16:19 26.09.2018
«Արիան-5» անունը կրող հրթիռը սկսել է իր 100-րդ տիեզերական առաքելությունը: Այն մեկնարկել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու քաղաքից և իր հետ ուղեծիր է տարել հեռահաղորդակցության 2 արբանյակ: 55մ երկարություն ունեցող «Արիան-5» հրթիռը տանում է «Horizons 3e» և ադրբեջանական «Azerspace 2/Intelsat 38» արբանյակները: Ի դեպ, «Azerspace 2»-ն Ադրբեջանի երկրորդ հեռահաղորդակցական արբանյակն է: Նախատեսված է, որ այդ արբանյակները […]
11:21 10.11.2017
Չինաստանը հայտարարել է, որ այլևս չի վերահսկում իր արհեստական արբանյակներից մեկը, և այն 2018-ի սկզբներին ընկնելու է Երկրի մակերևույթին։ Գիտնականները հաշվել են, թե երկրագնդի որ հատվածում տեղականորեն կարող է ընկնել արբանյակը, և այդ տարածքի մեջ մտնում է նաև Հայաստանը։
Հաշվի առնելով ընկնելու հավանական վայրերի քանակն ու դրանց համեմատությամբ Հայաստանի տարածքի փոքրությունը՝ հավանականությունը խիստ փոքր է, որ 8,5 տոննա զանգվածով արբանյակը կընկնի հենց Հայաստանի վրա։ Բայց այդ հավանականությունը կա։
Երկրի մթնոլորտ մտնելիս արբանյակն ամենայն հավանականությամբ ջախջախվելու է և բաժանվելու է մասերի։ Այդ մասերի մեծ մասն էլ այրվելու է մթնոլորտում։ Սակայն կա հավանականություն, որ բեկորների մի մասը կարող է հասնել Երկրի մակերևույթին։
Սակայն տիեզերքում գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրերը պնդում են, որ եթե արբանյակի որևէ բեկոր ընկնի ու վնասի որևէ օբյեկտ կամ սեփականությունը, արբանյակի «տերը» պատասխանատու է այդ վնասի փոխհատուցման համար։ Այնպես որ եթե արբանյակի բեկորներից մեկն ընկնի ձեր մեքենայի տանիքին (մեքենայից դժվար թե բան մնա), անհոգ եղեք, Չինաստանի կառավարությունը կփոխհատուցի ձեր մեքենայի վնասը։