16:19 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը արձագանքեց տեղեկություններին, թե Հայաստանում հոսանքազրկման պատճառը ՀԱԷԿ-ի աշխատանքի ընդհատումն է: Նա հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցված է հունիսի 1-ից, պլանային անջատում է: Վարդանյանն ասաց, որ ՀՀ էներգետիկ համակարգում այս պահին գործող հիմնական բազիսային կայաններն են Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի […]
15:07 10.07.2019
Այսօր գրանցված համատարած հոսանքազրկումը որքանո՞վ կապ ունի ատոմակայանի հետ. SHANTNEWS.am-ի այս հարցին պատասխանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավար Մովսես Վարդանյանը: «Անվտանգության հետ կապված որևէ խնդիր ատոմային կայանում չկա: Անվտանգության և միջուկայի վառելիքի հովացման հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել»,- պատասխանել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ հոսանքազրկումը առնչություն չունի ատոմակայանի հետ և ատոմակայանի որևէ անսարքությամբ չէ, […]
16:30 26.06.2019
Հայաստանի ատոմային էլեկտրակայանն ու ռուսական «Ռոսատոմի» մեջ մտնող «ՏԲԷԼ» ձեռնարկությունը համաձայնագիր են ստորագրել, որով պայմանավորվել են հայկական ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի 2019-2020 թվականների գնումները կազմակերպելու համար։ Այս մասին ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։ Մինչ այդ միջուկային պաշարները ՀԱԷԿ-ում լրացվել էին 2017 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Հայկական ԱԷԿ-ն ու ռուսական ընկերությունը բազային պայմանագիր […]
17:10 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արարատյան դաշտի ջրային ավազանի պաշարը վերականգնելու համար: «Խնայվել է լրացուցիչ 700 լիտր/վայրկյան ջուր: Որևէ նոր ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար չի տրվել»,- այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով Արարատյան դաշտի […]
08:15 04.05.2019
Մայիս ամիսը հարուստ է սերիալային պրեմիերաներով: Այս ամսվա ընթացքում մեզ սպասում են միանգամից մի քանի արդեն սիրված սերիալների հերթական սեզոնների պրեմիերաներ, ինչպես նաև նոր սերիալներ, որոնք դեռ կհասցնենք գնահատել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է այս ամսվա լավագույն ու սպասված սերիալային պրեմիերաները: «Չեռնոբիլ» (Chernobyl) Պրեմիերան կլինի մայիսի 6-ին: HBO ալիքի նոր մինի սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ի […]
20:28 29.04.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր […]
22:37 19.04.2019
«Հրթիռային հակակարկտային կայանների թիվն ավելացնել չենք նախատեսում»,- ապրիլի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ հարցը լրջագույն հարցերից մեկն է: Այսօր ունենք 500-ից ավելի կայաններ, որ կային նախկինում և այն հրթիռային կայանները, որ գնվել են նախորդ տարի: Հարցին լուծում տալու համար նախարարը վերջերս խորհրդակցություն է անկացրել ՝ լավագույն մասնագետների […]
19:08 19.04.2019
Վրաց բնապահպան Նինո Չխոբաձեն մեկնաբանել է Մեծամորի ատոմակայանի վերամշակված թափոնները Վրաստանի տարանցմամբ Ռուսաստան տեղափոխելու շուրջ Վրաստանի հետ բանակցություններ վարելու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հայտարարությունը: Բնապահպանը դեմ է Հայաստանի ատոմակայանի վերամշակված միջուկային վառելիքը Վրաստանի տարանցմամբ Ռուսաստան տեղափոխելու գաղափարին: «Սա շատ վտանգավոր է երկրի համար: Ես կարծում եմ, որ վրացական կողմը չի համաձայնի, քանի […]
16:02 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-ում հարց ուղղեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին՝ հետաքրքրվելով էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավոր եղանակներից: «Բնակչի վճարից հետո ինչքա՞ն է էլցանցերի մարժան, կարո՞ղ ենք աշխատել տարբեր գործիքներով` սակագինն իջեցնելու համար»,- հարցրեց նա: Բաղրամյանը նշեց, որ բաշխիչ ցանցերի մարժան մի քանի մասից է ձևավորվում՝ արտադրության […]
00:00 07.04.2019
Գյումրու «Անալիտ սարք-1»-ը ռազմածովային նավատորմի համար աղաչափեր արտադրող եզակի գործարաններից էր սովետմիության տարիներին, հիմա էլ շարունակում է նույն արտադրանքը տալ ու աշխատել ռուսաստանյան պատվերով, բայց ոչ նախկին ծավալներով: Անգամ մեկ տարի առաջ ընկերությունը հայտնվել էր պարապուրդում, մի քանի ամիս առաջ է նոր պատվեր ստացել, բայց ոչ թե նոր սերնդի սուզանավերի համար աղաչափեր արտադրելու, այլ հները […]
12:32 19.03.2019
Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրում հայկական ատոմակայանի փակման թեման քննարկվում ու շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ։ Այսինքն` դա ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձևավորման։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «… Որովհետև ատոմակայանը, բոլորս գիտենք, հիմա երկարացնում ենք։ Ինչքան հնարավոր կլինի երկարացնել, կերկարացնենք, բայց բոլորս հասկանում ենք, որ ատոմակայանը […]
11:58 13.03.2019
Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը, հայտնում է Ermenhaber-ը։ Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան […]
21:33 11.03.2019
SHANTNEWS.am-ը հայտնել է այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները: Հանրային դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն և իրավապահ մարմիններին: Այսօր, երբ […]
20:58 05.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այս մասին […]
23:06 11.02.2019
Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր: Վիլնյուսում հիմա այն կարծիքին են, որ Մինսկը դարձել է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը և այս երկրի ու Չինաստանի հետ ռեալ վտանգ է ներկայացնում: Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Սերտ համագործակցություն է հաստատվել նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: Նշվում է նաև, որ […]
