TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Ասադ

Զախարովան Էրդողանի հայտարարությունն անհիմն է համարել

17:53 28.12.2017

ՌԴ ԱԳՆ հերթական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որը նա արել էր Թունիսում,որտեղ նա բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ համագործակցությունը՝ վերջինիս անվանելով ահաբեկիչ:

«Ինչ վերաբերվում է այն հարցին, որ Թուրքիայի նախագահը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ահաբեկիչ է անվանել… Սիրիայի կառավարության ներկայացուցիչներն աշխատում են ՄԱԿ-ում և ներկայացված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, միայն այս փաստը, առանց լրացուցիչ փաստարկների և գնահատականների, վկայում է, որ հայտարարությունը ոչ մի իրավական հիմք չունի», – ասել է խոսնակը:

Զախարովան նաև նշել է, որ հայտարարության բարոյական բաղադրիչի մասին չի խոսի:

Հիշեցնենք նաև, որ այս հայտարարությանը անդրադարձել էր նաև Սիրիայի ԱԳՆ-ն:

̰
BACK_TO_TOP