TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Արամ Սիմոնյան

Արժանապատիվ հեռանալը լավ բան է, այս դեպքում ես նման գործելաոճ չտեսա. նախարարը` Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին

13:35 24.05.2019

«Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: Էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»,- մայիսի 24-ին, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց կրթության […]

̰
«Հերթական կեղծիքը». Արայիկ Հարությունյանը` ԵՊՀ 100-ամյակը չշնորհավորելու մասին

13:22 24.05.2019

«Հերթական կեղծիքը»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկը չի շնորհավորել: «Ես ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ: Արամ Սիմոնյանը և ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, […]

̰
Ո՞վ կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր

16:04 23.05.2019

13 տարվա պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում նոր ռեկտորի ընտրության կարգի մասին: Համաձայն ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

15:38 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:

̰
Արամ Սիմոնյանը վարչապետի հայտարարությունն իր անձին ուղղված չի համարում, իսկ նախարարի խոսքերը սպառնալիք է որակում

14:01 26.03.2019

«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, դուք իրեն կամ իր լրատվական ծառայությանը պետք է հարցնեք: Վարչապետը հայտնել է իր կողմից ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ ասել»,- մարտի 26-ին լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ կառավարության արտահերթ նիստում արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական […]

̰
Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

13:45 26.03.2019

«Շատ պարզ, ընթեռնելի ձևով այդ ամենը ներկայացվեց, և դուք բոլորդ գիտեք նրանց մասին»,- մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին […]

̰
ԵՊՀ ռեկտորն ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում. Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտորի մեղադրանքների մասին

15:32 21.02.2019

«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է»,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ իր հորդորը եղել է այն, որ 100-ամյակով հստակ ուղերձներ են հղելու ներքին և արտաքին լսարաններին՝ ԵՊՀ առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի […]

̰
Չի կարող որևէ մեկը ճչոցով այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց. Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

20:09 11.01.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին: «Սիմոնայնը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է, նա ասում է 9 միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել: Սո´ւտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդ-ի գնումներ, բացի այդ, հազար անգամ […]

̰
Սերժ Սարգսյանն այլևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ. ԵՊՀ ռեկտոր

11:52 27.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին  տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դուրս է գրվել հիվանդանոցից

13:26 31.05.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր՝ մայիսի 31-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից: «Բժիշկները սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա են կատարել, ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»,- ասացին բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել մայիսի 29-ին, երբ ԵՊՀ-ում տեղի էր ունենում «ԵՊՀ […]

̰
BACK_TO_TOP