TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արայիկ Հարությունյան

Սիրիան հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ. Արայիկ Հարությունյան 

20:32 13.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ, […]

̰
Կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը. Արայիկ Հարությունյան

11:27 13.08.2018

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը,  որի  նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք […]

̰
Առաջին օրերին, երբ ասում էին պարո՛ն նախարար, շուրջս նախարար էի փնտրում. Արայիկ Հարությունյան

21:48 01.08.2018

Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Ծրագրի մեկնարկին ներկա էին փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարներ Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավատացրեց, որ ժամանակ չի ունեցել հետադարձ հայացք ձգել ու հիշել հեղափոխության օրերը: Դրանով կզբաղվի, երբ արձակուրդ ունենա: Նա պատմեց […]

̰
Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է մարսելաբնակ Արա Խաչատուրյանին

21:45 28.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Արա Խաչատուրյանին: Վերջինս պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլի 7-ին Մարսելից և ավարտվել հուլիսի 21-ին՝ Երևանում: Մարաթոնի ընթացքում Արա Խաչատուրյանն անցել է 11 երկիր, 500 քաղաք՝ հաղթահարելով շուրջ 5000 կմ տարածություն: […]

̰
Կձգտեմ, որպեսզի լինի հենց էնպիսի թեկնածու, որը Երևանի խնդիրներին կառաջարկի ամենաօպտիմալ լուծումները․ Արայիկ Հարությունյան

23:33 24.07.2018

«Մենք քննարկում ենք, քանի որ նիստն էլ չի լուսաբանվել, կնախընտրեի, որպեսզի թեկնածուները ցանկության դեպքում իրենք ներկայացնեին իրենց ծրագրերը, ի վերջո, հաղթող թեկնածուի ծրագրին կծանոթանաք։ Մյուսներն էլ կլսենք, արդեն եզրակացություններ կանենք»,- ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցին, թե ինչ է ուզում Արայիկ Հարությունյանը տեսնել այդ ծրագրերում, ԿԳ նախարարը […]

̰
Այլևս չեն լինելու դասերի չհաճախող, բայց դիպլոմ ստացողներ. Արայիկ Հարությունյան

07:18 24.07.2018

Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում: Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, […]

̰
«Քվանտ»-ի ՆԶՊ առարկայի ծրագիրը մի քիչ ծախսատար է, բայց արժի իրականացնել դպրոցներում. Արայիկ Հարությունյան

10:52 23.07.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարանի Հանքավանի ճամբարում տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հետ քննարկել է կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ: «Քվանտ» վարժարանի Հանքավանի ճամբարում տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հետ քննարկեցինք կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ, որոնցից ինձ այս պահին ամենաշատը հետաքրքրում էր «Քվանտ»-ի ՆԶՊ առարկայի ծրագիրը, որն իրականացվում է այս ճամբարում։ Մի քիչ ծախսատար է, բայց կարծում […]

̰
Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

21:12 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն […]

̰
Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. Արայիկ Հարությունյան

10:26 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա […]

̰
«Օդից փող»-ն այլևս եթերում չէ. Արայիկ Հարությունյան

00:20 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, որը հեռուստադիտողների պարտքերի պատճառ էր դարձել, այլևս եթեր չի հեռարձակվելու: «Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ դեսպանի հետ

20:00 17.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳ նախարարության պաշտոնական կայքը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար: Արայիկ Հարությունյանի խոսքերով` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, սակայն կրթության […]

̰
Տարկետման հետ կապված կողմնակալություն չի եղել. Արայիկ Հարությունյան

14:25 10.07.2018

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարկետման հետ կապված երիտասարդների բողոքները քննվել են, տրվել են պատասխաններ: «Մենք ուսանողների տարկետման իրավունքների հետ կապված բողոքները նորից քննել ենք, ըստ էության, դրանք հիմնականում հարցազրույցից են: Հարցազրույցը միշտ խնդրահարույց է լինում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Տարկետման իրավունքի հստակ […]

̰
Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

22:09 05.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ շնորհելու ժամանակ խոսել է ՀՀ Սահմանադրության դերի ու նշանակության մասին և միաժամանակ կարծիք հայտնել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն բացառված են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ իշխանավորներն իրենց թույլ կտան խախտել ՀՀ Սահմանադրության կետերը: «Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս […]

̰
Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա․ Արայիկ Հարությունյան

10:03 04.07.2018

Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,- գրել է նախարարը: Ավելի վաղ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր Չեխովի […]

̰
Արայիկ Հարությունյանը հրաժարվել է աշխատավարձից և ծառայողական մեքենայից

20:41 03.07.2018

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նոր պաշտոնում հրաժարվել է աշխատավարձից և ծառայողական մեքենայից: Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան էջից, որում նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ է նշանակվել: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ […]

̰
Մենք պետք է ընդհանուր առմամբ պատրաստ լինենք բոլոր ճակատներում. Արայիկ Հարությունյան

19:29 03.07.2018

Ռուսաստանը շահեր ունի Անդրկովկասում, ինչը չի թաքցնում, և այդ առումով կարելի է ցանկացած մասնավոր այցելություն համարել նաև պետության կողմից իրականացվող քաղաքականություն: Այսինքն՝ այցը մի կողմից կարող է դիտվել մասնավոր, մյուս կողմից՝ այդ երկրում մասնավոր այցելություններն էլ ուղղորդվում են, և այն չի կարող լինել միայն մասնավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ […]

