16:41 03.08.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրն է հաղորդման վարող Արամ Աբրահամյանը, խոսվել է մեդիագրագիտության մասին: Հաղորդումը նվիրված էր «Առավոտ» օրաթերթի 25-ամյակին: Խոսելով ժամանակակից մեդիագրագիտության և առհասարակ մամուլի մասին՝ Արամ Աբրահամյանը նշել է, որ կան վերնագրեր, որոնք տեսնելիս հակացուցված է տվյալ նյութը բացելը: «Եթե ընկնես լայքերի և սրտիկների հետևից, դու կմտնես հոսանքի մեջ և կդառնաս […]
19:20 06.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Հայաստանում Սահմանադրության օրվա՝ տոն լինել-չլինելու մասին. «Բնական է՝ չենք տեսնում, որովհետև էդ օրը, էդ գաղափարը չկա քաղաքացու գիտակցության մեջ: Մենք կարող ենք այլ տոների նման արհեստականորեն նշել, բայց, մինևնույն է, դրանից բան չի փոխվի: Մենք արհեստականորեն նշեցինք Քաղաքացու օրը, բայց մենք քայլ անգամ չմոտեցանք քաղաքացու […]
17:00 06.07.2019
«Նիկոլ Փաշինյանը թող ասի` քանի՞ անգամ է ինքը բանակցել՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար էդ ֆորմատով և հասել հաջողության, ես էլ փորձեմ»,- այսպես պատասխանեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի հետ բանակցության հավանականության մասին հարցին: Ընդդիմության կողմից ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելը եղել է բանավոր բանակցության արդյունք: «Մենք ասում ենք սիրելի, հարգարժան «Իմ քայլ», 3 մարդ հրաժարական է […]
16:44 06.07.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ: «Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք […]
15:21 06.07.2019
«Խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ավելին է, քան պետք է»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի այն հարցին, թե եթե խորհրդարանական մեծամասնությունը 1995-ից ընդունում է այն, ինչ իշխանությունն է առաջարկում և կարող է տապալել ընդդիմության ցանկացած առաջարկ, ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է մեծամասնության գլխին, թե՞ վարչապետը: «Այդ ճանապարհով է արժեզրկումը գնում խորհրդարանական կառավարման: Օրինակներով ասեմ: Հիմա […]
14:45 06.07.2019
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի հետ զրույցում նշել է, որ 2015թ. դեմ է եղել այսօր գործող Սահմանադրության ընդունմանը: «2015-ին մենք ներկայացրել ենք առաջարկություններ, մոտավորապես 30 էջից բաղկացած: Ես որպես անկախ պատգամավոր եմ եղել: Առաջարկությունների 70-80 տոկոսը չեն ընդունվել, և մենք դեմ ենք արտահայտվել, դեմ ենք քվեարկել»: Մարուքյանը նշել […]
13:42 06.07.2019
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի հետ խոսել է ՀՀ Սահմանադրությունից: Մարուքյանի կարծիքով` Սահմանադրության վերջին փոփոխությունը հնարավորություն տվեց հեղափոխություն անելու: «2015թ. Սահմանադրությունը նախատեսված էր, որ երկիրը անցնի խորհրդարանական կառավարման, սակայն դուք գիտեք, որ այդպես չեղավ, և մենք ունեցանք վարչապետական կառավարման համակարգ: Կարծում եմ` այս Սահմանադրությունը մեզ տվեց հնարավորություն, որ […]
22:26 30.06.2019
Հայաստանը կարող է և պետք է անի հնարավորը` փորձագետների, քաղաքագետների միջոցով թուլացնելու ներվրացական ճգնաժամը,- կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Որպես թե՛ Ռուսաստանին, և թե՛ Վրաստանին մոտ կանգնած երկիր՝ Հայաստանն ամենատարբեր միջնորդական կոմունիկացիաների վերականգնման հարթակ կարող է լինել: Այն, ինչ պետք է անել նման դեպքերում որպես միջնորդ լարվածությունը նվազեցնելն է, հաղորդակցման հնարավորություն ստեղծելը, երկխոսության կանալներ, երկու […]
18:30 27.06.2019
Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ, և Հայաստանը սատարում է այդ վերադարձին: Արդյոք դա չի՞ սրի Հայաստանի հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ. «Հեռանկար» հաղորդման տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան` քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ բավական բարդ է նման իրավիճակում դեմ արտահայտվել դաշնակցին: «Իհարկե, Ուկրաինան ուրախ չէ, որ ՌԴ-ն վերադառնում է, ինչ-որ ձևով պատժամիջոցներից դուրս […]
12:00 23.06.2019
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրառումէ կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ երբ հանրային իրավագիտակցությունը կուտակված բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, ապա սա մտահոգող է: «Ինձ նույնիսկ մի մաթեմատիկոս գիտնական խիստ մտահոգված գրում է Գերմանիայից, թե ինչո՞ւ իրեն հետաքրքրող բառը չկա Սահմանադրությունում: Սթափվեք, […]
19:15 19.06.2019
ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի, ի՞նչ կլինի, եթե դա մոտ կես տարի շարունակվի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը փաստաբան Նորայր Նորիկյանին: «Այդպիսի կես տարվա ժամանակահատված չկա, որովհետև հենց նույն Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարգավորված են այդ հարաբերությունները: Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը լրանալու պայմաններում ԲԴԽ նախագահի լիազորություններն իրականացնող անձը […]
15:22 06.06.2019
«Ֆեյսբուք» սոցցանցում քննարկում է սկսվել այսօրվա կառավարության նիստի ժամանակ սևազգեստ մարդկանց «բաբոչկա կապելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր լուսանկարներ են հրապարակել, որոնցում շատերը բաբոչկա են կապել, շատերը սև զգեստներ են կրել: Համացանցային ֆլեշմոբին միացել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման հաղորդավար, լրագրող Արամ Աբրահամյանը: «Ես էդ […]
09:18 26.05.2019
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Երևանում երեկ անցկացված հանրահավաքում հնչեցված սպառնալիքների կապակցությամբ: «Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն […]
23:38 21.05.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ փաստաբան Արամ Վարդևանյանի գեղեցիկ փաթեթավորված, բայց խիստ յուրովի մեկնաբանությունների. Նախ՝ հստակ ներկայացրել ենք խնդրո առարկայի վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակը: Եթե ոմանք դա չեն ընկալում, նշում ենք վերստին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի […]
19:51 10.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԿՄ թե´ նախկին, թե´ ներկա նախագահները կուսակցականներ են: Մանվել Գրիգորյանն անդամակցում էր ՀՀԿ-ին, իսկ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության անդամ է: «Զուգահեռներ չե՞ք տեսնում»,- հարցրել է Աբրահամյանը: «Ես ճիշտ եմ համարում, որ երկրապահը պետք է […]
16:23 10.04.2019
«Հեռանկարի» տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանին հիշեցրել է երկրապահների այն հայտարարությունների մասին, որ եթե Ղարաբաղի հարցում իշխանությունը որևէ ոչ հայանպաստ քայլի գնա, իրենք միջոցներ կձեռնարկեն: Կա՞ քաղաքական պատվեր` կանխելու ինչ-որ վատ բաներ. «Բացարձակ ոչ, ես կարծում եմ, որ ԵԿՄ անդամները ՀՀ քաղաքացիներ են, արժանավոր քաղաքացիներ՝ իրենց մեծամասնության մեջ, և իրավունք ունեն […]
15:10 10.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկարի» տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանին հիշեցրել է այն իրադարձությունների մասին, որոնք վարկաբեկել են այդ միությունը: «Դա տուշոնկայի պատճառով չէ, դա գալիս է 1995, 1996 թվականներից, երբ որ նրանք իրենց լկտի էին պահում, ազդում էին ընտրությունների վրա, արդյո՞ք այդ բեռը չափից դուրս ծանր չէ»,- հարցրել է Արամ Աբրահամյանը: «Դժբախտաբար, […]
23:59 31.03.2019
«Հարկային փոփոխություններ անելու պահանջի մեկնարկը տրվել է դեռևս 2016 թվականին: Հարկային քաղաքականությունն ազդում է քո տնտեսության վրա՝ և՛ կարճաժամկետ ժամանակահատվածի, և՛ երկարաժամկետ»,- «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի բարեփոխումներին: Ըստ Վարդան Արամյանի՝ պետք է մտածել և համաձայնության գալ մի քանի սկզբունքների հարցում: Հասկանալ, […]
12:14 27.02.2019
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության թատրոնների և թանգարանների աշխատակիցների համար կազմակերպված մենեջմենթի մեկշաբաթյա դասընթացների երկրորդ օրվա բանախոսը հայտնի լրագրող, հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանն է եղել: «Արվեստը և մեդիան. փոխշահավետ գործակցություն» թեմայով դասախոսության ընթացքում Արամ Աբրահամյանն անդրադարձել է մշակութային լրագրությանն ու առկա խնդիրներին, մեդիայի հետ ճիշտ և արդյունավետ աշխատանքի մեթոդներին: […]
