12:53 13.07.2018
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք հենց ԱԽ քարտուղարի Facebook-ի էջից: «Աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկեցինք Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է Գրիգորյանը: https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/823778881160917