08:50 01.08.2018
Մեքսիկայում ավիավթարի հետևանքով վիրավորվել է 49 մարդ։ Այս մասին հայտնում է Դուրանգո նահանգի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն։ Նահանգապետը նշել է, որ առավել ծանր վիճակում են օդաչուն և ուղևորներից մեկը, փոխանցում է Foro TV-ն։ Նշվում է, որ վթարի է ենթարկվել Aeromexico ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Դուրանգոյի «Խեներալ Գվադալուպե-Վիկտորյա» օդանավակայանից Մեխիկո։ Այն վթարվել է […]
15:14 30.07.2018
Չինաստանում քաղաքացիական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 4 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է The China Daily-ն: Նախնական տեղեկություններով՝ ավիավթարը տեղի է ունեցել ուղղաթիռի տեխնիկական խնդրի պատճառով Պեկինի հյուսիսային հատվածում, տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Կողմնակի այլ անձինք չեն տուժել: Այժմ աշխատանքներ են ընթանում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
18:12 27.07.2018
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության երկրները կհամաձայնեցնեն օդային պատահարների հետաքննությամբ զբաղվող նոր միջպետական մարմնի ստեղծման մասին որոշումը: «Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման հարցի վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ, ըստ փորձագետների գնահատականների, այս հարցի վերաբերյալ համաձայնություն կարող է ձեռք բերվել ընթացիկ տարում: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպես […]
21:29 05.06.2018
2010 թվականի Սմոլենսկի ավիավթարը քննող լեհական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռի բեկորների և զոհերից մեկի մարմնի վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել, հաղորդում է «Wiadomości» թերթը։ Հիշեցնենք, որ ինքնաթիռի վթարի ժամանակ զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: «Տու-154»-ի բեկորների, ինչպես նաև առնվազն մեկ զոհի մարմնի վրա առկա են պայթուցիկ նյութի հետքեր»,- ասվում է հանձնաժողովի […]
08:56 19.05.2018
Կուբայում խոշոր ավիավթար է տեղի ունեցել: Հավանայի միջազգային օդանավակայանից վերելք կատարած Բոինգ 737 ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց: Դեպքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:
18:06 01.04.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 12:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 35 QU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
13:29 12.03.2018
Կատմանդուի միջազգային օդանավակայանից ոչ հեռու ընկել է Բանգլադեշի մասնավոր US-Bangla ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Նեպալյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի, և ընկել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող ֆուտբոլային դաշտում: Վթարից անմիջապես հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:
22:31 18.02.2018
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
16:27 12.02.2018
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
09:04 12.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.
21:21 11.02.2018
Ավիավթարի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ: Մահացածների թվում էր նաև 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի և ծանոթները հիշում են, որ թռչել շատ էր սիրում:
11:05 15.01.2018
Թուրքիայում ինքնաթիռը թռիչքուղուց սահել է դեպի ծովը: Pegasus Airlines ընկերությանը պատկանող Բոինգ 737-800 ինքնաթիռը, որում գտնվել են 168 ուղևորներ և անձնակազմի անդամներ, Անկարայից ժամանել է Տրապիզոն: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում:
09:11 11.01.2018
Լեհաստանի կառավարական ենթահանձնաժողովը երկրորդ անգամ հայտարարել է, որ 2010թ-ին նախագահական օդանավում պայթյուն է տեղի ունեցել: Մարմինը Սմոլենսկում տեղի ունեցած վթարի հանգամանքները հետաքննում էր երկրորդ անգամ: Այդ մասին հայտնել է ենթահանձնաժողովի խոսնակ Մարթա Պալոնեկը: «Ավիավթարների ուսումնասիրման հարցերով միջազգային փորձագետ Ֆրանկ Թեյլորը, նյութերի հետ ծանոթանալուց հետո, նշել է, որ Ty-154M օդանավի ձախ թևը վնասվել է ներսում տեղի […]
13:22 19.12.2017
Նարյան Մարի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժածների մեջ նաև մեկ երեխա կա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
11:42 07.12.2017
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։
09:01 15.11.2017
Խաբարովսկի երկրամասում փոքր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով 8 մարդ է զոհվել: Ինքնաթիռը Խաբարովսկից մեկնելիս է եղել Նելկան բնակավայր: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ օդանավում եղել են անձնակազմի 2 անդամները և 7 ուղևորներ: Ողջ է մնացել միայն չորսամյա մի երեխա: Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ ինքնաթիռը կորել է ռադարներից և ընկել նշանակության վայրից 2 կմ հեռավորության վրա: