TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՌԴ Դաշնային խորհրդում

13:25 25.02.2019

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառման։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 16։30-ին, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Եռօրյա այցի ընթացքում Դաշնային խորհրդում անցկացվող ևս մեկ միջոցառման հայկական պատվիրակությունը կմասնակցի այցի վերջին օրը՝ փետրվարի 27-ին։ […]

̰
«Բարի ճանապարհ to Moscow»․ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

08:49 25.02.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

19:07 22.02.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպան Յոհաննես Դաումային

15:12 22.02.2019

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

16:55 21.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր […]

̰
Դիմել եմ Արարատ Միրզոյանին և առաջարկել ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու նպատակով. Մարուքյան

18:22 20.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար: «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու, մեր առաքելության […]

̰
Արարատ Միրզոյանն ու Էդմոն Մարուքյանը Թումանյան են կարդում

10:49 20.02.2019

Երեկոյան Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում ցուցադրվել է «Անուշ» մոնոօպերան: Ներկա էին պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարդացել են իրենց սիրելի տողերը Թումանյանից և շեշտել, որ դրանք այսօր էլ արդիական են:  

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

15:12 19.02.2019

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու […]

̰
Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգին վերադառնալուն

15:04 19.02.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մեկ տարվա ընթացքում  սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին: Արարատ Միրզոյանի խոսքերով՝ ամեն ինչ պետք է անել խորհրդարանական համակարգի կայացման համար: Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ էր տեղեկացրել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, սահմանադրական փոփոխություններն իրենց […]

̰
Արարատ Միրզոյանը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը

16:14 18.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը: Արժևորելով խորհրդարանական դիվանագիտության […]

̰
Արարատ Միրզոյանն և Լեոնիդ Կալաշնիկովն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում

21:10 15.02.2019

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու […]

̰
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանը վերաբերող հարցեր

18:50 15.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով […]

̰
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

15:30 15.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ և բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն […]

̰
«Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը

13:26 14.02.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ […]

̰
Չափազանց օգտակար քննարկումներ ունեցանք Արարատ Միրզոյանի հետ. Աշոտ Ղուլյան

14:24 12.02.2019

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը: «Այս օրերին չափազանց օգտակար քննարկումներ ունեցանք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ձգտելու ենք ոչ միայն պահել նախկինում խորհրդարանների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, այլև հնարավորություններ ստեղծել նոր գաղափարների ու առաջարկների համար: […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ ու ճեպազրույց ունեցել լրագրողների հետ

20:32 09.02.2019

Երեկ աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է Ստեփանակերտ: Հանդիպումների հիմնական մասն այսօր է կայացել, մեծ մասամբ՝ Խորհրդարանում: Այցի արդյունքների մասին Արարատ Միրզոյանը խոսել է Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Արցախում: Ժամանել […]

̰
Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին

16:56 09.02.2019

Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից,  Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցությունը […]

̰
ԱՀ Ազգային ժողովի հետ կձևավորենք համագործակցության հանձնաժողով. Արարատ Միրզոյան

14:52 09.02.2019

«ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանականների հետ հանդիպմանը ունեցանք բավականին անկեղծ և հետաքրքիր զրույց ամենատարբեր հարցերի վերաբերյալ»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամենաինտենսիվ կերպով շարունակելու հարաբերությունները: «Շուտով կձևավորվի ԱՀ Ազգային ժողովի […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

22:00 08.02.2019

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների […]

̰
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը կարևորել են խորհրդարանական կապերի ակտիվացումը

16:16 08.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ և վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խոր արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ  կան: Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները […]

̰
Հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա. Միրզոյան

19:28 05.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա և համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ […]

̰
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների համատեղ օրակարգային հարցեր

19:20 04.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարևորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձևավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա […]

̰
Արարատ Միրզոյանը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

17:15 04.02.2019

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հանդիպել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության հետագա զարգացման ուղիները: Քննարկվել են  նաև ԱՄՆ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի միջև հնարավոր համագործակցության ոլորտները: Ներկայումս ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին ԱՄՆ ՄԶԳ-ի 8 միլիոն դոլար արժողությամբ քառամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային […]

̰
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

17:50 02.02.2019

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]

̰
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

18:04 01.02.2019

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական  բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել  խորացման  հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային  կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

14:59 01.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ […]

̰
Արարատ Միրզոյանը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ակնկալում է Գանայի հավասարակշիռ դիրքորոշումը

19:25 31.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաև […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ

18:14 31.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, […]

̰
Միրզոյանն անդրադարձել է հայտնի տեսանյութին, որտեղ թիկնապահը պահում է նրա վերարկուն և օգնում է հագնել

21:10 30.01.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր իր ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է քննադատությունների առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է թիկնապահը իր ձեռքում պահում Միրզոյանի վերարկուն, ապա՝ օգնում նրան հագնել այն։ Քննադատության դրվագներին Միրզոյանն անդրադարձել է առանձին-առանձին ու վերջում ներկայացրել նաև այլ դրվագներ, որոնք, ըստ նրա, կարող են նույնպես քննադատության թիրախում լինել։ Ստորև ներկայացնում […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի և IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին

19:00 30.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է  Միջազգային գործերի ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին: Հյուրերը  շնորհավորել են Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արտահերթ խորհրդարանական […]

̰
BACK_TO_TOP