TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արագիլներ

Յուղոտված արագիլները գուցե ոչնչանան, նրանք չեն կարողանում թռչել ու սնվել. մասնագետ

14:15 03.08.2019

Հայտնի է դարձել Արարատի մարզի բնակավայրերում արագիլների աղտոտման պատճառը: Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, աղբի մեծ կուտակում կա: Կուտակմանը նպաստում է «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար: […]

̰
Հայտնի է` ինչպես են աղտոտվել արագիլները

23:59 02.08.2019

Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այսօր մաքրված Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։ «Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, […]

̰
Այն վայրում, որտեղ արագիլները յուղոտվել են, կեղտաջրերի մաքրման աշխատանք են իրականացնում

19:04 02.08.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող Հրազդան գետի աջափնյա կոլեկտորում պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ տեղանքում արագիլները յուղոտվել էին և չէին կարողանում թռչել:  

̰
Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

09:38 30.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա […]

̰ ̰
Յուղոտված արագիլների խնդրի վերաբերյալ նորություն կա

19:17 22.07.2019

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է այն դրական տեղաշարժին, որը կա Արարատի մարզում՝ յուղով պատված արագիլների վիճակի վերականգնման մասով: Կարեն Աղաբաբյանն անդրադարձել է նաև նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ այսօր SHANTNEWS.am-ին նաև հաղորդվել է, որ նախնական վարկածի համաձայն՝ թռչունները յուղոտվել են ջուրը մտնելու հետևանքով, քանի […]

̰
Ինչից են յուղոտվել արագիլները. SHANTNEWS.am-ին փոխանցել են նախնական վարկածը

18:57 22.07.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն մի քանի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ աշխատանքներ են տարվում Արարատի մարզի  Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանի հետ, որն ասել է, որ լաբորատոր հետազոտությունների պատասխանները կլինեն 15 օրվա ընթացքում, բայց նախնական վարկածի […]

̰
Իրականացվում են արագիլների մաքրման աշխատանքներ

18:19 21.07.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։ Ավելի վաղ բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր էկոլոգիական աղետի մասին՝ […]

̰
Հովտաշենում արագիլների անկման կապակցությամբ իրականացվում են Հրազդան գետի և Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ

19:12 20.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող […]

̰
Արարատի մարզում արագիլները ճենճի մեջ են, փետուրները վնասվել են ու չեն կարող թռչել

18:00 20.07.2019

Բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել էկոլոգիական աղետի մասին՝ որպես օրինակ բերելով սննդային յուղի ճենճի մեջ հայտնված արագիլներին: Գրառումն ամբողջությամբ ստորև. «Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկարում), որն ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով, և որի հետևանքով թռչունն անընդունակ […]

̰
Ձյուն, ձմեռ, ձնծաղիկ ու արագիլ․ անոմալ բնապատկերներ Հայաստանի հյուսիսից

00:16 05.04.2019

Չնայած արդեն ապրիլ ամիսն է, բայց Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրում ՝ Ամասիայի տարածաշրջանի Գարնառիճ գյուղում, դեռ ձյուն է ու ձմեռ: Բայց արագիլներն արդեն վերադարձել են իրենց բներ: Ի դեպ, սա Հայաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ կարելի է հանդիպել նաև Կարմիր գրքում գրանցված սև արագիլների: Իսկ ձյան շերտից ազատված որոշ հատվածներում էլ կարելի է տեսնել գարնանային առաջին […]

̰
«Մարտի 9-ին, լագլագը բնին». Գյումրիում հիշում են ժողովրդական խոսքը

13:01 09.03.2018

Մեր գործընկերուհի Հեղինե Քուշկյանը տեղեկություններ է հաղորդել Շիրակի եղանակային փոփոխությունների վերաբերյալ:

̰
BACK_TO_TOP