22:23 15.11.2018
Խորհրդարանական հանրապետությունում թույլատրելի է, որ դաշինքում լինեն մարզպետներ, փոխնախարարներ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Արայիկ Հարությունյանը: Հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ այդ դեպքում մարզպետների ենթակայության ներքո գտնվող աշխատակիցները, եթե անգամ քարոզչություն չիրականացնեն, գոնե կընտրեն իրենց մարզպետին՝ Արայիկ Հարությունյանն ասել […]
19:17 15.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ահա այս վիճակում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այսօր՝ ռեկտորի ժամանակավոր նոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին ներկայացնելիս: Վստահ եմ, որ կարճ ժամանակում պայմաններ կստեղծվեն ուսանողների և դասախոսների համար»: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Լիլիթ Արզումանյանը նշանակվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի […]
16:57 15.11.2018
Եթե նույն սոցիալական ցանցերում էլ հետևեք, ապա կտեսնեք, որ այլևս շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ են իրենց գաղափարներն արտահայտելիս, քննադատելիս, նույնիսկ նախարարին, այնպես որ մենք մեր կեցվածքով ու մեր քաղաքական կամքով ցույց ենք տալիս, որ նրանք ազատ են իրենց գործողությունների մեջ: «Հիմա մենք կարգ ենք մշակել, որով մեծացնում ենք դպրոցի ներկայացուցիչների թիվն այդ խորհուրդներում: Այսինքն՝ […]
15:48 15.11.2018
Այսօր լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ում հակվածություն կա խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում ԱԺ նախագահի պաշտոնում ընտրել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Վերջինս կառավարության նիստից հետո անդրադարձավ այդ լուրերին: Ըստ էության, Հարությունյանը ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց դրանք: «Ընտրությունների արդյունքը և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին: Կարծում եմ՝ որևէ քաղաքական […]
17:25 14.11.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունները կլինե՞ն կենտրոնացված կարգով, թե՞ ոչ: «Եթե դեռ ուժի մեջ է, ո՞ր առարկաները կարող են կենտրոնացված ձևով հանձնել»,- հարցրեց պատգամավորը: ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ երկու օր առաջ են իրեն […]
13:16 14.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են ազատ և թափանցիկ, խոչընդոտող որևէ հանգամանք չկա: Հարությունյանը նշել է նաև, որ այս տարի ուսուցիչներն անկախ կլինեն և պարտավոր չեն ներգրավվել ընտրական գործընթացներում: «Դպրոցներն ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ […]
12:30 14.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների: Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: […]
11:25 14.11.2018
Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի, որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10․000 հեկտար հողատարածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ […]
13:14 12.11.2018
Այսօր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իր հրաժարականի մասին լուրերին: «Ես ցավում եմ, որ դուք կարող եք երրորդական մակարդակի կայքերից լուրեր վերցնել ու մեկնաբանություն խնդրել նախարարից»,- ասել է Հարությունյանը: Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ:
15:33 09.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից և կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները ևս այդ համատեքստում կարևոր են: «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի […]
14:14 09.11.2018
Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև երեկվանից կոնֆլիկտ է սկսվել։ «Ռեստարտ»-ը հայտարարել է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել։ «Ռեստարտը» նաև պահանջում է ՈՒԽ-ի լուծարումը, իսկ ուսխորհուրդը հակառակն է պնդում։ Այսօր արդեն ԵՊՀ-ում […]
14:06 08.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակը հանրությանը դուր կգա: Նոյեմբերի 8-ին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Հարությունյանն անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ պետք է իրենց ցուցակը դուր գա հանրությանը: Հարությունյանը նշեց, որ դրա պատճառը այն սկզբունքներն են, որոնք դրված են ցուցակի ձևավորման հիմքում, այն է` մարդիկ պետք է […]
18:20 07.11.2018
«Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ […]
12:04 07.11.2018
Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ. «Արձակուրդները՝ 6 ամիս ։) Քիչ առաջ ստացել եմ այս […]
15:41 05.11.2018
Ինչպես անցած ընտրություններին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս մասին այսօր հայտարարեց ինքը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» […]
14:25 05.11.2018
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ դասագրքերի նոր չափորոշիչներ կմտցվեն, սակայն առնվազն 1.5 տարի է անհրաժեշտ դասագրքեր մշակելու համար: «Մի քանի հանդիպում եմ ունեցել դասագրքերի տպագրությամբ զբաղվող հիմնադրամի հետ, այնքան խառը համակարգ է, կոռուպցիոն ռիսկերի տեղ է տալիս նաև, հաղորդակցության խնդիր կա մասնագետների հետ։ Մենք հաճախ ենք լսում՝ էս դասագրքում էսինչ սխալը կա, բայց հանրությանը […]
14:14 05.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականի բյուջեով ոլորտին հատկացվող գումարների մասին խոսելիս անդրադարձավ նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցին։ Նրա խոսքերով՝ հաջորդ տարի եկամտահարկի նվազեցման հաշվին աշխատավարձերի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: «Հույս ունեմ, որ օպտիմալացումների ճանապարհին աշխատավարձերի բարձրացման հնարավորություն կլինի: Կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունենալու […]
12:13 02.11.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի […]
14:53 01.11.2018
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հոկտեմբերի 31-ին Արցախի խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանի մասին. «Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ […]
12:27 01.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց։ Դպրոցի բոլոր այն տնօրենները, որոնք այս կամ այն վայրում կամ հարթակում կհայտարարեն, որ ունեն իմ «դաբռոն», նրանց դեմ եկած բողոքների նկատմամբ կլինի առանձնահատուկ վերաբերմունք, թեպետ մյուս բողոքներն էլ հատուկ ուշադրության […]
08:52 01.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցև համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, […]
18:11 29.10.2018
Տնօրենների և ուսուցիչների համար հայտարարված մրցույթներին հայտեր քչերն են ներկայացնում: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Քիչ հայտեր ներկայացնելը, ըստ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի, պայմանավորված է նրանով, որ այլևս տնօրենի կամ ուսուցչի ընտրության հարցում ծանոթ-բարեկամի և կառավարման խորհուրդների վրա ճնշում գործադրելու մեթոդները կիրառելի չեն: […]
17:08 24.10.2018
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց ոլորտի բյուջեն քննարկելիս նկատել են, որ եթե բյուջետային միջոցներն ավելացվեն, դա, միևնույն է, արդյունավետ չի լինի, եթե դրան չնախորդի օպտիմալացումը։ Նա ասաց, որ օպտիմալացում պետք է լինի բոլոր ուղղություններով՝ հանրակրթական, բուհական և գիտական համակարգերում։ «Ես առհասարակ ասել եմ, […]
12:39 18.10.2018
Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման […]
11:15 17.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում երեկ հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «ԵՄ գիտության և նորարարության գլխավոր պատասխանատուի հետ քննարկել ենք ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը։ Մոյդաշը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ոլորտում նախատեսվող արմատական բարեփոխումներին ամենասեղմ […]
18:53 15.10.2018
«Համաներումը բավականին լայն է լինելու, ենթադրում եմ` կկիրառվի մեծ թվով մարդկանց վրա: Բնույթով լինելու է թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ կոնկրետ Քրեական օրենսգրքի որոշակի ծանրության հոդվածները, իսկ հատուկը՝ քաղաքական բնույթի հանցագործությունները»,- խոսելով համաներման մասին՝ ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի […]
12:50 13.10.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին նախատեսված ժամից շուտ հաստատություն եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո […]
20:51 10.10.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երեկ Ծաղկունք համայնքի դպրոց կատարած այցելության մասին. «Երեկ այցելել եմ Ծաղկունք համայնքի դպրոց, որը Աղաջանյան ընտանիքի կողմից վերածվել է գյուղի ամենագրավիչ շինության՝ դառնալով կրթամշակութային կենտրոն: Սա այն է, ինչ մեր նախարարությունը ցանկանում է տեսնել և ունենալ համայնքներում: Ուրախ եմ նաև, որ Աղաջանյան […]
14:07 10.10.2018
Կրթության և գիտության նախարարի միջնորդությամբ կառավարության կողմից աշխատանքային համարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը դպրոցականների համար տեղափոխվել են նոյեմբերի 17-ին և 24-ին, որպեսզի աշնանային արձակուրդները չընդմիջվեն։ Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան գրառումով։ «Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային […]