TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատարանում

15:16 16.05.2019

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանում շարունակում է ներկայացնել հիմքերը, որոնցով պետք է խափանման միջոցը փոխվի, և Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ազատ արձակվի: Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ հիմքեր չկան կալանավորելու և այն բոլոր հիմքերը, որ դատախազությունը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է […]

̰
Թումանյանի պատմվածքների հավաքածուի հետ համեմատություն` Քոչարյանի գործով դատին

14:41 16.05.2019

«Գործը չկա, ինչպես սիրում են ասել գործիչներից ոմանք, գործը ջուր է, նույնիսկ ջուր չէ, օդ է, դրա համար փորձ է կատարվել ձևակերպումներն էնպես տան, որ խճճեն, պարզ չլինի»,- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի քննության ժամանակ ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մեղադրական եզրակացությանը: Օրբելյանը նշեց, որ խճճելու, պարզ չգրելու իրավունքը մեղադրող կողմինն է, ինքը խնդիր չունի: […]

̰
Քոչարյանը չունի մեղադրյալ կարգավիճակ, ուստի կալանքը չի կարող կիրառվել. պաշտպան

13:40 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը, մեկնաբանելով քրեական դատավարության օրենսգիրքը, ասում է հետևյալը` որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն՝ պետք է որոշում կայացվի մեղադրանք առաջադրելու մասին, դրա մասին հայտնվի մեղադրյալին, պարզաբանվի մեղադրանքի էությունը և հանձնվի մեղադրանքի մեկ օրինակ: Նրա խոսքերով` երեկ պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել […]

̰
Պաշտպանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հիմնավորումները

12:54 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Այսօր կալանքը փոխելու հիմնավորումներ է ներկայացնում պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ներկայացրեց Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների համապատասխան որոշումները, որոնք առնչվում են կալանավորման հիմքերին: «Կալանավորման անհրաժեշտությունը պետք է հաստատվի փաստական, այդ թվում` քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը` […]

̰
Քոչարյանի գործով դատական նիստը կարող է դռնփակ շարունակվել. միջնորդությունը քննվում է

15:43 15.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդեց նիստերը դռնփակ անցկացնել: «Պատճառաբանությունը հետևյալն է, որ ցուցմունքից հատվածներ կարող են հրապարակվել, չնայած նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատելով, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, բացի այդ, հրապարակված նյութերի մեջ նաև պետական գաղտնիքի խնդիր չկա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ըստ […]

̰
BACK_TO_TOP