16:20 23.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի կողմից բարձրացրած հարցին՝ մանկապարտեզների տարածքները ԵԿՄ-ին որպես գրասենյակ հատկացնելու վերաբերյալ: «Էռնեստ Ավանեսովն իր խոսքի մեջ ասաց, որ օրինակ երկրապահի գրասենյակները, որոնք գտնվում են մանկապարտեզների շենքերում, չի հասկանում, թե ինչ ժառանգություն է դա: Ցավո´ւմ եմ, պարո´ն Ավանեսյան, որ չեք գիտակցում […]
16:16 23.04.2019
Երևանի ավագանին քննարկում է նախագիծը, որով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, հաստատել հիմնարկի կանոնադրությունը: Օրակարգային այս հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Համապատասխան պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները […]
14:54 23.04.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը ավագանու ապրիլի 23-ի նիստում բարձրացրեց կրթական և առողջապահական հաստատությունները՝ վերջին 5 տարում օտարված, վարձակալական կամ անհատույց հիմքով ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու վերաբերյալ հարցը: Էռնեստ Ավանեսովին տրամադրվել էր այդ հաստատությունների ցանկը և նրա որոշ թվեր հրապարակեց: Առողջապահական հաստատություններից վերջին 5 տարում օտարվել, վարձակալության կամ անհատույց հիմքով տրամադրվել […]
14:14 23.04.2019
«Լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմին, բնականաբար, բացի քաղաքապետից»,- այս մասին ասել է քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ի ավագանու նիստում: Դահլիճից ավագանու անդամները հումորով ավելացրին` նաև բացի ավագանու անդամներից: Քաղաքապետն ասաց, որ հետագայում քննարկվելու է աշխատավարձերի բարձրացման հարցը, բայց այս պահին առաջնահերթ է այս եռամսյակում գիշեր-ցերեկ աշխատած անձնակազմի պարգևատրման հարցը: «Անձնակազմը, որը բառի բուն իմաստով […]
12:31 23.04.2019
Ավագանու անդամներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց աղբահանության հարցն առաջ բերել, քանի որ նիստի վերջում կարող են հոգնած լինել, ինչին քաղաքապետը չհամաձայնեց. «Եթե գտնում ենք, որ վերջին 2 հարցին պետք է հոգնած լինենք և սխալ որոշում կայացնենք, եկեք նիստը տեղափոխենք ուրիշ օր», – ասաց քաղաքապետը: Միքայել Մանրիկյանն առաջարկեց քվեարկության դնել առաջարկը, և այն […]
11:28 23.04.2019
Այսօր՝ ապրիլի 23-ին, գումարվել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստին մասնակցում է ավագանու 43 անդամ, քվորում կա, նիստը կկայանա: Նիստի օրակարգում 16 հարց է ընդգրկված: Հարցերը հետևյալն են` Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին, Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 […]
14:46 22.03.2019
Ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շնորհավորեց բոլոր մարզասերներին` հիշեցնելով, որ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցը նորոգվելու է, որից հետո հետաքրքրվեց, թե սպորտային ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել 2019-ին և արդյո՞ք նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող սպորտդպրոցների մարզիչների աշխատավարձի բարձրացում: «Սպորտային միջոցառումներ նախատեսված են բյուջեով՝ վազքի մարաթոններ, հեծանվավազք, տոնական և հիշատակի […]
12:29 22.03.2019
Այսօր` մարտի 22-ին, Երևան քաղաքի ավագանին գումարել է արտահերթ նիuտ: Օրակարգային առաջին հարցով քննարկվում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Քաղաքապետարանի Զարգացման և ներդրումայն ծրագրերի զարգացման պետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ փոքր Կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով կառուցվել և շահագործման է […]
18:20 12.02.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը այսօրվա՝ փետրվարի 13-ի ավագանու նիստում հարց բարձրացրեց Կարմիր բլրի տարածքում կուտակված աղբի մասին: «Ես տեղյակ եմ, որ կա քաղաքացիական նախաձեռնություն, որ կոչվում է «Ազատենք Կարմիր բլուրը շինարարական աղբից» և հարց՝ քաղաքապետարանը ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ առաջնային խնդիրներ կան այնտեղ լուծելու»,- հարցրեց Լևոն Զաքարյանը: Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ […]
16:26 12.02.2019
Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը բարձրացրել է Լեոյի 35 հասցեում բնակվող մի ընտանիքի բնակարանային հարցը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը հրավիրելով այդ խնդրի վրա: «Խնդրի մասին ավագանու նիստի ընթացքում էլի բարձրաձայնել եմ, շատերն այստեղ ասացին` վայ, վույ, գնանք նայենք, բայց միայն Արթուր Իսպիրյանը […]
13:48 12.02.2019
Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բարձրացրեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի խնդրի մասին` նշելով որ այնտեղ բնակվում են տուն չունեցող անձինք: «Բնակիչներից ահազանգեր կան, որ այդ անտուն մարդիկ հարձակվում են դպրոցից եկող երեխաների և մարդկանց վրա, սանիտարահիգիենիկ պայմանները չհաշված: Քաղաքացիները դիմել են թաղապետարան, նրանց ուղղորդել են քաղաքապետարան»,- ասաց Անի […]