18:34 07.02.2019
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է N 318-Ն որոշման մեջ կատարված այն փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ են մտնում այսօրվանից: «Շահառուների ցանկի և ծառայությունների քանակի փոփոխությունները պայմանավորված են 2019թ. պետբյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ. շահառուների ցանկում ընդգրկված է շուրջ 230,0 հազար քաղաքացի, նախատեսվում է շուրջ 15,8 հազար դեպքի […]
12:50 07.02.2019
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում։ Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի նախագծում։ Նշվում է, որ ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ։ Եվ ներքին շուկայի կարիքներից […]
20:57 05.02.2019
Այսօր Հանրային բնապահպանական առաջին դատավարության ժամանակ նաև ներկայացվել են այն խնդիրները, որոնք առաջացել են Արարատյան դաշտի արտեզյան ջրերի գերշահագործման պարագայում. Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է […]
13:31 05.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: «Դատավարությունում», այսպես ասած, մեղադրող կողմը բնապահպան Լևոն Գալստյանն է, որն ասել է, որ ջրառը ավազանից երկու հազարականների սկզբից սկսած եղել է նորմայից ավելի, ինչի հետևանքով ջրային ավազանի դրական ջրերի մակարդակը իջել է 15 անգամ: «Դատավարությունում« […]
19:23 04.02.2019
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը, փոխանցում է Ermenihaber-ը: Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 […]
15:49 04.02.2019
«Ռուսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատակարարումը։ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռուսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Ինչպես հայտնում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից, նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին […]
22:48 31.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի տեղեկություն էլ տրամադրեմ բան չի փոխվել ասողներին․․․ Այս տարի, ավելի երկար կանգառներով պայմանավորված, ատոմակայանը նախորդ տարվա համեմատ շուրջ 20 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է արտադրել (2017թ 2․6 մլրդ կվտ/ժ, 2018թ՝ 2 մլրդ կվտ/ժ-ի փոխարեն)։ 2018թ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2017թ-ի համեմատ գրեթե […]
13:42 31.01.2019
Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]
12:32 31.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ նոր բուժօգնության փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: Որոշման ընդունումից հետո առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ […]
12:16 31.01.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է եղել «ՀՀ կառավարության 2004 թվականի մարի 4-ի 318N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: «Նախագծի ընդունումով հիմնական երկու փոփոխություններ են նախատեսվում մեր քաղաքացիների համար, ներդրվում է նոր բուժօգնության փաթեթ քաղաքացիների հետևյալ խմբերի համար՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, Հայրենական Մեծ պատերազմի […]
18:12 30.01.2019
Ռուսաստանի Դաշնությունը գաղտնի առաջարկ է ներկայացրել Հյուսիսային Կորեային: Խոսքը այս երկրում ատոմակայան կառուցելու մասին է, որի դիմաց Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքի օգտագործումից: Այս մասին հաղորդում է Washington Post -ը` հղում անելով ԱՄՆ-ի կառավարության իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել 2018-ի աշնանը: Ըստ պայմանագրի` ՌԴ-ն պետք է շահագործի ատոմակայանը, նաև պարտավորվում է երկրից […]
20:02 27.12.2018
3900 բնակչություն ունեցող Արշալույսը ՀԱԷԿ-ին ամենամոտ գտնվող համայնքներից է` ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Սակայն համայնքն արտակարգ իրավիճակների դեպքում ապահովված չէ հատուկ ապաստարաններով և պաշտպանիչ միջոցներով, գրում է Ecolur-ը: Ճառագայթային անվտանգության մասին գիտելիքներ ստանում են միայն դպրոցականները` «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման ժամանակ: «Ուսման գործընթացում կան հատուկ դասաժամեր, 9-10-րդ դասարանների աշակերտներին ուսուցանում ենք և զուգահեռ անցկացնում […]
16:50 19.12.2018
Եվրոպական հանձնաժողովը, գործելով Եվրոպական միության անունից, պնդում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, հայտնում է Ecolur.am-ը: «Չնայած վերջին 20 տարում ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության ոլորտի մի շարք բարեփոխումներին՝ ներառյալ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերը, Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այսպիսի ռեակտորը չի կարող արդիականացվել այնպես, որ ամբողջությամբ համապատասխանի միջուկային անվտանգության՝ […]
14:34 06.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ-ում ԱԱԾ բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործություններին: Նա նշեց, որ դեռևս ձերբակալվածներ չկան, իսկ ստուգումները լինելու են շարունակական, և ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում որոշ խնդիրներ հայտնաբերվեցին, լինելու են ստուգումներ նաև Ատոմակայանում և մնացած պետական ընկերություններում: Բաղրամյանն […]
17:04 04.12.2018
Մեծամորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ մինչ ծրագրերին անդրադառնալը, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախ՝ ցավակցություն հայտնեց այսօր զոհված օդաչուների հարազատներին, ընկերներին: Հայտարարեց, որ այդ միջադեպը պետք է քննվի՝ հասկանալու համար, թե որն է դարձել այդ միջադեպի պատճառը: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման և տեսլականի առումով Մեծամորն ունի առանձնակի նշանակություն: «Այստեղ է […]