22:27 19.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո, պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, հայտնել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, քննարկում է եղել: Այո, […]
19:49 19.12.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին ինքը՝ Նազարյանը քիչ առաջ ասել է լրագրողների հետ զրույցում։
23:52 09.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի հետ կապված խոսակցություններին: «Այստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չէ և ոչ էլ բարձր է: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն […]
10:34 05.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ ևս դատական հայց ներկայացնել, քանի […]
17:35 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պատվիրակության ղեկավար պարոն Զլատկո Վույովիչը նախ արձանագրել է, որ նախկինում ENEMO-ի դիտորդական հայտը մերժվել էր ՀՀ կողմից, և ողջունել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ […]
12:27 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ բացատրություններ եմ պահանջելու Նազարբաևից, Լուկաշենկոյից, Բակո Սահակյանից տարբեր պատճառներով: Հարցին՝ որպես դիվանագետ ինչպե՞ս եք դա գնահատում, «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, թե համարժեք: «Նախ՝ եկեք Բակո Սահակյանին Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ մի շարքում չնշենք, որովհետև Բակո Սահակյանը եղբայրական Արցախի նախագահն է, այսինքն՝ լրիվ այլ կոնտեքստներ […]
22:24 01.12.2018
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը․ «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ […]
12:17 01.12.2018
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը: «Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ […]
11:52 01.12.2018
Հայաստանն ինժեներական քաղաք կունենա: Այսօր նախագծի հիմնարկեքի արարողությունն է տեղի ունեցել: Ինժեներական քաղաքը գտնվելու է մայրաքաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում: Ի դեպ, մինչև նախագծի մեկնարկը Ինժեներական քաղաքի տարածքում արդեն մի շարք ընկերություններ են գործում, որոնց արտադրանքի շուկան ոչ միայն Հայաստանն է, այլև արտերկիրը: Նախագծի մեկնարկին ներկա է եղել փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, կապի, տրանսպորտի և […]
13:47 28.11.2018
Հայաստանի իրավապահ մարմինները ենթակա են իշխանությանը, և բնական է, որ պետք է կատարեն իշխանության պահանջները։ Այլ հարց են քաղաքական պատվերները, որպիսիք չկան։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Արարատ Միրզոյանը։ «Մեր իշխանության օրոք վստահաբար որևէ քաղաքական պատվեր չի իջեցվում, և այդ մարմիններն էլ չեն կատարում որևէ քաղաքական պատվեր։ […]
13:46 28.11.2018
«Չի՞ ամաչում Դավիթ Շահնազարյանը։ Մարդ, որը շարունակաբար, տարիներ շարունակ քարոզել է Ղարաբաղը հանձնելու գնով չգիտեմ ինչեր Հայաստանի երևակայական ինչ-որ զարգացումների համար, և հիմա էդ մարդը Սասուն Միքայելյանին, ում մարմնի մեջ նրա քաշի չափ բեկորներ կան պատերազմից մնացած, ասում է՝ Սասուն Միքայելյանը ուզում է Ղարաբաղը հանձնե՞լ, և դա մեր գի՞ծն է, որ տենց կաթիլ-կաթիլ փորձում ենք […]
13:10 28.11.2018
«Ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, շտաբի և հարակից, փոխկապակցված անձանց, ինստիտուտների հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում»,- ՀՀԿ երեկվա հայտարարության մասին այսօր ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Հանրապետական կուսակցության հայտարարությունը վերաբերում էր նախընտրական փուլում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին։ ՀՀԿ շտաբի հայտարարության համաձայն՝ այդ հայտարարություններն անցնում են բոլոր ընդունելի սահմանները։ Այդ հարցով […]
12:50 28.11.2018
«Խոսել ենք, այո՛, խոսել ենք։ Խնդրին առնչվող բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք։ Բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»,- լրագրողների հետ այսօրվա զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկում Բելառուսի նախագահի հետ զրույցը ՀԱՊԿ քարտուղարի նշանակման թեմայով։ Միրզոյանը համարում է, որ սա ոչ թե հակասություն է, այլ խնդիր, և դա նորմալ է։ […]
12:54 26.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ վարչապետի որոշմամբ փոխարինելու է նրան իր արձակուրդի ընթացքում։ «Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Արարատ Միրզոյանը:
13:22 22.11.2018
Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի առաջարկ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից: Աշոտյանն առաջարկել է, […]
10:58 20.11.2018
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելիներս, հարգելիներս, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ […]
11:23 16.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմի նահատակ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան կապակցությամբ. «Հերոս բառը աջուձախ մի շռայլեք, հերոսները հատուկենտ են։ Ծնունդդ շնորհավոր, հերոս։ Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Էս դիրքը հանձնողի…»:
16:23 14.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին անդրադարձավ պետական կառավարման համակարգին, ապա հիշեցրեց՝ այդ մասին բազմիցս խոսել է թե՛ ինքը, թե՛ վարչապետը: «Կա զուգահեռ համակարգ կոչվածը՝ ՊՈԱԿ-ների, հիմնադրամների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր ու ռեսուրսներ են, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունն անի: Պետք է վերանայել, վերաիմաստավորել բոլորի գործունեությունը, […]
16:40 13.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ առաջիկա ընտրությունները լինելու են ամենից ոչ քաղաքականն ու ամենից գաղափարազուրկը։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հակառակն է կարծում։ «Կարծում եմ՝ սա մեր երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ամենաքաղաքականներից մեկն է, եթե ոչ ամենաքաղաքականը»,- հայտնեց Արարատ Միրզոյանը։ Ինչ վերաբերում Հանրապետական կուսակցության […]
15:56 13.11.2018
«Չգիտեմ՝ ինչ է սպասվում, դեկտեմբերի 6-ին կերևա»․ Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս Արարատ Միրզոյանը այսպես բնորոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ համաձայն չէ ՀՀԿ այն որակումի հետ, ըստ որի՝ եթե ՀԱՊԿ քարտուղարը Հայաստանից չլինի, ապա դա Փաշինյանի կառավարության հերթական ձախողումը կլինի։ «Մենք համոզված ենք, որ այո՛, հիմա […]
14:17 13.11.2018
«Էդ արդեն քաղաքացիները պիտի որոշեն։ Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է ընդհանրապես քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- այս խոսքերով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի միջանցքում այսօր պատասխանեց այն հարցին, թե Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողով անցնելու շանս ունի՞, թե՞ ոչ։ Միրզոյանը համարում է, որ Հանրապետական կուսակցությունը սթափ չի գնահատում իրականությունը, երբ տարիներ շարունակ իշխանություն լինելուց հետո […]
14:10 13.11.2018
«Մինչև հեղափոխությունը Հայաստանում կար միջնադարյան դասական տիպի ֆեոդալական համակարգ․ կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին, և իրենք իրենց ընկալումներով մտածում էին, որ էդ մնացած բոլորը ստեղծված են, որպեսզի ապահովեն իրենց և ծառայեն իրենց և ապահովեն իրենց եկամուտները և իրենց իշխանությունը»,- Հանրապետական կուսակցության նախընտրական գործունեությանն այսօր այս խոսքերով արձագանքեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Պաշտոնյան […]
14:04 13.11.2018
Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ներառված ձևակերպումները իրենց թերացումների մասին չափազանց մեղմ են։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա պնդեց, որ Հանրապետականը ժողովրդի հետ չի եղել, նրանից իշխանություն չի ստացել, որ հետո էլ հեռանա ժողովրդից։ «Դա թերացում չէր, դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր․ ընտրություն կեղծելը […]
21:13 02.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ: Նեղ կազմով նիստի իր ելույթում Միրզոյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում […]
19:07 02.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայևի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և […]
18:59 31.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևան են այցելել՝ մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, տեղեկացնում են […]
17:49 27.10.2018
«Այնպես է ստացվում, որ Վիգեն Սարգսյանի և իմ գնահատականները բոլորովին չեն համընկնում: Վիգեն Սարգսյանի ձևակերպուները ինձ համար հիմնավոր չեն հնչում և ես կարող եմ հակառակ պնդումն անել: Այնպիսի լավ արտաքին քաղաքական իրավիճակում, որպիսին Հայաստանն է հիմա, և այնպիսի հաջողված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը հիմա է իրականացվում Հայաստանի Հանրապետության կողմից, երբևէ չի եղել»,- Վիգեն Սարգսյանի քննադատական […]
14:39 27.10.2018
«Եկեք սկզբունքները քննարկենք և ոչ թե անձերը: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը պետք է լինի հեղափոխության ցուցակ և քաղաքական սերնդափոխության հնարավորություն պետք է ընձեռի, բայց պետք է լինեն քաղաքական մարդիկ: Պետք է լինեն նաև դեմքեր, որոնք հայտնի են հասարակությանը իրենց փորձով ու գիտելիքներով ու դրա հետ մեկտեղ, չունենան պախարակված հեղինակություն»,- այս մասին […]
13:50 27.10.2018
«Արտահերթ ընտրություններ, միևնույն է, լինելու են, եթե հիմա վարչապետ չընտրվի և լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որը այդ պահին կգործի: Եթե չընդունեն նոր ԸՕ-ն, ապա կանցկացվի հնով»,- ԸՕ փոփոխություններին անդրադառնալով՝ այսօր ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ պատգամավորների մոտ կգա այն գիտակցումը, որ պետք չէ երկիրն այլևս տանել […]
21:47 22.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԸՕ-ի փոփոխությունների նախագծին․ «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։ Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ […]