17:30 07.02.2018
Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՃՈ վարչական շենքի մոտ, որտեղ խնդրել են չեղարկել 2018թ. հունվարին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով, այսպես կոչված, տրանզիտ համարանիշներով մեքենաների արձանագրված տուգանքները՝ պատճառաբանելով, որ իրազեկված չեն եղել, որ 2016-ից գործող օրենքը սկսելու է կիրառվել այս տարվա հունվարից:
16:48 07.02.2018
Այսօր՝ փետրվարի 7-ին, ՃՈ վարչական շենքի մոտ հավաքված ավտոներկրողները, ովքեր խնդրում էին չեղարկել հունվար ամսին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վրա արձանագրված տուգանքները, դժգոհում էին նաև, որ տուգանքներից շատերը վիճելի են, քանի որ դրանցում կամ ընդհանրապես չի երևում կամ լավ տեսանելի չէ մեքենայի համարանաիշը, որոշ դեպքերում էլ ակնհայտ սխալներ կան համարանիշերի մեջ: