22:27 31.05.2019
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է դատավորների հայտարարության բովանդակության մասին: Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ հայտարարությունում ուղիղ տեքստով չի նշվում դատարանների շրջափակման վերաբերյալ դատավորների վերաբերմունքի մասին, Ստեփան Միքայելյանը հայտարարել է, որ ի տարբերություն քաղաքական կամ հասարակական […]
13:22 23.05.2019
Լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ԱԺ այցելած ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից` արդյոք վեթինգն արդյունավետ գործի՞ք է լինելու: «Վեթինգ» կոչված այդ օտարալեզու հասկացության բովանդակությունն է նախ պետք հասկանալ: Ի՞նչ է նշանակում դա, այսինքն՝ ի՞նչ ծավալով: Տեսեք, այն ժամանակ խոսք գնաց անցումային արդարադատության մասին: Սկզբնական շրջանում դա մասնագիտական համայնքների կողմից քննադատաբար ընդունվեց, նույնը վեթինգը: Մինչև չհասկանանք` դա […]
17:31 21.05.2019
Այն որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` խոսելով վարչապետի՝ վեթինգ կիրառելու հայտարարության մասին: «Վեթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվելու է աշխարհում: Այս պահին […]
22:21 20.05.2019
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ: «Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական […]
15:51 10.04.2019
«Դուք այդ խանգարողներին տեսնում եք սուբյեկտիվ դաշտում, ես տեսնում եմ հանգամանքների մեջ»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ-ի գործունեության տարեկան ամփոփումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը` ի պատասխան լրագրողների հարցին, թե ում նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում ասաց, որ կարող են լինել դատական համակարգի բարեփոխմանը խանգարողներ: Խանգարող հանգամանքներ կարող են […]
13:04 29.11.2018
Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը: Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագործելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները: «Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, […]
19:30 18.08.2018
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմը հակիրճ տեղեկատվական տեղեկանք է պատրաստել անցումային արդարադատության վերաբերյալ. Հասկացությունը և ընդհանուր նկարագիրը. Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և […]
09:53 20.02.2018
«2017թ.-ի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը ունեցել է 6 գերակա ուղղություն, իրականացրել 18 միջոցառում: Կարևոր եմ համարում մի շարք օրենքների ընդունումը, որը բխում էր նոր սահմանադրության պահանջներից: 6 սահմանադրական օրենք ԱԺ-ի կողմից արդեն ընդունվել է, մեկը դեռ քննարկման փուլում է», – այսօր՝ փետրվարի 20-ին, ամփոփելով 2017թ.-ի աշխատանքները, ասել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
11:56 28.11.2017
Ամփոփվել է «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել էին դեռևս 2016 թվականի փետրվարին: Արդարադատության մոնիթորինգը ներառել է հետևյալ հիմնական ոլորտները՝ անկախություն և հաշվետվողականություն, հավասարություն, մրցակցություն և արդար դատաքննության այլ սկզբունքներ, արդարադատության ծառայությունների արդյունավետություն և այլն: Մոնիթորինգի առաջին բաղադրիչը կազմել է հանրային կարծիքի ուսումնասիրությունը ողջ հանրապետության տարածքում: Դրա արդյունքում վեր են հանվել արդարադատության վերաբերյալ հանրային վերաբերմունքը, վստահության մակարդակն ու ակնկալիքները: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ծրագրի փակման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա ընդգծել է, որ հանրային ընկալումը շատ կարևոր է արդարադատության համակարգի խդիրները գնահատելու համար.
«Ոչ թե օտարերկրյա աջակիցները, հասարակական կազմակերպությունները կամ մամուլը, այլ հանրությունն է, որ վերջնական գնահատականն է տալիս և դատողություն է ներկայացնում, թե դատաիրավական համակարգի բարեփոխումները տալի՞ս են իրենց արդյունքը թե ոչ: Մարդիկ խիստ էմոցիոնալ են, երբ կարծիք են հայտնում դատաիրավական համակարգի մասին և հատվածային, դրվագային են ներկայացնում, դատողություն են անում մեկ առանձնացված դեպքի վերաբերյալ և ավելի քննադատական են, քան կառավարության այլ ոլորտների վերաբերյալ»,- ասել է դեսպանը: