11:19 16.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
14:58 02.02.2018
Ինչպե՞ս է այդ խնդիրը կարգավորվում Վրաստանում և Ղրղզստանում: Տեսակապի միջոցով այդ մասին խոսել են նշված երկրների ներկայացուցիչները:
10:25 26.01.2018
Աջ ղեկ նախաձեռնության անդամներ Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանը և Արտյոմ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են այն առաջարկները, որոնք որոշ ժամանակ առաջ նաև Կառավարությանն են ուղարկել: Ակտիվիստները հիմնականում երեք առաջարկ են առանձնացրել և նախ նշեցին, որ չնայած կառավարությունից խոստացել էին ամեն դեպքում պատասխանել իրենց, այնուամենայնիվ, որևէ արձագանք չեն ստացել: Նրանց խոսքով` նախ խնդիր կա […]
16:18 17.01.2018
ՀՀ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հարց ուղղեց՝ եթե նշվում է, որ աջ ղեկով մեքենաները սպառնում են երթևեկության անվտանգությանը, ապա ինչու է ապրիլի 1-ից արգելվում դրանց ներկրումը, ոչ թե առհասարակ շահագործումը։
14:01 15.01.2018
Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախաձեռնությունը խախտում է սպառողների իրավունքները, պնդում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ ուղղակի արգելքի փոխարեն կարելի էր թանկացնել աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, և եթե որևէ մեկը ցանկանար վարել հենց աջ ղեկով մեքենա, կկարողանար ներմուծել այն ավելի թանկ գնով։
11:03 11.01.2018
Կառավարության այս տարվա առաջին նիստը վարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Տրանսպորտի, կապի և ՏՏ Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նախագիծ, որով ապրիլի մեկից արգելվում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը և հաշվառումը։
15:00 08.01.2018
Տարբեր աղբյուրներ պատմում են, որ դեռ շատ վաղուց, երբ անգամ խնդրո առարկան չէր ստեղծվել, մարդիկ մտածել են թե փողոցի ո՞ր կողմից է ճիշտ երթևեկելը. Աջ թե՞ ձախ:
Հնում մարդիկ քայլում էին մայթի աջ կողմով, որպեսզի դիմացինից կարողանան պաշտպանել իրենց ունեցվածքը, որը հիմնականում կրում էին աջ ուսին:
09:08 08.01.2018
Երեկ Նուբարաշենում մեկնարկած ավտոերթը վերաճել է Բաղրամյան փողոցի ինքնաբուխ փակման։ Աջ ղեկով մեքենաների ներկրումը սահմանափակող նախագծի դեմ հանդես եկողների մի մասը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ փակել է երթևեկելի հատվածը՝ որպես բողոքի նշան։ Կես ժամ տևած ինքնաբուխ ակցիայից հետո փողոցը բացվել է։
Երթի կազմակերպիչների նպատակն էր մարդկանց տեղեկացնել խնդրի մասին։ Պահանջն անփոփոխ է` չեղարկել, հետ կանչել կառավարության առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան և դրանց վերահաշվառումը։
Նրանց պնդմամբ՝ վերահաշվառումն արգելող կետը հակասում է Սահմանադրությանը։ Երթի կազմակերպիչները հիմնավորում են, որ մեքենան իրենց սեփականությունն է, և իրենք պետք է իրավունք ունենան վաճառել այն։
Դեկտեմբերին նախաձեռնության անդամները այս խնդրի բարձրացման համար անցկացրել են ևս մեկ ավտոերթ, որից հետո հանդիպել են տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ։ Համաձայնություն է ձեռքբերվել, որ նախաձեռնության անդամների առաջարկները, որոնց թվում է նաև վերավաճառքի արգելքի հանումը, կքննարկվեն կառավարությունում։
Սակայն այսօրվա ավտոերթի մասնակիցներից Արա Մելիքջանյանը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները արդյունք չեն տվել, և իրենք նորից սկսում են այն կետից, որտեղ կանգ են առել՝ կառավարությունից պահանջում են հետ կանչել նախագիծը։
11:19 19.12.2017
Դեկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին «Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ցույց-ավտոերթ կանցկացնի կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«Ավտոերթի սկզբնական վայրը և վերջնակետը դեռ որոշված չէ`կապված երթին մասնակցողների քանակով,քանի որ չենք ցանկանում ամանորյա նախօրեին առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի ծանրաբեռնել»,-նշված է հայտարարության մեջ:
Դատելով նշված հաղորդագրության արձագանքներից՝ այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել մի քանի հարյուր մարդ:
Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: