TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ավտովթար

Երևանում ավելացել են բնակարանային գողությունները, նվազել սպանություններն ու ավազակության դեպքերը

15:15 09.02.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին, հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքներին, մինչդատական քրեական […]

̰
Քննություն է տարվում` պարզելու Երևան-Երասխ ճանապարհին շտապօգնության մեքենայի վթարի պատճառները

12:14 08.02.2019

ՀՀ  քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ  կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով ՝ փետրվարի  8-ին՝  ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց  են բախվել  «ԳԱԶ 24» և  «Սիսիանի» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում […]

̰
Կալուգայի աղետն ու 30 տարեկան ավտոբուսը, որի վարորդը բազմիցս տուգանվել է

22:30 04.02.2019

Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: 13 տուժածները շարունակում են մնալ հիվանդանոցներում: Ռուսական Առաջին ալիքը, անդրադառնալով երեկ գիշեր տեղի ունեցած դժբախտ պատահարին, պատմում է դեպքին հաջորդած իրադարձությունների մասին: Կալուգայի բնակիչները, ցնցված խոշոր ավտովթարի հետևանքով, այցելում են եկեղեցի և աղոթում զոհվածների հոգիների հանգստության համար: Իսկ հիվանդանոցում շարունակում են բուժում […]

̰
Կալուգայի վթարից մահացածների ընտանիքները կստանան 1 միլիոն ռուբլի հատուցում

19:29 03.02.2019

Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօրվա ողբերգական ավտովթարի 7 զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի (շուրջ 7 մլն դրամ) գումար՝ որպես հատուցում: Այս մասին որոշում է կայացրել մարզի ղեկավարությունը: Դրանից բացի, մարզի իշխանությունները որոշել են գումար տրամադրել տուժածների հարազատների՝ Կալուգա տեղափոխումն ապահովելու համար, փոխանցում է life.ru-ն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր

13:03 03.02.2019

Ռուսաստանի Կալուգայի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է ու ընկել ճանապարհի ոչ երթևեկելի հատված, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 21 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Ավտոբուսը տեղափոխում էր 48 մարդու, որոնցից 33-ը երեխաներ են եղել: 21 տուժածներից 20-ը նույնպես երեխաներ են: Տեղ հասած փրկարարները ու անցնող մեքենաների […]

̰
Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ

11:02 03.02.2019

Այսօր գիշերը՝ ժամը 2:00 սահմաններում խոշոր ավտովթար է եղել Երևանում՝ Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհին: Իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը: Մարմնական վնասվածքներով երկու անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: Շամշյանի տեղեկություններով՝ ավտովթարի պատճառը եղել է մերկասառույցը. հիմա ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորվածների ինքնությունը:

̰
Վթար Մոնթե Մելքոնյանի պողոտայում․ կա տուժած

20:13 01.02.2019

Այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մոնթե Մելքոնյանի պողոտայում. իրար են բախվել «Գոլֆ»  և «Հովո» (բեռնատար) մակնիշի մեքենաները: Ճանապարհային ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ վթարի հետևանքով «Գոլֆ» մակնիշի մեքենայի վարորդն է միայն տուժել: Նրան ծանր վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ:

̰
ԵՄ-ում կազմել են վիճակագրություն, թե որ երկրներում են ավելի շատ ավտովթարներ լինում

00:35 01.02.2019

Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ տարածքի երկրներում ավտովթարների մասին զեկույց: Համաձայն այդ զեկույցի՝ ամենաշատը վթարի են ենթարկվում ավստրիացի վարորդները, իսկ ամենաքիչը՝ դանիացի վարորդները: Ավստրիայում միջինում 10 000 բնակչից 44-ը վթարի է ենթարկվել, իսկ Դանիայում՝ ընդամենը 5-ը: Այդ ցուցակում տեղ են գտել նաև Գերմանիայի և Բելգիայի անունները, նշվում է՝  այնտեղ մեծ է հավանականությունը վթարի ենթարկվելու: Ըստ վիճակագրության՝ […]

̰
Կոտայքում ՀՀ ՊՆ N զորամասի վարորդը Nissan X-Trail-ով տապալել է գազախողովակի սյուներն ու կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա

10:00 25.01.2019

Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]

̰
Վորոնեժի մարզում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուս է վթարվել

11:52 24.01.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետևանքով զոհվածի […]

̰
ԱՄՆ-ում առատ ձյունը 3 հոգու մահվան պատճառ է դարձել

15:17 20.01.2019

ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով 3 մարդ է մահացել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Եղանակային վատ պայմանների հետևանքով առաջացած ավտովթարներից 2 անձ զոհվել է Վիսկոնսին նահանգում, ևս մեկը՝ Կանզասում։ Երկու նահանգների իշխանությունները քաղաքացիներին հորդորել են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

̰
Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին 3 մեքենա է բախվել․ կա 3 տուժած

21:04 15.01.2019

Այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են «Mitsubishi Pajero», « Niva» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական վարկածի՝ երկու մեքենաներին հանդիպակաց ընթացել է «Mitsubishi Pajero» մակնիշի մեքենան:   Բախումը եղել է բավական ուժգին, որի  հետևանքով «Niva» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ու կողաշրջվել մայթին: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են […]

̰
ԶՈւ-ում մահվան ընդհանուր դեպքերը նվազել են 17 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը՝ 32 տոկոսով

12:44 15.01.2019

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63  զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ […]

̰
Ջրվեժ գյուղում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

21:44 14.01.2019

Հունվարի 14-ին՝ ժամը 14:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր տանող ճանապարհին՝ «Լճափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի մոտակայքում բախվել են «Priora» (վարորդը՝ […]

̰
Սյունիքի մարզում 07-ը մխրճվել է պարսկական բեռնատարի մեջ. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ

23:51 13.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական […]

̰
Երևանում բախվել են Nissan, Mercedes և Honda մեքենաները. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը

00:54 10.01.2019

Հունվարի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի և Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Աղբյուրի […]

̰
Միջադեպերից հետո խստացվել են վարորդների առջև դրվող պահանջները․ ԶՈւ ԳՇ պետ

15:13 08.01.2019

Հայաստանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը, և Զինված ուժերի ղեկավարությունը, բացի այլ բաներից, ուշադրությունը կենտրոնացնում է նորակոչիկ զինծառայողների տեղափոխման անվտանգության վրա՝ միջադեպերից խուսափելու համար։ Այս մասին այսօր ԶՈւ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։ Քանի որ նախկինում Զինված ուժերում արձանագրված ողբերգական ավտովթարների մի մասը կապված է եղել նաև վարորդների գործողությունների հետ, […]

̰
Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզի Ախուրյան գյուղում

12:08 07.01.2019

Երեկ՝ հունվարի 6-ին՝ երեկոյան ժամը 22։30-ի  սահմաններում, Ախուրյան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին ու բախվել հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Ախուրյանի բնակիչ Մանուկ Ճանճուղյանը, տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել  փրկարարները: Մեքենայում եղել է մեկ  ուղևոր, որն անցորդների օգնությամբ տեղափոխվել  է «Գյումրի» բժշկական կենտրոն: Տուժածը՝ 38-ամյա Ռաֆիկ Հակոբյանը, […]

̰
Տոնական օրերին ավտովթարների հետևանքով զոհվել է 5 մարդ

18:04 06.01.2019

Ճանապարհային ոստիկանության կազմակերպած և իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տոնական օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. մինչ հունվարի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհվել էր 11 մարդ’ 6-ով ավելի։ Ի դեպ, 2018 թվականին Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է […]

̰
Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում․ 9 վիրավորներից 4-ը երեխաներ են

18:15 03.01.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 9 անձինք, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 7 վիրավոր

22:14 02.01.2019

Հունվարի 2-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 34 QN 196 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հունան Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 88 ZT 887 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներ […]

̰
Տավուշի մարզում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

12:13 02.01.2019

Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով […]

̰
Լոռիում ավտովթարի հետևանքով կան տուժածներ

22:42 01.01.2019

Հունվարի 1-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra A» (վարորդը՝ Լ. Պ., ծնված 1995 […]

̰
Մահվան ելքով ավտովթար Գյումրիում. վիրավորների թվում կա մանկահասակ երեխա

23:37 31.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 21:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միմյանց են բախվել ԶԱԶ (ZAZ) և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների ZAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է մեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու հարվածել այդ պահին ընթացող «Ռենջ Ռովեր» ավտոմեքենային: Բախման […]

̰
Վանաձորում ավտոբուսը բախվել է 06-ին, վերջինս հարվածել է երկու հետիոտնի

16:18 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 15:30-ին Վանաձորի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Սարիբեկյանը ПАЗ 672 M մակնիշի ավտոբուսով Վանաձորի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 73-ամյա Բորիս Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրով անցնող […]

̰
Խոշոր վթար Սյունիքում. կա 1 զոհ, 15 վիրավոր

09:56 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին Սյունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, […]

̰
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան զոհեր

14:20 28.12.2018

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: «Արմենիա» ՀԲԿ-ից […]

̰
Մայր Աթոռը 2018թ. 35.080.039 դրամի չափով օգնություն է ցուցաբերել կարիքավորներին

12:56 28.12.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Մայր Աթոռը 2018 թվականին դրամական օգնություն է ցուցաբերել 35.080.039 դրամի չափով: Օգնությունը ցուցաբերվել է. 127 կարիքավորների, 605 սիրիահայերի, Արյունաբանական կենտրոնում բուժվող 18 երեխաների, Ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների, 1 ընտանիքի հրդեհված բնակարանի վերանորոգման համար։

̰
Իրանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կա 10 զոհ

11:45 26.12.2018

Թեհրանում տեղի է ունեցել ավտովթար․ ուսանողներին տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրի պատնեշին։ Վթարի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 26-ը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Զոհերի թիվը կարող է ավելանալ: Ավտոբուսի բախումը, նախնական տվյալներով, եղել է այն բանի պատճառով, որ վարորդը սրտի նոպա է տարել։ Այս վարկածը դեռ պաշտոնական հաստատում […]

̰
Հնդկաստանում միմյանց են բախվել 50 մեքենաներ. կա 8 զոհ

15:11 24.12.2018

Հնդկաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել: Թանձր մառախուղի և ցածր տեսանելիության հետևանքով իրար են բախվել 50 ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը: Վթարը տեղի է ունեցել Ռոհտակ-Ռեվարի մայրուղու վրա՝ Ջաջար քաղաքից ոչ հեռու: Վթարի ենթարկված մեքենաներից մի քանիսը դպրոցական ավտոբուսներ են: Տուժածներից 10-ը գտնվում […]

̰
BACK_TO_TOP