16:19 24.02.2019
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ: «Հեռանկար»-ի շրջանակներում նա պատմել է, թե ինչպիսի հարցեր են իրենց օրակարգում, նշել, որ որպես աշխարհիկ ու պետական պատասխանատուներ՝ մեկ կարևոր օրակարգ ունեն։ Այն հետևյալն է․ «Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել, որ ժողովուրդին առաջնահերթ խնդիրները լուծման ընթացքի […]
21:44 23.02.2019
Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել նաև եկեղեցու շուրջ, երբ մարդկանց մի խումբ պահանջում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ինչպե՞ս է վերաբերում հարցին Արամ Առաջին Կաթողիկոսը, Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը ասել է․ «Ես այս բնորոշումներուն չեմ հավատար՝ Հեղափոխական, հակահեղափոխական, սև, ճերմակ, կարմիր, կապույտ, նոր Հայաստան, հին հայաստան… […]
20:16 22.02.2019
Եռօրյա այցով Հայաստան ժամանած Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին, անդրադարձել Հայաստանին և Սփյուռքին հուզող տարբեր խնդիրների: Խոսելով Սիսի կաթողիկության վերաբերյալ հայցի մերժման, Թուրքիայի սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված հայցի շուրջ՝ Արամ Առաջին կաթողիկոսն ասել է. «Մերժել բառը պետք է հստակեցնենք, ոչ թե քննեց նոր մերժեց, […]
17:24 23.10.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանի նախին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին՝ Արամ Աբրահամյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի […]
17:17 08.09.2018
«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ փլուզման վտանգի առաջ է Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային շենքերից մեկը: https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10215201241478079?__xts__[0]=68.ARBzwMAURbkQ0DkZwjld4RBKyvdjplqu97ay1eqLlFFQtdcKFlmnbevtm6PY2DSNBJkLjvQNLTW_NNbLBSDXoU8poofl0JYYIZmwkC1XZ_L0oPmswkzvK0shSm-dVFamOK5Jdml-etlKSaMRUAA8tUHSUOl533XnXP9vFIK4QeBuJXITnXrpeUU&__tn__=-R
15:52 03.05.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի մայիսի 2-ի թողարկմանը՝ հեղինակ-վարող Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ խորհրդարանում այժմ խոսակցություններ կան ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին (այս դեպքում միավորվում են բոլոր 4 խմբակցություննեն ու համատեղ պատասխանատվություն ստանձնում-խմբ.), քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը պատասխանել է, որ դա քիչ ցանկալի տարբերակ կլիներ մեր երկրի համար:
22:22 19.04.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նորանշանակ վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: Արամ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին հարց է ուղղել երկրում աղքատության ցուցանիշի վերաբերյալ:
22:11 19.04.2018
«Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված»: Այս մասին ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե Արցախի չլուծված հարցը թողնում ենք հաջորդ սերնդին, և գուցե սերնդափոխություն լինի, գան ուրիշները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ուրիշ ձևով նայեն այդ հարցին և գտնեն հարցի լուծումը:
21:51 19.04.2018
«Նոր թիմ չկա: Նույն թիմն է, նույն ղեկավարն է, նույն կուսակցությունն է: Ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ պետք է ավելի լավ լինի: Ենթադրենք՝ հարկայինի կամ մաքսայինի աշխատողը կաշառք էր վերցնում, հիմա նա կտեսնի, որ խորհրդարանական համակարգ է, և կասի՝ վե´րջ, խորհրդարանական համակարգ է, ես այլևս կաշառք չե՞մ վերցնում»,- նորընտիր վարչապետին հարց է ուղղել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանը:
14:35 14.04.2018
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի առաջնորդող հոդվածում գրում է. «Մեր իրականության մեջ թացն ու չորն այնքան են իրար խառնված, որ երբեմն դրանք տարանջատելու անհրաժեշտություն է առաջանում, որովհետեւ, ըստ գիտնականների (ոչ բրիտանացի), ցանկացած մարդու ուղեղ կարող է տեղեկատվությունն ընկալել երեք եղանակով․