̰
Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրրդական

18:34 02.07.2018

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

̰
Արայիկ Հարությունյանն ավարտական վկայականներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին

15:16 02.07.2018

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում այսօր 2417 շրջանավարտ ստացել է ավարտական վկայականներ, որից 1890-ը՝ բակալավր, 527-ը՝ մագիստրոսի: Միջոցառմանը ներկա է եղել նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և ուսման տարիներին լավագույնս դրսևորած 20 շրջանավարտի անձամբ է հանձնել վկայականները: Նախարարը շնորհավորել է թե՛ շրջանավարտներին, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմին՝ կարևորելով նրանց աշխատանքը: «Ձեր գործունեությունը գուցե տարօրինակ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

20:59 28.06.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության և գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:    

̰
Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ է՝ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում. ԿԳ նախարարն արձագանքել է Հայկ Դեմոյանի գրառմանը

17:02 27.06.2018

«Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ է՝ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, և կրթության և գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության, անձնակազմի հետ, որովհետև տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում նշել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառմանը: Նախարարը նշել է, որ ինքն ու […]

̰
Կեղծ գնահատականներ ու կեղծ ատեստատ. Արայիկ Հարությունյանը՝ հերթական համակարգային կեղծիքի մասին

00:17 21.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով տեղեկացրել է  կրթական ոլորտում համակարգային կեղծիքի հերթական բացահայտման մասին։ Նախարարն անդրադարձել է հանրապետությունից բացակայող, դասերին չներկայացող, սակայն կեղծ գնահատականներ ստացող աշակերտներ ունեցող ուսումնական հաստատություններին։ Բողոքներից մեկի հետքերով Արայիկ Հարությունյանը եղել է Երևանի թիվ 119 դպրոցում։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156469602393501/

̰
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել ԵԿՄ–ին. Արայիկ Հարությունյան

20:40 20.06.2018

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։ «Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի: Դրանց արդյունքում, որոշ հարցականներ են առաջացել` տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ: Կարծում եմ, […]

̰
Երեխային առաջին դասարան տանելիս տնօրենին հարցրեք՝ արդյոք ունե՞ն գործելու արտոնագիր. Արայիկ Հարությունյան

09:55 20.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է ծնողներին, ովքեր պատրաստվում են իրենց երեխաներին տանել առաջին դաստարան։ «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերն, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: […]

̰
ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան

22:14 19.06.2018

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը: Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Օրեր առաջ Արցախ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և ի թիվս մի շարք օրակարգային միջոցառումների, տեղի ունեցավ նաև ԱՀ նախագահ […]

̰
Պետք է անել առավելագույնը, որ որևէ երեխայի վիճակը չվատթարանա. Արայիկ Հարությունյան

18:20 19.06.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությանը, որը վերաբերում է համընդհանուր ներառական կրթության անցմանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Ապշելու բան՝ անցնում ենք համընդհանուր ներառման, ծնողների մեծ մասը չգիտի, թե դա ինչ է, ու ընդվզում է: Չեն աշխատել նրանց հետ: Մարդկանց նորմալ բացատրեք, մեծ մասը խնդիր չի ունենա, այլ […]

̰
Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար. Արայիկ Հարությունյան

18:14 17.06.2018

Տեղեկություններ կան, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը: «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ […]

̰
Փայլուն գիտնական, ազատ մարդ. Արայիկ Հարությունյանը՝ ԲՈՀ-ի նոր նախագահի մասին

16:47 15.06.2018

Ինչո՞ւ ԲՈՀ-ի նախագահը նախապես տեղյակ չի եղել, որ ինքն ազատված է պաշտոնից: Այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողներն այս հարցը ուղղել են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: «Ես Լիլիթ Արզումանյանի հետ հանդիպել եմ, ճիշտ է ասում, որ նախապես չի տեղեկացվել և դա տեխնիկական խնդիրների հետ կապված է եղել: Ես նրա հետ հանդիպել եմ և կարծես թե […]

̰
Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատություններից կոռուպցիան բացառելու մասին

15:00 14.06.2018

«Անկախ նրանից, թե տվյալ հաստատությունը ներառական կրթություն է, բարձրագույն ուսումնական հաստատություն, թե մանկապարտեզ, բացառվելու է կոռուպցիան»,- ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գյումրիում ՇՊՀ կատարած այցի ժամանակ։ Նախարարը խոսել է ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա խնդիրների մասին, այլև կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների՝ դպրոցներում, որտեղ ներդրված է ներառական կրթական համակարգը։ Իսկ ներառականում եղած չարաշահումների մասին բազմիցս […]

̰
Արայիկ Հարությունյանը՝ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունների մասին

01:00 14.06.2018

Կրթության և գիտության նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է  ԱԱԾ-ի  կողմից «Երևան» հիմնադրամում իրականացվող գործողություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ փաստորեն հաստատվում են իր կասկածները, որ հիմնադրամը կոռուպցիոն սխեմաներով է գործել, սա կարո՞ղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառ դառնալ, պատասխանեց. «Եթե ես նման կարծիք հայտնեմ, կնշանակի, որ […]

̰
Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

21:22 13.06.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը: Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ: Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև […]

̰
BACK_TO_TOP