19:00 01.07.2019
Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են` ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, […]
09:10 29.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն: Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն […]
16:19 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը ասել է, որ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված չէ: «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի ԱԺ-ն, լինի հանրապետության նախագահը, լինի կառավարությունը, վարչապետը կամ այս կամ այն կուսակցությունը, էդպիսի լիազորությունով օժտված չէ: Մեծ հույս և ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ […]
16:12 28.06.2019
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ կապված: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ […]
17:27 25.06.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ […]
11:16 25.06.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը առավոտից միայնակ վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Սակայն հերթական հարցը հենց իր, արդեն պատգամավորի կարգավիճակում Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծն էր։ Արդյունքում Միրզոյանը ստիպված էր ներկայացնել ինքն իրեն՝ ամբիոնի մոտ հրավիրելու համար։ Միրզոյանի նախագիծը վերաբերում է անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնելուն։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) […]
17:37 23.06.2019
ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որն կից կատարել է հետևյալ գրառումը, «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սելֆի անել, չկարողացա մերժել, առավել ևս, որ աշխատանքի բերումով իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան որևէ մեկի»:
19:18 21.06.2019
Լրագրողները խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ինքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարության մասին, և թե հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ: «Կխոսենք, կխոսենք»,- սկզբում ասաց Միրզոյանը՝ չցանկանալով մեկնաբանել այդ հարցը: Լրագրողները համառեցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, ինչին ԱԺ նախագահն էլ պատասխանեց՝ հա, իհարկե: Հիշեցնենք, որ […]
12:01 20.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ: Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում: «Ես Ձեզ […]
16:10 17.06.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր շարունակվել է նախորդ նիստին անավարտ մնացած հարցերի քննարկումը: Մասնավորապես անդրադարձ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագծերին: Գրեթե նույնաբովանդակ նախագծերից հանձնաժողովը նախապատվությունը տվել է ԱԺ նախագահի նախագծին: Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված նախագծին սպասում էին դեռ նախորդ նիստին, սակայն հարցերը շատ էին, քննարկումները՝ […]
16:42 13.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շվեդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է այդ երկրի Ռիկսդագի խոսնակի հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից: «Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ, իսկ Ռիկսդագի խոսնակի հետ իմ հարաբերություններն արագ վերածվեցին անձնական բարեկամության»,- մասնավորապես գրել է ԱԺ նախագահը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ […]
22:43 12.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան […]
20:42 11.06.2019
Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հայտնի է, որ հանդիպմանը հետևել է 30 րոպե տևողությամբ առանձնազրույց:
19:10 07.06.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում: Այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի […]
12:54 07.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության բաժնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահը: […]
00:09 01.06.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում: Այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Պատվիրակության […]
21:08 31.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար […]
14:20 31.05.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության մասին: ԱԺ նախագահն ասել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, իրենք ունեն ընդհանրություններ երկրի զարգացման, նաև արդարադատության մասին տեսլականի առումով: Խոսքի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում կլինի ՍԴ լավ […]
13:13 31.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
12:20 31.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ, ով նշել է, որ դեռևս մեկ շաբաթվա ընթացքում կարող է մտափոխվել. «Ես վերջնական վայր եմ դնում, թե ոչ, […]
11:23 31.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում մի քանի անգամ շեշտադրումներ արեց, որ նորընտիր պատգամավորները պետք է սովորեն՝ որն ինչպես անել: Ելույթի ավարտին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Շատ ուրախ ենք, պարոն Մարուքյան, մենակ թե եկեք այս ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորեցնի էլի, թե չէ, եթե այդպես շարունակվի, էնքան սովորեցնողներ կլինեն»:
20:51 29.05.2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, թանկագին բարեկամ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ: Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն […]
20:03 29.05.2019
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ խոսել է Անցումային արդարադատության մասին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին ի պատասխան` Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ «անցումային արդարադատությունը» նոր եզրույթ էր, և խմբակցությունը ծանոթացել է այդ երևույթի ու նաև դրա գործիքակազմի, մեթոդաբանության հետ: Գործիքակազմի մի մասը վեթինգն է: «Քննարկումների ընթացքում մենք՝ պատասխանատուներս, փորձել ենք […]
15:35 28.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է. «Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը: Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց […]
15:02 24.05.2019
«Հայ կառուցողական կուսակցության» հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը հարց ուղղեց ԱԺ-ում, թե կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն հրաժարվում է լյուստրացիայի մասին օրենք առաջ բերելուց, հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ փուլում է վեթինգի մասին նախագիծը և ի՞նչ ժամկետներ կարող են նշել: Հարցին չհասցրեց պատասխանել հասցեատերը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, երբ միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Իշխանությունները, ԱԺ մեծամասնությունը […]
12:07 24.05.2019
ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Մինչ հիմնական զեկուցողների ելույթները, նախ անցումային արդարադատության անհրաժեշտությանն ու բնույթին է անդրադարձել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: նա խոսել է համակարգի ազդեցությունների մասին: «Անցումային արդարադատության համակարգի ձևավորումն անկախ դատական համակարգի ձևավորում է, մյուս կողմից այն նպատակ ունի ոչ թե ավելի սրել խնդիրները, այլ տալ […]
12:18 17.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախատեսվում […]
17:22 16.05.2019
Ազգային ժողովին կառավարությունն այսօր գումար հատկացրեց անվտանգության հավելյալ սարքավորումներ գնելու համար։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սակայն, հերթեց այն տեղեկությունները, թե ռենտգեն սարքերից մեկը դրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի մոտ։ Գալստյանն ասաց, որ սարքերը դրվում են հանրության համար Ազգային ժողովն ավելի բաց սարքելու համար։ Երբ Գալստյանին ասաց, որ սարքերից մեկը հենց կառավարության որոշման […]
15:45 14.05.2019
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի՝ «Ֆեյսբուքում» կատարած գրառումից: Հանդիպումից հետո ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպման նպատակն ու քննարկված հարցերի շրջանակը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝ 1. […]
09:25 14.05.2019
«Փաստ» օթերթը գրում է. «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ ականատեսների` նա շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաև ասել, թե […]