10:35 16.05.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է […]
09:37 14.05.2019
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով ևս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետևաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ […]
18:58 10.05.2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Երևանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց ընդունելության ծրագրին: Նախախարը հայտարարել է, որ ծրագիրը փորձնական է ու իրականացվելու է միայն մայրաքաղաքի սահմաններում, իսկ հաջորդ տարվանից արդեն կսկսի իրականացվել նաև հայրապետության մարզային կրթական հաստատություններում: Արայիկ Հարությունյանն ասել է, որ համակարգը գործարկվել է մի քանի սկզբունքներից ելնելով: Նրա […]
14:54 09.05.2019
Առավելագույնը պետք է արվի, որ կրթական ոլորտն աջակցի բանակին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու: Թե´ դպրոցից, թե´ բուհերից, թե´ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան: Նախնական մասնագիտականները նախկինում չէին ավարտում, գնում էին բանակ, հիմա մենք […]
11:25 09.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցի հետ: «Շնորհավոր մայիսյան մեր բոլոր տոները: Թող յուրաքանչյուր ամիս նշանավորվի այդպիսի մեծ հաղթանակներով: ԴՈւԽՈՎ Հ.Գ. «Հաղթանակ» զբոսայգում վետերանների հետ նշում ենք հաղթանակները»,- գրել է նա:
15:59 06.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է […]
09:32 04.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական ավտոմեքենաների չկրճատելու մասին հրապարակմանը։ «Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում: Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ […]
17:55 01.05.2019
ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով […]
22:47 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ներառական կրթությանը. «Երբեմն ուսուցչի օգնականի պարտականությունների մեջ այնքան բան է գրված լինում, որ դժվար է կատարել: Ներառական դպրոցներում 105 աշակերտին 1 ուսուցչի օգնական է բաժին ընկնում: Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերից 10 տոկոսով կբարձրանան: Մենք նաև փոփոխությունների […]
22:21 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում: Նրա խոսքերով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա: «Բոլոր առարկայացանկերում կրթական […]
21:44 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստելու խնդիր կա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այլևս դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը», սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն: Նախարարը նաև խոսել է ՆԶՊ […]
20:43 29.04.2019
«Գիտության ոլորտում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Մենք վարչապետի հետ վերջերս այցելել ենք Ագրարային համալսարան և կառավարության ղեկավարը նշեց, որ պետությունը ջանք չի խնայի լավ ծրագրերին ֆինանսավորելու համար»,- ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Կրթության նախարարի խոսքով՝ կրթության ոլորտում առկա խնդիրների ժամանակ, եթե լինում են հրապարակային գրառումներ, որտեղ […]
19:16 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է կրթության ու մշակույթի փոխհարաբերությանը. «Վստահաբար, եթե մի գործի մեջ ես մտնում, նպատակը հաջողելն է և ոչ ձախողելը: Բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, շատ կտրուկ են և վերաբերում են տասնյակ հազարավոր մարդկանց շահերին: Շատերի համար դժվար ընդունելի է, […]
13:00 27.04.2019
Կապան այցելած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցելով հանրային քննարկմանը, խոսել է լիարժեք քաղաքացու գիտակցում ունենալու անհրաժեշտության մասին. «Անցած տարվա իրադարձությունները ֆիքսեցին մեկ բան՝ ՀՀ-ում իրավունքի և օրենքի տեսակետից տեղի են ունեցել անշրջելի իրադարձություններ: Իհարկե, որոշ մարդիկ կարող են ասել, որ այսինչ ոլորտում մնացել են խնդիրներ, չլուծված հարցեր կան, այո´, բայց այն կամքը, որը դրսևորվել […]
12:00 27.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը նշում է Կապան քաղաքում՝ մասնակցելով հանրային քննարկմանը: Հարությունյանը քննարկման ժամանակ խոսել է ներառական կրթությունից: «Մենք միանգամայն այլ արժեհամակարգ ունեցող հասարակություն են դաստիարակում սրանով: Մեր երեխաները սովորում են համակեցության, միասին ապրելու, խոցելի խմբերին հարգելու կանոնները: Մեզ համար առաջնային խնդիր է պատշաճ կերպով համընդհանուր ներառման անցնելու, որ բոլոր […]
00:50 27.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է, որ Կապանում է՝ նշելու Քաղաքացու օրը։ «Քաղաքացու օրը նշելու համար եկել եմ Կապան։ Վաղը շատ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված՝ և՛ տոնակատարություններ, և՛ լուրջ քննարկումներ։ Այսինքն՝ ուրախությունը, տոնախմբությունը և լուրջ քննարկումները միախառնված են։ Պետք է այդ օրը մեր իրավունքների, նոր հնարավորությունների մասին խոսենք։ Պետք […]
10:07 26.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր […]
14:31 20.04.2019
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի. «Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»: Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները: Այս և մյուս «արևները» […]
13:20 19.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հատուկ դպրոցի սաների ձեռքի աշխատանքը. «Հատուկ դպրոցի սաների ձեռքի աշխատանքն է` հուլունքներից հավաքած ազգային զինանշանն է»:
08:29 18.04.2019
«Փաստ» թերթը գրում է․ «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման […]
20:45 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ օրակարգում կա՞ արդյոք կրթության մոդելի փոփոխության հարց: «Ոչ, չկա»,- արձագանքեց նախարարը: Ստեփանյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ են խոսում այդ մասին, ինչին Հարությունյանը պատասխանեց. «Առաջին օրվանից, երբ ես նշանակվել եմ այս պաշտոնին, մամուլում շրջանառվել են նման ֆեյք վերնագրերով լուրեր, որոնք հետո ընդհանուր մթնոլորտ […]
12:32 16.04.2019
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խցանման մեջ է եղել և այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի` հենց այս օրը: «Մինչև խցանումից դուրս գանք, պատմեմ, թե մեկ տարի առաջ այս պահին ինչ էր տեղի ունենում Երևանում: Մինչև ուշ գիշեր պլանավորում էինք Երևանի կամուրջների և հիմնական […]
17:26 15.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` խնդրելով ակտիվ մասնակցել նախարարության կողմից կազմակերպած գնումների գործընթացներին: «Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների գործընթացներին: Որևէ կազմակերպության համար նախորդ իներցիայով երաշխավորված չէ հաղթանակը մրցույթներում: […]
18:45 11.04.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որում նա հանդես է եկել մարդասիրական բնույթի նախաձեռնություններով: «Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս և մնացած նախաձեռնությունները պետք է գնահատեն հիմնախնդրի կարգավորման մեջ ներառված կողմերը: Եթե դրանից հետո կարիք կլինի այլ պետությունների […]
11:42 10.04.2019
Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել: Նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն է: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն […]
17:14 04.04.2019
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան […]
18:21 02.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության […]
21:40 27.03.2019
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը հարց է ուղղել Կրթության Ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով այն լայնամասշտաբ բարեփոխման ծրագրերը, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է իրականացնել, կարելի է մասնաճյուղերը փակելու փոխարեն դրանք դարձնել մեթոդաբանական կենտրոններ: Ինչին ի պատասխան՝ կրթության […]
15:23 27.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` […]