13:23 12.02.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու փետրվարի 12-ի նիստում հանդես եկավ հայտարարությամբ և ահազանգեց, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել: Իր խոսքում Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալներից միայն մեկի կենսագրականը, իսկ Սամվել Ղումաշյանի վերաբերյալ ոչինչ չկա, կենսագրականը բացակայում է: Դավիթ Խաժակյանը […]
12:15 12.02.2019
Երևանի ավագանու կողմից այսօր՝ փետրվարի 12-ին, ընդունվել է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը: Նախատեսվում է Կենդանաբանական այգու խորհրդի կազմում փոփոխություն կատարել: Խորհրդի կազմը բաղկացած է լինելու 11 անդամներից, 2-ը այգու աշխատակիցներ կլինեն, մյուս 9-ը՝ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամներին նշանակելու է Երևանի քաղաքապետը: «Կլինի բաց հայտարարություն խորհրդի կազմում ընդգրկվելու մասին: Կազմում […]
11:34 12.02.2019
Արզումանյան 10 հասցեում գտնվող շենքի առաջին մուտքը սարսափելի վատ վիճակում է գտնվում: Վերջին 20 օրվա ընթացքում ճաքերն ավելացել և լայնացել են: Այս խնդրի մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ավագանու այս տարվա անդրանիկ նիստի ժամանակ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` նշելով, որ խնդիրն օրակարգային չէ, բայց օրհասական է: Թեհմինա Վարդանյանը քաղաքապետից հետաքրքրվեց` արդյո՞ք խնդրին լուծում […]
13:08 27.11.2018
«Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հին շենքերի բնակիչներն էին այսօր Երևանի քաղաքապետարանի առաջ պաստառներով պիկետ անում և ասում, որ երկար տարիներ իրենց տների խնդիրն անպատասխան է մնում, նույն պատասխանն է իրենց այսօր տրվել, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Խնդրում եմ կազմակերպել քաղաքացիների հետ հանդիպում և լսել իրենց խնդիրը»,- նոյեմբերի 27-ի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: […]
13:00 27.11.2018
Համաձայն օրենքի՝ Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական տրվելու է 55 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Այս հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու՝ նոյեմբերի 27-ի նիստում: Ավագանու անդամների կողմից հարց բարձրացվեց, որ կարգավորումը ճիշտ չէ և առաջարկեցին փոփոխություն մտցնել: «Կարգավորումը լրամշակման կարիք ունի, որովհետև փոխհատուցում ստանալու […]
12:55 27.11.2018
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 27-ի նիստում օրակարգային հերթական հարցերից մեկը վերաբերում էր գույքը որպես նվիրաբերություն ընդունելուն: Խոսքը գերմանական «Կարմիր խաչ»-ի կողմից 3000-ից ավելի տնկիների մասին է, որոնք արդեն Երևանում են և գտնվում են «Կարմիր խաչ»-ի տարածքում: Նախագծի ընդունումն անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագիրը կնքելու և նվերն ընդունելու համար: Հարցը ներկայացրեց Իրավաբանության վարչության պետ Զավեն Առաքելյանը: Ավագանու անդամի կողմից […]
11:15 27.11.2018
Նոյեմբերի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Նիստին ներկա է ավագանու 42 անդամ, օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ 1) Երևան քաղաքում, Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին 2) Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին 3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4) Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին 5) Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում […]
18:30 30.05.2018
Երևանի ավագանու նիստին մասնակցող Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է արձագանքում այն պնդումներին, որ թաղապետարանի աշխատակիցները ծեծել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արտահայտվող ցուցարարներին: «Գնում է հարցաքննություն, ես կարող եմ փաստել, որ թաղապետարանի աշխատակիցներից մի քանիսը հրավիրվել են նախաքննական մարմիններ՝ որպես վկա: Մի հոգի ներկայացվել է որպես կասկածյալ: Գնում […]
13:17 16.03.2018
Այսուհետ լրագրողները Երևանի ավագանու նիստերը կլուսաբանեն լրագրողների համար հատուկ առանձնացված տարածքից: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
10:52 20.02.2018
«Միջազգային փորձից ելնելով միշտ ավագանու նիստերը ձգտում են կատարել ավելի բաց և թափանցիկ, իսկ կառավարության նիստերը փակ:
13:10 17.02.2018
– Այսինքն՝ Տարոն Մարգարյանի թիմակիցները, որոնք սկսեցին ծեծել կանանց, դա արջի ծառայությո՞ւն եք որակում:
14:23 15.02.2018
«Տհաճ է, չի կարելի որևէ մարմնի տեղական ինքնակառավարման մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հոտ չի գալիս», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ նշեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: