TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

ապօրինի ծառահատում

Բնապահպանները Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետքեր են հայտնաբերել

19:28 26.01.2019

«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները Տավուշի մարզում, մասնավորապես Պարզ լճից դեպի Գոշ գյուղ տանող հատվածում նոր ծառահատումների հետքեր են գտել: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան էջից: «Տեսել ենք մի քանի համեմատաբար թարմ վառած ծառեր, 3 հատ կոտրած-կտրած ծառ, բազմաթիվ թեփերի հետքեր և թեփերով պարկեր, որոնք օգտագործվում են հիմնականում թեփը տարածքից հանելու ու հետքերը վերացնելու համար։ […]

̰
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը. Փաշինյան

13:56 22.11.2018

Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է   Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող  դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս: Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Փաշինյանը հավելել […]

̰
3 տարում Հաղարծինի անտառներում ապօրինի հատվել է 7000 ծառ

13:48 31.03.2018

Վերջին երեք տարվա ընթացքում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասում հատվել է ավելի քան 7000 ծառ, որով պետությանը հասցվել է 1միլիարդ 222 միլիոն դրամի վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ մեղավորները «Հաղարծին» տեղամասի նախկին ղեկավարներն են:

̰
Ձերբակալվել է Դիլիջան ազգային պարկի անտառապահը

15:07 28.03.2018

Տավուշի մարզի դատախազության դատախազի ցուցումով ձերբակալվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անտառապահը: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

̰
5 օրում բնությանը հասցվել է մոտ 9.5 մլն. դրամի վնաս

10:37 28.03.2018

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով ձերբակալվել է 2 անձ

14:42 23.03.2018

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը:

̰
«Դիլիջան» ազգային պարկում ծառեր են հատվել

17:11 21.03.2018

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցները մարտի 20-ին հանրային մոնիտորինգ իրականացնող էկոպատրուլի մասնակիցների ահազանգի հիման վրա արտահերթ ստուգայցի ընթացքում հայտնաբերել են ապօրինաբար կուտակած հաճար տեսակի շուրջ 10 խ.մ. փայտանյութ:

̰
Լոռիում և Տավուշում շարունակվում են ապօրինի ծառահատումները

11:26 14.02.2018

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով փետրվարի 5-ից 9-ը շրջակա միջավայրին հասցվել է 1․148․086 դրամի վնաս: Այս մասի տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից:

̰
Վայոց Ձորում 14 ուռենիներ են արմատախիլ արել

17:59 06.02.2018

Հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է բնապահպանական 13 իրավախախտում: Դեպքերից 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք: Ըստ բնապահպանության նախարարության տվյալների՝ շրջակա միջավայրին հասցվել է 764.660 դրամի վնաս:

̰
BACK_TO_TOP