14:30 14.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակ դռների հետևում բավական երկար ժամանակ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երբ Մարուքյանը դուրս եկավ Միրզոյանի աշխատասենյակից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին այդքան քննարկում։ «Փակ դռների հետևում բան չէինք քննարկում: Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները, և նաև տարբեր կոնսուլտացիաներ: […]
18:32 13.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս […]
12:55 13.03.2019
Մարտի 13-ին հայ գրական աշխարհը նշում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը: Մեծ պոետի տարեդարձի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է մեջբերել Չարենցի գլուխգործոցներից մեկից՝ 1919 թվականին նրա հեղինակած «Ամբոխները խելագարված» պոեմից: «Ծնունդդ շնորհավոր, Չարենց»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը՝ շարունակելով․ «Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝ Այդ […]
16:34 12.03.2019
Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձևավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը […]
08:43 12.03.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ […]
13:40 11.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ ևս […]
16:00 09.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: […]
12:56 08.03.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության […]
16:08 07.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Հաղորդվում է, որ սա դեսպանի առաջին այցն է Հայաստանի խորհրդարան: «Դեսպան Թրեյսին այսօր առաջին անգամ այցելեց Հայաստանի խորհրդարան, որտեղ նա հանդիպում ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և վերահաստատեց Միացյալ […]
15:57 06.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ալ-Զաաբիին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա ալ-Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը: Քաղաքական երկխոսության […]
11:29 06.03.2019
ԱԺ մարտի 6-ին կայացած նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու: «Ուզում եմ հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, բայց եթե միավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»,- ԱԺ ամբիոնից ասաց Արարատ Միրզոյանը և իր խոսքում նաև անդրադարձավ ընտրությունների կարևորությանը՝ իր ելույթը վերնագրելով «Օդի և ընտրությունների […]
11:05 06.03.2019
Խորհրդարանն այսօր ավարտեց այս նիստի օրինաստեղծ աշխատանքը, որի արդյունքներն ամփոփելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք ընդունեցին երկու օրենք, որոնք երկուսն էլ առաջարկել էր ընդդիմությունը։ Դրանցից մեկը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծն էր, որով առաջարկվում է ուսանողներին հնարավորություն տալ բուհերի ուսման վարձերը վճարել ամիս առ ամիս։ Մյուսը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նախագիծն էր, որով […]
11:45 05.03.2019
Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների մերժված նախագծերի քննարկումն այսօր թեժ անցավ։ Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց զսպել կրքերը, քանի որ կրքոտ քննարկումների առիթներ դեռ շատ կլինեն։ «Առաջարկում եմ կրքերը դրսևորել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Թույլ եմ տալիս ինձ այս հորդորս ուղղել բոլոր պատգամավորներին», – ասաց Միրզոյանը։ Ապա ԱԺ նախագահը ներկայացրեց խորհրդարանի […]
16:45 04.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին: Ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա […]
21:04 01.03.2019
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։ Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան «Արցախպրես»-ի՝ գերատեսչությանն ուղղված այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը […]
17:23 01.03.2019
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգևոր և մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու և ամրապնդելու ձևավորված ավանդական հարաբերությունները: Օրենսդիր […]
14:30 01.03.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարտի 1-ի իրադարձությունների մասին: «2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։ Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․ Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր […]
15:04 28.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոնին և Իվ Գունենին, ովքեր մեր երկրում են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով`«Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ողջունելով հյուրերին՝ […]
09:52 28.02.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել: Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի […]
22:34 27.02.2019
Ինչպես արդեն հայտնել էինք ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից մանրամասներ է ներկայացրել օրենսդիր մարմնի ղեկավարի այցից. «Այսօր Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդում, Խորհրդարանի Վերին պալատի լիագումար նիստի ընթացքում ելույթի […]
18:16 27.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ելույթ է ունեցել ՌԴ դաշնային խորհրդում: Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ էր, որ Ազգային ժողովի նախագահը ելույթ էր ունենում Դաշնային խորհրդում: Ռուսական «Независимая газета» պարբերականն իր հոդվածում նկատել է, որ այս իրադարձությունը գրավել է այդ երկրի լրատվական ու […]
13:30 27.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) խոսել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցության մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել ՌԴ Դաշնության խորհրդում իր ելույթից: «Վերոնշյալ հումանիտար բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում […]
12:05 27.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) ունեցած իր ելույթի ամփոփման ժամանակ ասաց, որ կան հայ-ռուսական հարաբերությունները նոր իմաստով ու բովանդակությամբ հագեցնելու բոլոր նախադրյալները։ Դրանք, ըստ Միրզոյանի, պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության և մշակութային ընդհանրությունների վրա։ «Դրա համար մեր երկու պետություններն էլ պետք է ներդնեն բոլոր հնարավոր ջանքերը։ Այս փողոցը երկկողմանի […]
12:00 27.02.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ տարեսկզբից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և թվարկեց նախագահության ընթացքում հայկական կողմի առաջնահերթությունները, որոնք նշված են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում։ Դրանցից Միրզոյանը հիշատակեց մի քանիսը․ էներգետիկ ոլորտը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան, տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացումը, ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրացումը, ֆինանսական […]
11:53 27.02.2019
ՌԴ Դաշնային խորհրդում իր ելույթի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հիշատակեց Ռուսաստանի և Հայաստանի ռազմական ու տնտեսական համագործակցությունը միջազգային կառույցների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձևաչափում։ «Հատկանշական է, որ հենց իշխող մեծամասնության նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովում ձևավորվել է նոր մշտական` Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որը, ի թիվս այլ հարցերի, զբաղվելու է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների […]
11:42 27.02.2019
Տարօրինակ է, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին ու Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, ռուսական կողմի որոշ պատգամավորներ Բաքվում երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական միջոցառման, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդում ելույթ ունենալիս այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ավելին, ճշմարիտ տարակուսանք է առաջացնում […]
16:55 26.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանում է գտնվում այդ երկրի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաև Հայ […]
15:20 26.02.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Աշխատանքային այցը կտևի երեք օր: Երեկ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Դաշնային խորհրդի անդամների հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից պատմել է այսօր նախատեսված հանդիպումների ու այցի մասին: «Այսօր բավականին թեթև է օրակարգը: Հիմնականում նախատեսված են արարողակարգային միջոցառումներ: Օրը սկսվել է Կրեմլի հարևանությամբ գտնվող հուշահամալիր այցելությամբ, որը հավերժացնում է […]
20:39 25.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս […]
19:29 25.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ու քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Մատվիենկոն խորհրդանշական է համարել այն, որ ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանն առաջինը այցելել է Ռուսաստան։ Ռուսական խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ Միրզոյանի այս այցը խորհրդանշում է երկու երկրների բարձր հարաբերությունները և հույս հայտնել, որ կհաջողվի […]