նշել է, որ դրանք շարունակվում են. «Չեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայում էլ են կատարվում, ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա` կաշառք վերցնելու պահին, սննդի վերահսկողության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, դրանք նոր դեպքեր […]

̰
Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ. Արթուր Վանեցյան

15:59 21.02.2019

«Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, պարոն Քոչարյանը կարող է դատի տալ, դատարանը կորոշի՝ մեղավո՞ր ենք, թե՞ ոչ: Քաղաքական հետապնդման խնդիր չկա, հաղորդագրությունը տեսել եք, օբյեկտիվ ներկայացրել ենք, մենք չէինք ուզում հաղորդագրություն տարածել, իրենք տարածեցին: Ես շատ կարճ պարզաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկան, ու մենք ստիպված էինք ուղղակի արձագանքել»,-այսօր […]

̰
3 զինհաշմանդամ ծառայության կանցնի ԱԱԾ-ում

13:50 08.02.2019

Վիրավորված 3 զինծառայող ծառայության կանցնի ԱԱԾ-ում: Այս մասին  տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով: Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների` 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը:

̰
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին

17:22 07.02.2019

Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության հաջորդ նիստի օրակարգում կլինի. Զոհրաբ Իգիթյան

16:52 04.02.2019

Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]

̰
ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր Ղարամյան

18:23 02.02.2019

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան: «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների […]

̰
Արթուր Վանեցյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

01:07 02.02.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական […]

̰
«Երևան» հիմնադրամից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամ. Արթուր Վանեցյան

16:23 01.02.2019

«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ […]

̰
Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է. Վանեցյան

15:51 01.02.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Կառավարության կառուցվածքի փոփոխություններին», որոնց արդյունքում հնարավոր է` ԱԱԾ-ն դառնա նախարարություն և հաշվետու լինի ԱԺ-ին: «Մեկ անգամ ասել եմ, որ ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման. եթե կլինի քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ես ուզում […]

̰
Արթուր Վանեցյանը կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից

15:17 01.02.2019

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ […]

̰
ԱԱԾ նոր համազգեստը պետք է լինի հարմարավետ և աչքի համար հաճելի. Արթուր Վանեցյան

15:02 01.02.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է: «Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: […]

̰
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան

14:20 01.02.2019

ԱԱԾ-ն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը` հավելելով. «Այս դեպքում` լավ իմաստով»: Ավելի ուշ Դանիելյանը նոր լուսանկարներ հրապարակեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցից` նշելով. «Պարզապես եկել էր, Զինվորների հետ ընդմիջում աներ…»: Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսեց տպավորություններից. «Խոսքեր չեմ գտնում ասելու, մենք տեղեկացված […]

̰
ԱԱԾ-ում բոլորը կունենան անվանական բաճկոններ․ «Հրապարակ»

08:53 31.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։ Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը և «ԱԱԾ»։ Երեկ մենք […]

̰
Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը

12:52 30.01.2019

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ […]

̰
Ճիշտն ասած` տեղյակ էլ չէի պարգևատրումների մասին. Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ ԱԱԾ-ում պարգևներ չեն հանձնվել

17:18 28.01.2019

Այսօր՝ նախագահական նստավայրում կայացած հյուրընկալության ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից, թե արդյո՞ք պարգևատրումներ կատարվել են ԱԱԾ համակարգում։ «Պարգևատրումներ չենք տվել, ես, ճիշտն ասած, տեղյակ էլ չէի տենց պարգևատրումների մասին: Մամուլից եմ տեղեկացել, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»,- ասել է Վանեցյանը:  

̰
Որ րոպեին բանակի զարգացումը կանգնեց, մենք շատ վատ հետևանքներ կունենանք. Վանեցյան

17:15 28.01.2019

«Քանի դեռ մենք ունենք հզոր և ուժեղ բանակ, մեր երկիրը և ժողովուրդը կարող են հանգիստ ապրել, քնել և արարել»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանը նաև ասել է, որ ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել։ «Իհարկե, մարտահրավերներ կան, ՀՀ-ի ողջ պաշտպանական համակարգն […]

̰
Արթուր Վանեցյանը միացել է սոցցանցերում ծառայության տարիների լուսանկարներ հրապարակելու ֆլեշմոբին

13:49 28.01.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ծառայության շրջանից: «Այսօր պարոն Վանեցյանի մոտ հերթական քննարկմանն էինք, բնականաբար ֆուտբոլային քննարկումներից առաջ շնորհավորեցինք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ, ես էլ տեղեկացրի, որ սոցցանցերում ֆլեշմոբ է, ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում, պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի […]

̰
Արթուր Վանեցյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը

12:00 24.01.2019

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա […]

̰
Արթուր Վանեցյանի քենակալը դեռևս չի նշանակվել․ «Հրապարակ»

08:27 22.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։ Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի […]

̰
Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակավ հերքել զրպարտությունը

15:07 21.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի  21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն […]

̰
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը. Armtimes.com

11:48 12.01.2019

Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի […]

̰
Նման բան տեղի չի ունեցել, որ ՀՀ-ից երեխա որդեգրեն և օրգանների համար օգտագործեն. Վանեցյանը՝ Միրզոյանի բարձրացրած խնդրի մասին

13:01 10.01.2019

Կառավարության նիստի ժամանակ Արարատ Միրզոյանն անդրադարձել է որդեգրման գործընթացին և նշել, որ որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր կան, երբեմն էլ՝ հանցագործության կասկածներ: «Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ: Իմ գործունեության վերջին մի քանի ամսվա ընթացքում համառորեն փորձել եմ կծիկը քանդել, շարունակաբար զգացողություն եմ ունեցել, որ ինչ-որ բան այն չէ, բայց այդպես էլ վերջնարդյունք չեմ կարողացել գրանցել: […]

̰
ՊԵԿ-ը հերքում է Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունները

10:46 09.01.2019

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: ՊԵԿ-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը […]

̰
6 մլրդ 504 մլն դրամ վերադարձվեց պետությանը․ Արեն Մկրտչյան

23:59 28.12.2018

6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակաատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր […]

̰
Արթուր Վանեցյանն այցելել է Արցախ

16:56 24.12.2018

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: Այցի շրջանակում Արթուր Վանեցյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արթուր Վանեցյանին

17:12 22.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
BACK_TO_TOP