TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ղազախստանի նոր դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

17:21 30.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները խարսխված են բարեկամության ու փոխվստահության ամուր հիմքերի վրա: Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը` Արարատ Միրզոյանն այս հարցում նշել է, որ մեծ է անձամբ դեսպանի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

17:54 29.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նա անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին: Շնորհակալություն հայտնելով հյուրին […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

17:27 29.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարևորելով դեսպանի դերակատարությունը: Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական […]

̰
Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք. Արարատ Միրզոյանի շնորհավորանքը

12:47 28.01.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

21:33 25.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր մարմնի ղեկավար ընտրվելու առթիվ` Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները` որպես ժողովրդի ընտրյալներ, արգասաբեր գործունեությամբ իրենց նպաստը կբերեն պետականության ամրապնդմանը, երկրի հետագա […]

̰
ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ․ Արարատ Միրզոյան

21:13 24.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ այսուհետ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։ Հետայսու ԱԺ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

17:00 24.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու […]

̰
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել և շնորհավորել է Արարատ Միրզոյանին

16:57 23.01.2019

Հունվարի 23-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է և շնորհավորել Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Դեսպանը հույս է հայտնել, որ Ազգային ժողովն առանցքային դերակատարություն կունենա Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման գործում և վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը՝ քաջալերելով օրենսդիր մարմնին հստակեցնել այն ոլորտները, որոնք ԵՄ օժանդակության կարիքն ունեն: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2077431375644114?__xts__[0]=68.ARCZbDHhhaYsWzmAlBDEjLMP7l4e6Goy4JJmGzICYGS_u527iLKjBFYnz3WcJXc5i-QskKbnsf-CbeFyb84D8DSjDvVzykT_v6tRK6jaiQe14UFx0X8MG598jWMJsq_sHaXu9fPa7xUx4aPDfkxmxnElxyknTG6wiIyDAv4ZHY58avTC6epbIpTtRo7UJeJmTDUZZWPVxm0I848zrwQ7L9KXasERXFsvSvCif4i4TpiNAEPS2HbpuSsn1fnr6zNPJYSN9nrG0QsqxhIu7fREbm8Vv3_k-81c1B1fjn9nNVoZaU4Ggo4PauvIHDFQ6Cs2SKoC30AC9qfFirmitSc4HzgBdA&__tn__=-R

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

20:40 22.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժևորել է երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարևորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությունը […]

̰
Ինչ-որ նախարարությունում ինչ-որ մարդիկ պիտի գան, սուրճ խմեն, գործ չանե՞ն, սա՞ է ճանապարհը. Միրզոյանը` կրճատումների մասին

17:03 18.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` օրակարգում պետական գերատեսչությունների աշխատակիցների կրճատման հարց դրված չէ: «Ուզում եմ սա մեկընդմիշտ ֆիքսենք, դրված է կառավարման համակարգն ավելի արդյունավետ, էֆեկտիվ, օպտիմալ դարձնելու հարցը: Կլինի կառույց, որ նոր պիտի ստեղծվի, կառույց, որը կարող է` պետք է ավելացնել աշխատակիցների քանակը, կլինի կառույց, որտեղ պետք է կտրուկ նվազեցնել: […]

̰
Արարատ Միրզոյանը հավանական համարեց, որ «Կառավարության կառուցվածքի վերաբերյալ» նախագիծը ներկայացվի ԱԺ առաջին նստաշրջանում

14:57 18.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում քննարկման առարկա դարձած խնդրին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊԵԿ-ը պիտի նախարարություններ դառնան, լինեն նաև խորհրդարանի վերահսկողության տակ: Միրզոյանը հարցադրումը երեք բաղադրիչների բաժանեց: Նա նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ իսկապես թափանցիկ է գործում ու հրապարակային, ու երբ ասում են, որ հարցը քննարկումների […]

̰
Թիվ մեկ մարտահրավերը հաղթահարել ենք, անելիքների երկրորդ փուլը պիտի վերաբերի տնտեսությանը. Արարատ Միրզոյան

14:22 18.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ նոր իշխանություններին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տված գնահատականները ոչ իրատեսական է համարում: Հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց` ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե որ քաղաքական ուժը կլինի հաջորդ իշխանությունը: «Չի բացառվում, որ դա լինենք նորից մենք, չի բացառվում նաև, որ դա չլինենք մենք, բայց վաղաժամ է նման գնահատականներ տալը»,- […]

̰
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

16:55 17.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի […]

̰
Ազգային փոքրամասնությունների հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ. Արարատ Միրզոյան

13:55 16.01.2019

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը, հունվարի 16-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար մշտապես պայմաններ են ստեղծվել` պահպանելու իրենց լեզուն, մշակույթը և այլն, իրենք այսօր ունեն ռադիոհաղորդումներ, սովորում են իրենց լեզուներով, ունեն ազգային թերթեր, որ հրատարակվում են, ֆինանսավորվում են կառավարության կողմից, թեպետ չնչին է այդ ֆինանսավորումը: Նա շնորհակալություն […]

̰
Հանձնաժողովի նախագահի թեկնածուն տեղեկություն չունի երեխաների օրգանների վաճառքի մասին, որի մասին ահազանգել էր Միրզոյանը

17:27 15.01.2019

Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ելույթից հետո ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրան խորհուրդ տվեց նախապես քննարկել իր գործընկերների հետ այն հարցերը, որոնց անդրադառնում է։ Ապա Թանդիլյանը հարցրեց՝ Զեյնալյանը տեղյա՞կ է Հայաստանում երեխանի օրգանների վաճառքից, ինչի մասին կառավարության նիստերից մեկի ընթացքում ասել էր այն ժամանակվա փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Զեյնալյանը […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը չի կարող լինել որևէ մեկի «սիրելին»․ Թանդիլյանի պատասխանը Արարատ Միրզոյանին

12:00 15.01.2019

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը որոշել է ԱԺ ընդդիմադիր նախագահի պաշտոնում չաջակցել ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին, որպեսզի չստացվի, թե իրենք «սիրելի» կամ «գրպանային» ընդդիմություն են ստեղծում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այս դիտարկման վերաբերյալ լրագրողները այսօր հարց ուղղեցին ԼՀԿ-ին ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանին։ Նա ասաց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե […]

̰
Կարևորագույն հանձնաժողովներից մեկը համաձայնել ենք զիջել մեր գործընկերներին. Արարատ Միրզոյան

11:16 15.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ փոխխոսնակների ընտրությունից առաջ ելույթ ունենալով՝ նշեց, որ եթե ինքն ընտրեր երկու թեկնածուների միջև այլ հավասար պայմաններում, նախապատվություն կտար կին թեկնածուին, իսկ եթե ստիպված լիներ ընտրել երկու ուժերի միջև, չէր ընտրի ոչ մեկին, որովհետև քաղաքական ուժի իր ընտրությունը վաղուց արել է: Միրզոյանն ասաց, որ ինքն այս ընտրություններին մոտենում է այլ տրամաբանությամբ, նշեց` […]

̰
Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը

18:51 14.01.2019

Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ […]

̰
Արարատ Միրզոյանը «խախտեց» կանոնակարգը

15:39 14.01.2019

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ հունվարի 14-ի նիստում, երբ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվեց Լենա Նազարյանի թեկնածությունը, խախտեց կանոնակարգը: Առանց թեկնածուին ձայն տալու, Միրզոյանը պատգամավորներին առաջարկեց հերթագրվել նրան հարց տալու համար: Հասկանալով, որ սխալվել է՝ Միրզոյանը կատակեց. «Առաջին իսկ հնարավորության դեպքում խախտեցի կանոնակարգը»:

̰
Մեքենան չեմ փոխելու, իսկ սենյակի վերանորոգման մասով դեռ պետք է նայենք․ Միրզոյան

15:29 14.01.2019

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո Արարատ Միրզոյանը նոր ծառայողական մեքենա չի գնել, և պատրաստվում է երթևեկել մինչ այս իրեն ծառայած մեքենայով։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ նախագահի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովում իր աշխատասենյակի նորոգմանը, Միրզոյանն ասաց․ «Սենյակի վերանորոգման մասով պետք է մի հատ նայենք, ճիշտն ասած, որովհետև […]

̰
Իսկ ես նախկինում ասել եմ, որ ԱԱԾ-ն պետք է վարչապետի ենթակայությունից դուրս գա՞․ Միրզոյան

15:27 14.01.2019

Ազգային ժողովի նախագահի քվեարկության ընթացքում լրագրողները միակ թեկնածու (այժմ արդեն ընտրված նախագահ) Արարատ Միրզոյանին հարցրին՝ երբ նախկինում ընդդիմադիր պատգամավոր էր ու դեմ էր սուպերվարչապետական համակարգին, ասում էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից, ինչո՞ւ է հիմա պնդում, որ ԱԱԾ-ն պետք է մնա, իսկ ոստիկանության հարցը քննարկման ենթակա է։ «Իսկ ես նախկինում, […]

̰
Եթե ազատ քվեարկենք, կարող է ստացվել, որ «Իմ քայլը» ձևավորում է «գրպանային» ընդդիմություն․ Միրզոյան

15:15 14.01.2019

Էդմոն Մարուքյանը ընտրապայքարի ժամանակ հայտարարում էր, որ այս ընտրություններին ժողովուրդը ընտրելու է ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն, և ժողովուրդը հիմա ընտրել է ընդդիմություն, և հենց այն համամասնությամբ, որ կա։ Այս մասին այսօր ԱԺ նախագահի ընտրության ընթացքում հայտնեց միակ թեկնածու Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է «Իմ քայլը» խմբակցությունը որոշել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում […]

̰
Չեմ ուզում անձնավորել այս հարցը․ Միրզոյանը՝ Ծառուկյանին ԱԺ նիստերին բերելու մասին

15:12 14.01.2019

ԱԺ նախագահի միակ թեկնածու Արարատ Միրզոյանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր պատգամավորների բացակայությանը, և թե կկարողանա՞ Արարատ Միրզոյանն ամենաշատը բացակայող Գագիկ Ծառուկյանին բերել խորհրդարանի նիստերին։ «Ես չեմ ուզում անձնավորել էս հարցադրումը։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները… Տեսեք, պատգամավորները հո իմ աշխատողները չեն, չէ՞, սա բոլորովին տարբեր հիմնարկ […]

̰
Պաշտոնավարմանս ընթացքում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը. Արարատ Միրզոյան

15:09 14.01.2019

«Հարգելի՛ գործընկերներ շնորհակալ եմ վստահության այսպիսի բարձր քվեի համար, այսպիսի քվեն իսկապես, անկեղծորեն չափազանց պարտավորեցնող է, և պաշտոնավարմանս ընթացքում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը: Ինչպիսին եմ լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, քիչ առաջ հնարավորություն եմ ունեցել ասել ելույթիս ընթացքում»,- ասել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը ելույթից հետո մոտեցել է […]

̰
Արարատ Միրզոյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ

14:51 14.01.2019

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները ներկայացնող հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ 132 քվեաթերթիկներից 131-ը կողմ է եղել Արարատ Միրզոյանին, մեկը՝ անվավեր։ Արարատ Միրզոյանը միակ թեկնածուն էր։

̰
Լավագույն ջանքերս գործադրելու եմ, որ լինեմ ոչ միայն մեր խմբակցության, այլև ԱԺ բոլոր պատգամավորների նախագահը․ Միրզոյան

14:51 14.01.2019

Արարատ Միրզոյանը հասկանում է, որ Ազգային ժողովի նախագահի դերը բարդ է լինելու, հատկապես այն պայմաններում, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70 տոկոսից ավելի քվե, իսկ ինքը՝ Միրզոյանը, այդ ուժի համահիմնադիրներից է։ Այս մասին ԱԺ նախագահի թեկնածուն քվեարկելուց հետո հայտնեց լրագրողների հարցին ի պատասխան։ «Բայց իմ լավագույն ջանքերը գործադրելու եմ, որ լինեմ ոչ միայն մեր […]

̰
«Լուսավոր Հայաստանն» ԱԺ նախագահի պաշտոնում քվեարկելու է Միրզոյանի օգտին․ Մարուքյան

13:52 14.01.2019

Ազգային ժողովի նախագահը պետք է վեր լինի կուսակցական պատկանելիությունից և լինի կառույցի ղեկավարը, ոչ թե իր խմբակցության անդամը։ Խորհրդարանի նոր ղեկավարի նշանակման հարցը քննարկելիս այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանին ճանաչում է վաղուց, գուցե ճանաչում է ավելի […]

̰
«Իմ քայլը» դաշինքի համար պատիվ է ունենալ Միրզոյանի նման ԱԺ նախագահի թեկնածու․ Հայրապետյան

13:31 14.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո Արարատ Միրզոյանն արդեն մի քանի ելույթ է լսել կուսակիցների կողմից, որոնք գովաբանում են նրան, ներկայացնում արժանիքները։ Սփյուռքի նախկին նախարար, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նույնպես ելույթ ունեցավ ու նշեց Միրզոյանի բնավորության այն գծերը, որոնք օգնելու են ԱԺ նախագահի պաշտոնից բխող գործառույթներն իրականացնելիս։ Հայրապետյանը նշեց, որ Միրզոյանին […]

̰
Անհարգելի բացակայությունների հարցում փոխզիջում չեմ տեսնում․ Միրզոյան

13:18 14.01.2019

Որպեսզի Հայաստանի խորհրդարանին դրսում լուրջ վերաբերվեն, դրան պետք է լուրջ վերաբերվեն նաև ներսում՝ իրենք՝ պատգամավորները, և անհարկի բացակայություններով չխոչընդոտեն ապագա խորհրդարանի աշխատանքին։ Այս մասին Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ԱԺ նախագհի թեկնածու Արարատ Միրզոյանը։ Մարուքյանը հարցը վերաբերում էր նրան, որ նախկինում խորհրդարանականները հաճախ բացակայել են, ու դա համարվել է հարգելի բացակա, թեև հարգելի կարելի […]

̰
Լենա Նազարյանը կոչ է անում քվեարկել Միրզոյանի օգտին և օգնել նրան

13:16 14.01.2019

Ազգային ժողովի նախագահը պետք է լինի այս կառույցի ինքնուրույնության ու ինքնավարության պաշտպանը, նա պետք է լինի բոլոր պատգամավորների նախագահը և նույնիսկ իր մրցակից ուժերի պատգամավորների համար պետք է հասանելի դարձնի ԱԺ հնարավորությունները։ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությանն աջակցելիս խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց նրա կուսակից Լենա Նազարյանը։ Նրա խոսքերով՝ Արարատ Միրզոյանի քաղաքական դիրքորոշումները հայտնի […]

̰
BACK_TO_TOP