TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Արարատ Միրզոյան

Նաիրիտցիներին այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ. Արարատ Միրզոյան

14:34 07.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրել  է, որ նաիրիտցիներին արդեն իսկ 5 ամսվա աշխատավարձ է վճարվել: «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ […]

̰
Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինեն հեղափոխության արժեքներն ու նպատակները. Արարատ Միրզոյան

12:46 02.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ դեռ վաղ է «Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անել: Օգոստոսի 2-ին՝ Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Հենց «Ելք» դաշինքը պառակտվի, անմիջապես նման հայտարարություն կարվի»: Միրզոյանն ասաց, որ իր անձնական դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի […]

̰
Մեզ էլ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված դժգոհությունների մասին

11:54 02.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին՝ կառավարության նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքը պատասխանն է Ռուսաստանից հնչող որոշ կոշտ ձևակերպումների, նա պատասխանեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է Կառավարության 100 օրվա հետ»: Հարցին՝ մասնակցելո՞ւ են դրան նախարարները, Միրզոյանը նշեց. «Ենթադրում եմ, որ՝ այո»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտածելու տեղիք չի՞ […]

̰
Ես չդիմացա, հուզվեցի, հետո դա սովորություն դարձավ. Արարատ Միրզոյանը՝ հեղափոխության հուզիչ դրվագների մասին

21:57 01.08.2018

Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Այն պատվիրելու համար պետք է գրանցվել նախատեսված կայքում ու վճարում կատարել: Նախաձեռնողները զրուցել են հեղափոխության առաջնորդների հետ, հավաքագրել ամենահետաքրքիր փաստերն ու ստեղծել հայկական առաջին կոմիքսային գիրքը: Գրքի հեղինակներից մեկը պատմել է, որ բաց ձեռքերի հեղափոխությունը ցանկանում են ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին: Հիմնական թիրախը լինելու է […]

̰
Խնդիրն իրավական հարթության վրա է, գործը պետք է քննվի. Արարատ Միրզոյանն անդրադարձել է Քոչարյանի կալանքին

21:44 01.08.2018

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և կալանավորման առնչությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ  Լավրովի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Միայն նշում է, որ ամբողջությամբ համակարծիք է ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքին: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է այն հիշեցմանը, որ Քոչարյանի կալանքը որակում են որպես «քաղաքական հետապնդում», Միրզոյանը պատասխանել է. «Կտրականապես […]

̰
Արարատ Միրզոյանը աշխատանքից ազատել է Կարպիս Փաշոյանին

16:27 26.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքից ազատում է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին. «Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես […]

̰
Վարչապետի աշխատակազմի վրա մեր պատվիրակության ուղևորությունը արժեցել է 4,5 մլն դրամ. Արարատ Միրզոյան

20:17 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցի վերաբերյալ իր տեսաուղերձում տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա նախատեսված այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում: Միրզոյանը նշել է, որ այս հարցով Կոնգրեսում ստորագրահավաք են սկսել, նամակ են հղում նախագահ Թրամփին: «Սա ևս ընդունված պրակտիկա է. հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, և […]

̰
Կան հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ է կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջև. Արարատ Միրզոյան

18:48 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տեսաուղերձում ներկայացնելով ԱՄՆ կատարած այցի մանրամասները, անդրադարձել է նաև պատվիրակության կազմին: Նա նշել է, որ պատվիրակության կազմը նախ և առաջ պայմանավորված էր այն հանդիպումներով և այն միջոցառումներին մասնակցությամբ, որոնք ծրագրված էին իրականացնել ԱՄՆ-ում: Միրզոյանի խոսքերով՝ այցի առաջնային նպատակը Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունն էր և Հայաստանի ազգային կամավոր […]

̰
Առաջարկել ենք մտածել նոր մեխանիզմ, որով ԱՄՆ-ն իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի ժողովրդավարությանը. Արարատ Միրզոյան

18:03 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արձագանքելով ԱՄՆ կատարած այցի մասին հրապարակված որոշ լուրերի, հանդես է եկել հայտարարությամբ: «Վերջին օրերին, ընդհանրապես վերջին ամիսներին ապատեղեկատվության և տեղեկատվական նույնիսկ կարելի է ասել որոշ դեպքերում «աղբ»-ի մի հսկայական ծավալ է դիտարկվում, որոշ դեպքերում իսկապես թյուրիմացության արդյունք է դա, որոշ դեպքերում միտումնավոր ապատեղեկատվության տարածում: Ինչ վերաբերում է «Հազարամյակների մարտահրավերներ»-ին, ապա […]

̰
Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ կատարած այցից

17:13 24.07.2018

«Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր-միջինի, ինչի հետևանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրից». ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ կատարած այցից:  

̰
Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին․ Արարատ Միրզոյան

21:03 22.07.2018

Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։ Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։ Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական […]

̰
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ. Արարատ Միրզոյան

12:37 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: Այս մասին ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո արդեն 2 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ […]

̰
Շարունակվում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

12:15 20.07.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ […]

̰
«Արարատ, բարև». Հայկ Դեմոյանը բաց նամակ է գրել Արարատ Միրզոյանին

20:57 18.07.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ուղղված ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ. «Հայտնի միջադեպից երեք օր առաջ, հունիսի 23-ին, Արարատ Միրզոյանին ուղղված իմ նամակ-ուղերձն այս անգամ ստիպված եմ հղել բաց նամակի տեսքով՝ ակնկալելով շուտափույթ արձագանք կառավարության կողմից: Նշեմ, որ մինչ օրս կրթության և գիտության […]

̰
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով քաղաքական ֆորումին

10:42 18.07.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին փոփոխությունները, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները կայուն […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն այսօր մեկնում է ԱՄՆ

10:22 18.07.2018

ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու, ինչպես նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոն է գործուղվել 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի […]

̰
Առաջին փոխվարչապետի ինստիտուտը չընդունող Արարատ Միրզոյանն այժմ ինքն է օգտվում դրա «բարիքներից». «Հրապարակ»

08:48 14.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին։ Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսո՞ւմ են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ։ Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում։ «Չենք նախատեսում»։ Ինչո՞ւ։ Հարցն անպատասխան մնաց։ Միրզոյանը, հիշեցնենք, դեմ […]

̰
Արարատ Միրզոյանը Սվիտալսկու հետ քննարկել է ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը

21:11 12.07.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Այս մասին փոխվարչապետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր ընդունեցի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն»: «Հանդիպման ընթացքում քննարկեցինք նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը»,- գրել է Արարատ Միրզոյանը:  

̰
Նաիրիտցիների աշխատավարձերը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կվճարվեն. Արարատ Միրզոյան

23:38 09.07.2018

Նաիրիտցիներն ամենաուշը մինչև մյուս շաբաթվա սկիզբ կստանան աշխատավարձերը։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիների հետ զրույցում։ «Վարչապետի հանձնարարականը եղել է, տեխնիկական պատճառով չի կատարվել։ Եթե այս շաբաթ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»,- ասել է Միրզոյանը։ Փոխվարչապետը հավաստիացրել է՝ հարցը լուծված է։

̰
Հանրային ռեսուրսները սեփական շահի համար օգտագործողը պատասխան կտա. Արարատ Միրզոյան

23:20 05.07.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով, և առաջիկայում սպասվում է նման ծրագրերի իրագործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է news.am-ը։ Թե կոնկրետ ո՞ր ոլորտներում և ի՞նչ […]

̰
Վահան Կոստանյանն ազատվել է Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

21:15 03.07.2018

Վահան Կոստանյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով ` Վահան Կոստանյանին ազատել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։

̰
Արարատ Միրզոյանը մտածում է պատգամավոր գործընկերների հանգստի մասին, Փաշինյանը՝ ոչ այդքան

16:02 28.06.2018

Կառավարության այսօրվա նիստին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշման նախագիծը, հայտնում է Aysor.am-ը: Փոխնախարարն ասաց, որ այս ծրագիրը Եվրոպայի ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է: «Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման […]

̰
Հայաստանում անցկացվել է պլատֆորմ՝ նվիրված աղետների ռիսկերի նվազեցմանը

12:43 26.06.2018

Հայաստանում հունիսի 26-ին առաջին անգամ անցկացվել է ՄԱԿ-ի տարածաշրջանային հանդիպում՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին: Երկօրյա հանդիպման ընթացքում ձևավորվելու են համագործակցության նոր հարթակներ, կողմերը կիսվելու են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումների, այդ թվում՝ զարգացման և կլիմայական խնդիրների շուրջ ունեցած փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև փորձ է արվելու խթանել աղետների ռիսկի կառավարման ինտեգրումը […]

̰
Չպետք է կաշառքը բարեգործության անվան տակ ներկայացվի. քննարկում ԸՕ-ի շուրջ

20:04 25.06.2018

«Պետք է ունենանք ոչ թե ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ, այլ մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց ազատ, թափանցիկ, ժողովրդավար լինելը կասկած չի հարուցի ժողովրդի մոտ»,- այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ, ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար […]

̰
Ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական համակարգ. պարզաբանում է Արարատ Միրզոյանը

19:36 25.06.2018

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումների ընթացքում ռեյտինգայինի մասին քննարկում չի եղել»,- հունիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատ Միրզոյանը: Նա նշել է նաև, որ այսօր երկու հավանական տարբերակ է շրջանառվում, սակայն դրանցից և ոչ մեկի մասով որոշում դեռևս չկա: «Երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ կամ ունենալ խառը՝ համամասնական ընտրակարգ, […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա կոնսենսուս. Արարատ Միրզոյան

18:05 25.06.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով»-ի ղեկավար Արարատ Միրզոյանը բարեփոխումների շուրջ կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո կարծիք է հայտնել, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: «Ես իմ առաջ առաջադրանք եմ դրել հասնել եթե ոչ կոնսենսուսի, ապա առավելագույն հնարավոր, բոլորի կողմից ընդունելի պայմանների և ես իմ առջև դրած նպատակը կիրականացնեմ»,- […]

̰
Առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացնելու հարց մեր օրակարգում չկա. Արարատ Միրզոյան

23:00 22.06.2018

Ապագայում առաջին փոխվարչապետի պաշտոնը, գուցե, վերացվի, բայց ներկայում այդ հարցն օրակարգից բացակայում է: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով դիտարկումներից մեկին, թե ժամանակին ԱԺ-ում իրենց խմբակցությունն առաջին փոխվարչապետի պաշտոնը համարում էր հակասահմանադրական։ «Կա «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենք, որը սահմանում է փոխվարչապետի ինստիտուտը, մենք գործում […]

̰
Չարաշահումների բացահայտմամբ ՀՀ արտաքին պարտքը դժվար փակվի. Արարատ Միրզոյան

22:25 22.06.2018

ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով Հայաստանի արտաքին պարտքը դժվար փակվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես օգտատերերն էին ասել, այլ համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջեւ, որոշակի սոցիալական ոլորտներ: «Չի կարող խոսք […]

̰
Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

19:34 21.06.2018

Երևան քաղաքում 2018-ի ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն […]

̰
Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան

16:32 17.06.2018

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը. «Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988֊91թթ մեր ազգային֊ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։ ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել […]

̰
BACK_TO_TOP