TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+3.09 oC

ավիավթար

Ջրից դուրս են բերել Էմիլիանո Սալայի ինքնաթիռի կործանման վայրում գտած մարմինը

13:11 07.02.2019

Ավիավթարների քննչական բաժինը (AAIB) հայտնել է`«Քարդիֆ Սիթի»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի և օդաչու Դևիդ Իբոտսոնի կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը ջրից դուրս բերելու մասին: Քննիչները դեռևս չեն հայտնում, թե ում մարմինն է հաջողվել դուրս բերել: Հիշեցնենք, որ 28-ամյա Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ»-ից, դառնալով ուելսյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ […]

̰
Էմիլիանո Սալայի շունը սպասում է տիրոջ վերադարձին

00:21 06.02.2019

Ավիավթարից հետո անհետ կորած Էմիլիանո Սալայի քույրը՝ Ռոմանի Սալան, սոցիալական ցանցում հուզիչ լուսանկար է հրապարակել: Նկարում երևում է, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստի շունը՝ Նալան, միայնակ նստած դռան մոտ և տիրոջը սպասում: «Նալան էլ է քեզ սպասում»,- գրել է Ռոմանի Սալան: Հիշեցնենք, որ օրերս որոնողական խումբը ծովի հատակին հայտնաբերել էր ինքնաթիռի բեկորները:

̰
Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

07:34 04.02.2019

Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]

̰
Ավիավթարի միակ փրկվածին հասցրել են հիվանդանոց

21:35 23.01.2019

ՌԴ Մուրմանսկի շրջանի Օլենոգորսկի մարզում վթարի ենթարկված Ту-22М3 ռմբակոծիչի  անձնակազմի միակ փրկված անդամին հատուկ չվերթով ուղարկել են Մոսկվա՝  բուժման: Տուժածի առողջական վիճակը ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական հիվանդանոցի մասնագետների հսկողության տակ է  լինելու: Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել  հունվարի 22 ին՝  երեքշաբթի: Հաջող թռիչքից հետո ռմբակոծիչը պատրաստվել է Օլենոգորսկի օդանավալայանում վայրէջքի, բայց  հայտնվել է ձնահոսքի մեջ: […]

̰
Ռուսաստանում ռազմական խոշոր ինքնաթիռ է ընկել․ կան զոհեր

15:59 22.01.2019

Ռուսաստանի զինված ուժերի Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչներից մեկն ավիավթարի է ենթարկվել Մուրմանսկում վայրէջքի ժամանակ։ Անձնակազմի 4 անդամներից 2-ը, նախնական տվյալներով, զոհվել են։ Ողջ են մնացել ինքնաթիռի հրամանատարն ու ղեկապետը: https://www.facebook.com/ntvofficial/photos/a.240009849391863/2241915882534573/?type=3&theater

̰
Թեհրանից արևմուտք բեռնատար ինքնաթիռ է կործանվել

10:30 14.01.2019

Ինքնաթիռում գտնվել է 10 մարդ:

̰
Կոնգոյում աղետի է ենթարկվել ռուսական ինքնաթիռ․ կան զոհեր

17:22 21.12.2018

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 23 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն […]

̰
Ասում են՝ օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու էլ հետ չեն գալիս. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին

15:31 08.12.2018

ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում: «Արմեն Բաբայանը ծագումով Հադրութից է, չնայած ծնվել է Երևանում: Արցախյան պատերազմի ժամանակ հոր հետ ջոկատով, դեռ անչափահաս տղա, մարտերին մասնակցել է: Հետո ընդունվել […]

̰
Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում

14:26 05.12.2018

Դեկտեմբերի 4-ին ավիապատահարի հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական ինքնաթիռը։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե […]

̰
Ավիավթարում զոհված Մովսես Մանուկյանը օդաչուների հայտնի գերդաստանից էր․ Razm.info

19:56 04.12.2018

Այսօր ավիավթարում զոհված մայոր՝ 1987 թվականին ծնված Մովսես Գևորգի Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) օդաչուների հայտնի գերդաստանից էր։ Ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են, որոնք իրենց կյանքի տասնամյակներ են տվել մեր քաղաքացիական և ռազմական ավիացիային։ Այս մասին տեղեկություններ է հայտնում Razm.info մասնագիտացված կայքը։ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/1851699728273684/?type=3 Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական […]

̰
Հայտնաբերվել են վթարված «Սու-25» ինքնաթիռի բեկորները. բացառիկ կադրեր

19:06 04.12.2018

Այսօր առավոտյան ու կեսօրին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական զինված ուժերի վթարված ինքնաթիռի բեկորները։ SHANTNEWS.am-ը կադրերը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթար է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի մասնակցությամբ։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե անց։ Որոնողական աշխատանքներից հետո հայտնի էր դարձել, որ […]

̰
ՊՆ-ն հրապարակել է զոհված օդաչուների լուսանկարները. նոր մանրամասներ ավիավթարից

16:05 04.12.2018

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈւ ինքնաթիռի կործանման դեպքի վերաբերյալ ու տեղադրել զոհված օդաչուների լուսանկարները։ «Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն […]

̰
Մեքսիկայում ինքնաթիռ է ընկել բնակելի տների վրա. կան զոհեր և վիրավորներ

11:34 04.12.2018

Մեքսիկայի Սինալոա քաղաքի բնակելի հատվածում ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 2 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Թուրքիայում կհրաժարվեն իրենց բանակի UH-1 ուղղաթիռներից՝ դրանցից մեկի անկման պատճառով

20:08 28.11.2018

Թուրքական բանակում առկա մոտ 60 հատ UH-1 ռազմական ուղղաթիռները պարապուրդի կմատնվեն, քանի որ այս ուղղաթիռներից ևս մեկի անկումից հետո երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել դրանք բանակում կիրառելուց։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Ուղղաթիռներն առայժմ օգտագործվում են նոր օդաչուներին մարզելու համար, սակայն 2020 թվականին որոշել են լիարժեք հրաժարվել դրանցից։ Փոխարենը Թուրքիայում կկիրառեն տեղական արտադրության ուղղաթիռներ։ Դրանք […]

̰
Ստամբուլում ռազմական ուղղաթիռի անկման պատճառով մի քանի զինվորական է զոհվել

15:11 26.11.2018

Այսօր Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկում՝ հենց շենքերի միջև, ընկել է թուրքական բանակին պատկանող UH-1 ռազմական ուղղաթիռը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայող։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել է: Անկումից առաջ ուղղաթիռն ուսումնական թռիչք է կատարում։ Դրա անկման պատճառը մինչև հիմա հայտնի չէ, սակայն հայտնի է առնվազն 10 դեպք, երբ Թուրքիայի զինված ուժերին պատկանող […]

̰
Թուրքիայում ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել

19:02 19.11.2018

Թուրքիական Դենիզլի նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, կործանվել է երկրի ռազմաօդային պաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Տեղի ունեցած ավիավթարի հավանական պատճառները, վթարի պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը ներկա պահին հայտնի չէ: Փրկարարական աշխատանքներ են ընթանում: Դեպքի վայր են մեկնել փրկարարները և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: Anadolu գործակալության տվյալներով՝ Դենիզլիի նահանգապետ Հասան Կարախանը հաստատել է ինքնաթիռի […]

̰
Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել այլ ինքնաթիռի հետ բախումից

19:12 16.11.2018

Ադրբեջանական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել Մոսկվայից Պենզա ուղևորվող ինքնաթիռի հետ բախումից: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել՝ ավիավթարի պատճառ դառնա: Հաղորդվում է, որ երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ. 18։00-ին, դիսպետչերները հաղորդագրություն են ստացել «Սիբիր» ավիաընկերության  Е-170 ինքնաթիռի անձնակազմից, որը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղևորվում էր Պենզա, որ գործել է […]

̰
Նոր Boeing-ում կարևոր բացթողում են հայտնաբերել, որը եղել է նաև Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման պատճառը

00:23 14.11.2018

Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։ Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից […]

̰
Աշխարհում 246 ինքնաթիռների մոտ կարող են առաջանալ Ինդոնեզիայում կործանված Boeing 737 Max-ի խնդիրները

11:28 08.11.2018

Մի քանի ռուսական ավիաընկերություններ ավելի վաղ հայտնել էին Boeing 737 Max ինքնաթիռների ձեռքբերման հնարավորության մասին:

̰
Հայտնի է վթարված ինդոնեզական ինքնաթիռի սև արկղի պատասխանը

11:58 05.11.2018

Ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել ջրի հետ մեծ արագությամբ ուժեղ բախման հետևանքով: Այդ մասին վկայում են սև արկղի վերծանումները, հայտնում է Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար Սոերջանտո Տաջախոնոն: Այս մասին գրում է Detik News-ը: Նրա խոսքով՝ ջրի հետ շփման ժամանակ շարժիչը պտտվում էր մեծ արագությամբ: Նա նաև նշել է, որ սև արկղը պարունակում է […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

16:01 29.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

̰
Ուղղաթիռի վթարից զոհված Սահակ Կարապետյանը համակարգում էր «Սկրիպալների գործի» նկատմամբ հսկողությունը

16:39 04.10.2018

Հոկտեմբերի 3-ին AS-350 ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, զոհվել էին ուղղաթիռի բոլոր 3 ուղևորները:

̰
Նյու Յորքի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը բռնկվել է

10:35 02.10.2018

Երեկոյան Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում Delta ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է  New York Post-ը: Դա տեղի է ունեցել թռիչքուղի դուրս գալու պահին՝ արգելակների գերտաքացումից: Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջները մարում կրակը: Արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները տարհանել են օդանավի անձնակազմի 8 […]

̰
Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին

13:20 03.09.2018

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է, որ Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցեն Քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը: «Բաստրիկինը հանձնարարել է փոխանցել քրեական գործը հետագա քննության համար: Հետաքննության շրջանակներում կքննարկվեն դեպքի բոլոր հանգամանքները»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննիչները հարցաքննել […]

̰
Սոչիի օդանավակայանի մահացած աշխատակիցն ազգությամբ հայ է եղել. ՀՀ ԱԳՆ

16:48 01.09.2018

Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել: Նա Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Բեգիյանն է: Այս մասին հայտում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանին: Նա նաև հայտնել է, որ վթարված ինքնաթիռի տուժած ուղևորների թվում ազգությամբ հայեր չեն եղել: Ավելի վաղ […]

̰
Սոչիում վայրէջքի պահին օդանավն ընկել է գետը․ կա 18 վիրավոր

10:31 01.09.2018

Անցած գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 2:50-ին, Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժել է 18 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։ Տուժածներից 3-ը երեխաներ են։ Զոհեր չկան։ Հաղորդվում է, որ վայրէջքի պահին Utair ավիաընկերության «Բոինգ 738»-ն ընկել է գետը, որից հետո բռնկվել։ Հնարավոր է՝ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. կայծակի և տեղումների […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

14:25 05.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել: Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ […]

̰
«Մի-8»-ի անձնակազմը սխալ է գնահատել իրենից առաջ թռիչք կատարած ուղղաթիռից հեռավորությունը

18:54 04.08.2018

Բախումը տեղի է ունեցել 100մ բարձրության վրա, կործանված ուղղաթիռի կտորները հայտնաբերվել են թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա:

̰
Ми-8 ուղղաթիռի կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել

12:30 04.08.2018

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ցուցադրում է այսօր վաղ առավոտյան Կրասնոյարսկի երկրամասում Ми-8 ուղղաթիռի կործանման վայրը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ուղղաթիռում գտնվող բոլոր 15 ուղևորները և անձնակազմի 3 անդամները զոհվել են: Նախնական վարկածի համաձայն՝ ուղղաթիռն իր թիերով հարվածել է մեկ այլ ուղղաթիռի բեռին: Ընկնելուց խուսափելու համար բեռնատար ուղղաթիռը ստիպված է եղել գետին նետել […]

̰
Կրասնոյարսկում ուղղաթիռ է կործանվել. կա 18 զոհ

10:22 04.08.2018

Ուղևորատար ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից 7 րոպե անց:

̰
BACK_TO_TOP